Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • fy գլ. 15 էջ 173–182
  • Պատվեք ձեր տարեց ծնողներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պատվեք ձեր տարեց ծնողներին
  • Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՓՈՐՁԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՆՐԱՆՑ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԿԱՐԻՔՆԵՐԸ
  • ՕԳՆԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՆՅՈՒԹԱՊԵՍ
  • ՍԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ
  • ԵՂԵՔ ԿԱՐԵԿԻՑ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՂ
  • ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՊԱՀՊԱՆԵՔ
  • ԽՆԱՄՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ
  • ԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ
  • Ի՞նչ է Աստվածաշունչը ասում տարեց ծնողներին հոգ տանելու մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Հոգ տանենք տարեցների մասին
    2014 Դիտարան
  • Տարեցներին պատվիր
    2014 Դիտարան
  • Տարեցներին հոգ տանելը քրիստոնյայի պարտականությունն է
    2004 Դիտարան
Ավելին
Ընտանեկան երջանկության գաղտնիքը
fy գլ. 15 էջ 173–182

ԳԼՈՒԽ ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ

Պատվեք ձեր տարեց ծնողներին

1. Ինչո՞վ ենք պարտական մեր ծնողներին, և մեր կողմից ինչպիսի՞ վերաբերմունքի են նրանք արժանի։

«ԼՍԻՐ քո ծնող հօրը, եւ մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է»,— ասել է հնում ապրած մի իմաստուն (Առակաց 23։22)։ «Ինչպե՞ս թե՝ անարգել»,— կասեք դուք։ Իսկապես, մեզանից շատերը ոչ միայն չեն անարգում իրենց ծնողներին, այլև խոր սիրով սիրում են նրանց։ Մենք հասկանում ենք, որ կյանքում շատ բանով նրանց ենք պարտական։ Նախևառաջ՝ մեր ծնողները կյանք են տվել մեզ։ Ու թեև Եհովան է կյանքի Աղբյուրը, սակայն առանց մեր ծնողների մենք գոյություն չէինք ունենա։ Ինչ էլ որ անենք մեր ծնողների համար, չի կարող կյանքից ավելի թանկ լինել։ Եվ բացի այդ, մի պահ մտածեք միայն, թե ինչպիսի՜ անձնազոհություն է պահանջվում ծնողից, որքան հույզեր ու ապրումներ է նա ունենում, ինչպիսի՜ հոգատարություն է դրսևորում և ինչ միջոցներ է ծախսում երեխա մեծացնելու համար։ Որքան տեղին է, ուրեմն, Աստծո Խոսքում ամփոփված խորհուրդը. «Պատուիր քո հօրը եւ մօրը.... որ քեզ լաւ լինի, եւ երկար ապրես երկրի վերայ» (Եփեսացիս 6։2, 3)։

ՓՈՐՁԵՔ ՀԱՍԿԱՆԱԼ ՆՐԱՆՑ ԷՄՈՑԻՈՆԱԼ ԿԱՐԻՔՆԵՐԸ

2. Ինչպե՞ս կարող են արդեն չափահաս երեխաները «փոխարէն հատուցանել ծնողներին»։

2 Պողոս առաքյալը քրիստոնյաներին հետևյալ խոսքերն է ուղղել. «[Երեխաներն ու թոռները] թող առաջ սովորեն իրանց ընտանիքումը որդիական սէր ցոյց տալ եւ փոխարէն հատուցանել ծնողներին. որովհետեւ սա բարի է եւ Աստուծոյ առաջին ընդունելի» (Ա Տիմոթէոս 5։4)։ Արդեն չափահաս դարձած երեխաները ‘փոխարեն հատուցանում են ծնողներին’ նրանով, որ երախտագիտություն են ցուցաբերում տարիներ շարունակ իրենց հանդեպ դրսևորված սիրո, հոգատարության և այն ջանքերի համար, որ ծնողները, ինչպես նաև տատերն ու պապերը ներդրել են նրանց դաստիարակության մեջ։ Այդ երախտագիտությունը ցույց տալու հնարավորություններից մեկն է՝ հասկանալ, որ տարեց մարդիկ ուրիշների նման, հաճախ նույնիսկ նրանցից էլ առավել, սիրո ու աջակցության կարիքն ունեն։ Բոլորիս նման, նրանք էլ ուզում են իմանալ, որ իրենց գնահատում են, և համոզված լինել այն բանում, որ զուր չեն ապրում։

3. Ինչպե՞ս կարող ենք պատվել մեր ծնողներին, տատերին ու պապերին։

3 Այսպիսով՝ մեր ծնողներին, տատերին ու պապերին կարող ենք պատվել՝ նրանց հանդեպ մեր սերը ցույց տալով (Ա Կորնթացիս 16։14)։ Եթե առանձին ենք ապրում մեր ծնողներից, ապա հարկավոր է միշտ հիշել, թե նրանց համար ինչ է նշանակում մեզանից տեղեկություն ստանալը։ Մեր քաջալերական նամակը, հեռախոսազանգը և, ի վերջո, մեր այցելությունը մեծ ուրախություն կպատճառեն նրանց։ Ճապոնիայից ութսուներկու տարեկան մի քույր՝ Միյո անունով, գրել է. «Աղջիկս (ամուսինը շրջագայող վերակացու է) ասում է. «Մայրի՛կ, խնդրում եմ, շրջագայիր մեզ հետ»։ Ամեն անգամ նա ուղարկում է յուրաքանչյուր շաբաթվա իրենց այցելությունների երթուղին ու այն վայրի հեռախոսահամարը, որտեղ պետք է շաբաթվա ընթացքում ապրեն։ Ես կարող եմ նայել քարտեզին ու ասել. «Այսպե՜ս ուրեմն, այժմ նրանք ահա այստեղ են»։ Միշտ շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ նման զավակով է ինձ օրհնել»։

ՕԳՆԵՑԵՔ ՆՐԱՆՑ ՆՅՈՒԹԱՊԵՍ

4. Ինչպե՞ս էր հրեական կրոնական ավանդույթը քաջալերում, որ մարդիկ անխղճորեն վերաբերվեին իրենց տարեց ծնողներին։

4 Իսկ ծնողներին պատվելը նշանակո՞ւմ է արդյոք հոգալ նաև նրանց նյութական կարիքները։ Այո՛, հաճախ դա այդպես է։ Հիսուսի օրերում հրեա կրոնական առաջնորդները կառչած էին մի ավանդույթի. եթե որևէ մեկը հայտարարում էր, որ իր դրամը կամ ունեցվածքը «Աստուծոյ տալու ընծայ» է, ապա նա արդեն ազատ էր այդ դրամը կամ ունեցվածքը ծնողներին հոգ տանելու նպատակով օգտագործելու պատասխանատվությունից (Մատթէոս 15։3–6, ԱԱ)։ Ինչպիսի՜ անխղճություն։ Ըստ էության, այդ կրոնական առաջնորդները քաջալերում էին մարդկանց ոչ թե պատվել իրենց ծնողներին, այլ արհամարհանքով վերաբերվել նրանց՝ եսասիրաբար աչք փակելով նրանց կարիքների հանդեպ։ Մենք ոչ մի դեպքում չենք ցանկանում նմանվել այդ մարդկանց (Բ Օրինաց 27։16)։

5. Չնայած որոշ երկրներում կառավարության կողմից ցուցաբերվող օգնությանը՝ ինչո՞ւ է ծնողներին պատվելը երբեմն նաև նշանակում նրանց նյութապես օգնել։

5 Այսօր շատ երկրներում մեծահասակների որոշ նյութական կարիքները ապահովելու համար, ինչպես օրինակ՝ սննդի, հագուստի և կացարանի հետ կապված, պետության կողմից որոշ սոցիալական ծրագրեր են իրականացվում։ Բացի դրանից, հնարավոր է, նրանցից ոմանք կարողացել են որոշակի գումար խնայել ծեր հասակում իրենց կարիքները հոգալու համար։ Սակայն եթե այդ հոգեպահուստն արդեն ծախսվել է կամ էլ չի բավարարում նրանց, ապա երեխաները կպատվեն իրենց ծնողներին, եթե հնարավորության սահմաններում օգնեն նրանց նյութապես։ Իրականում, մեծահասակ ծնողների նկատմամբ հոգատար վերաբերմունքը վկայում է ընտանիքի Հիմնադրի՝ Եհովա Աստծո հանդեպ նվիրվածության մասին։

ՍԵՐ ԵՎ ԱՆՁՆԱԶՈՀՈՒԹՅՈՒՆ

6. Ի՞նչ փոփոխություններ են ոմանք կյանքում կատարում իրենց հասակավոր ծնողներին խնամելու համար։

6 Արդեն չափահաս դարձած բազմաթիվ երեխաներ սիրով ու անձնազոհությամբ են արձագանքում իրենց տկար ծնողների կարիքներին։ Ոմանք ծնողներին հրավիրում են իրենց հետ ապրելու կամ էլ իրենք են տեղափոխվում՝ նրանց ավելի մոտիկ լինելու համար։ Մյուսներն էլ տեղափոխվում են հայրական տուն։ Հաճախ այս փոփոխությունները օրհնություններ են բերում թե՛ ծնողներին, թե՛ երեխաներին։

7. Ինչո՞ւ լավ կլինի տարեց ծնողների հետ կապված հապճեպ որոշումներ չկայացնել։

7 Պատահում է, սակայն, որ նման տեղափոխությունները ոչ մի լավ արդյունք էլ չեն բերում։ Ինչո՞ւ։ Հավանաբար այն պատճառով, որ որոշումները հապճեպ են կատարվում կամ էլ հիմնվում են զուտ զգացմունքների վրա։ «Խորագէտը քննում է իր քայլերը»,— իմաստությամբ խորհուրդ է տալիս Աստվածաշունչը (Առակաց 14։15)։ Օրինակ, ենթադրենք՝ տարիքն առած մայրդ դժվարանում է մենակ ապրել, և քո կարծիքով լավ կլիներ, եթե նա տեղափոխվեր քեզ մոտ։ Որպեսզի այս հարցում խելամիտ որոշումներ կայացնես, քննիր հետևյալ հանգամանքները. ինչի՞ կարիք ունի մայրդ, կա՞ն արդյոք մասնավոր կամ պետական սոցիալական ծառայություններ, որոնք ձեզ հարմար մեկ այլ տարբերակ կարող են առաջարկել։ Արդյոք մայրդ ուզո՞ւմ է տեղափոխվել. եթե այո, ապա ինչպե՞ս կանդրադառնա նրա կյանքի վրա այդ տեղափոխությունը, ստիպված կլինի՞ արդյոք բաժանվելու ընկերներից, էմոցիոնալ առումով ինչպե՞ս դա կազդի նրա վրա, խոսե՞լ ես նրա հետ այս հարցերի շուրջ։ Ինչպե՞ս այդ տեղափոխությունը կանդրադառնա քո, կողակցիդ և ձեր երեխաների վրա, և եթե մայրդ խնամքի կարիք ունենա, ո՞վ է հոգ տանելու նրա մասին։ Հնարավո՞ր է արդյոք որևէ մեկի հետ կիսել այդ պատասխանատվությունը։ Ընտանիքով միասին քննարկե՞լ եք այս հարցը։

8. Ո՞ւմ կարելի է դիմել խորհրդի համար տարեց ծնողներին օգնելու հարցում որոշում կայացնելիս։

8 Քանի որ ծնողներին խնամելու պատասխանատվությունը հավասարապես կրում են բոլոր երեխաները, ուստի լավ կլինի ընտանեկան խորհրդի նստել և միասին որոշում կայացնել։ Օգտակար կլինի նաև զրուցել ժողովի երեցների կամ այն ընկերների հետ, որոնց ծանոթ է նման իրավիճակը։ «Դիտաւորութիւնները խանգարվում են խորհուրդ չ’լինելիս,— զգուշացնում է Աստվածաշունչը,— բայց խորհրդականների շատութիւնովը հաստատվում են» (Առակաց 15։22)։

ԵՂԵՔ ԿԱՐԵԿԻՑ ԵՎ ՀԱՍԿԱՑՈՂ

նկար 179–րդ էջի վրա

Խոհեմ չէ որոշումներ կայացնել ծնողների փոխարեն՝ առանց նրանց հետ նախօրոք խորհրդակցելու

9, 10. ա) Ի՞նչ պետք է հաշվի առնել տարեց անհատներին հոգ տանելիս։ բ) Ինչ էլ որ անի զավակը ծնողի բարօրության համար, միշտ ինչպե՞ս պետք է վերաբերվի նրան։

9 Մեր տարեց ծնողներին պատվելու համար կարեկցանք և հասկացողություն է հարկավոր։ Տարիքն իրենն անում է. ծերանալով՝ մարդ սկսում է դժվարությամբ քայլել և դանդաղ ուտել։ Հիշողությունը գնալով ավելի ու ավելի է թուլանում։ Ծեր մարդիկ գուցե օգնության կարիք զգան։ Շատ հաճախ երեխաներն այնքան են անհանգստանում իրենց ծնողների համար, որ սկսում են շարունակ նրանց առաջնորդություն ցույց տալ։ Մի մոռացեք, սակայն, որ ծերերը հասուն մարդիկ են և իրենց ետևում մի ամբողջ կյանք են թողել, տարիների ընթացքում իմաստություն ու փորձ են ձեռք բերել, իրենք են հոգ տարել իրենց մասին ու իրենք են որոշումներ կայացրել։ Նրանց անհատականությունն ու արժանապատվության զգացումը գուցե պայմանավորված են նրանով, որ նրանք ծնող են ու հասուն մարդիկ։ Զգալով, որ իրենց կյանքի ղեկը պետք է արդեն հանձնել երեխաների ձեռքը՝ ծնողները կարող են ընկճվել կամ էլ զայրանալ։ Ոմանք էլ գուցե վրդովվեն ու հակառակվեն՝ տեսնելով, որ իրենց անկախությունն, ասես, խլում են իրենցից։

10 Այսպիսի պրոբլեմները հեշտությամբ չեն լուծվում, սակայն ձեր կողմից բարության դրսևորում կլիներ, եթե թույլ տայիք ձեր տարեց ծնողներին, որ հնարավորության սահմաններում իրենք հոգային իրենց կարիքներն ու անձամբ որոշումներ կայացնեին։ Ճիշտ քայլ արած կլինեք առանց նրանց հետ նախօրոք խորհրդակցելու՝ չորոշել, թե ինչը լավ կլիներ նրանց համար։ Թերևս նրանք շատ բաներ արդեն ի վիճակի չեն անելու։ Ամեն դեպքում, հնարավորություն տվեք նրանց անելու այն, ինչը նրանք դեռ ի վիճակի են։ Շատ չանցած՝ ինքներդ կհամոզվեք, որ ինչքան քիչ ղեկավարեք ձեր ծնողների կյանքը, այնքան ավելի ջերմ հարաբերությունների մեջ կլինեք նրանց հետ։ Դրանից ծնողները միայն երջանիկ կզգան իրենց, և նրանց հետ երջանիկ կզգաք նաև դուք։ Անգամ եթե հարկ է լինում նրանց իսկ բարօրության համար որևէ հարցում ձեր խոսքն առաջ տանել, միևնույն է, պատվել ծնողներին նշանակում է՝ հաշվի առնել նրանց ինքնասիրությունը և հարգել նրանց արժանապատվության զգացումը։ «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր»,— խորհուրդ է տալիս Աստծո Խոսքը (Ղեւտացոց 19։32)։

ՃԻՇՏ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ ՊԱՀՊԱՆԵՔ

11-13. Նույնիսկ եթե չափահաս դարձած երեխան անցյալում վատ հարաբերությունների մեջ է եղել իր ծնողների հետ, ինչպե՞ս կարող է հոգ տանել իր տարեց ծնողների մասին, թեպետ դա այնքան էլ հեշտ չէ։

11 Պատահում է, որ արդեն հասուն մարդ դարձած երեխաները դժվարանում են պատվել իրենց ծնողներին դեռևս պատանեկան հասակում նրանց փոխհարաբերությունների մեջ եղած որոշ խնդիրների պատճառով։ Թերևս հայրդ եղել է սառն ու անտարբեր, իսկ մայրդ՝ իշխող ու կոպիտ։ Գուցե հիմա էլ այդ մտքից հիասթափություն ես ապրում, զայրանում ես կամ վիրավորվածություն ես զգում այն բանի համար, որ ծնողներդ այն չեն եղել, ինչպիսին որ դու ես ուզեցել տեսնել նրանց։ Հնարավո՞ր է ազատվել նման զգացումներից։a

12 Ֆինլանդիայում մեծացած Բասե անունով մի տղամարդ պատմում է. «Իմ խորթ հայրը էսէսական սպա էր եղել նացիստական Գերմանիայում։ Նա հեշտությամբ կորցնում էր իր հավասարակշռությունն ու վտանգավոր էր դառնում։ Իմ ներկայությամբ նա շատ անգամ է ծեծել մորս։ Մի անգամ նա վրաս այնպես զայրացավ, որ հանելով գոտին՝ ճարմանդով հարվածեց դեմքիս։ Հարվածն այնքան ուժգին էր, որ ես գլորվելով մահճակալից այն կողմ ընկա»։

13 Սակայն այդ մարդը բնավորության ուրիշ գծեր էլ է ունեցել։ Բասեն շարունակում է. «Մյուս կողմից՝ նա իրեն չէր խնայում ու քրտնաջան աշխատում էր մեր ընտանիքը նյութապես ապահովելու համար։ Նա երբեք իմ հանդեպ հայրական զգացումներ չէր ցուցաբերում, բայց ես գիտեի, որ պարզապես չի կարող դա անել։ Երբ դեռ փոքր տղա է եղել, մայրը նրան տնից դուրս էր արել։ Կյանքում նա ինքն էր սեփական բռունցքներով իր համար ճանապարհ բաց արել, իսկ երբ դեռ երիտասարդ էր, գնացել էր պատերազմի։ Ինչ–որ չափով ես հասկանում էի հորս ու չէի մեղադրում նրան։ Երբ ավելի մեծ էի, որոշեցի օգնել նրան ինչքան որ կարող եմ՝ ընդհուպ մինչև նրա կյանքի վերջը։ Դա հեշտ չէր, սակայն անում էի այն, ինչ ի վիճակի էի անելու։ Աշխատում էի մինչև վերջ նրա համար լավ որդի լինել ու կարծում եմ, որ նա որպես այդպիսին էլ ընդունում էր ինձ»։

14. Աստվածաշնչյան ո՞ր խորհուրդն է կիրառելի կյանքի բոլոր ոլորտներում, այդ թվում նաև այն իրավիճակներում, երբ հարկավոր է հոգ տանել տարեց ծնողների մասին։

14 Ինչպես ընտանեկան շրջանակում, այնպես էլ կյանքի այլ ոլորտներում կիրառելի է Աստվածաշնչի հետևյալ խորհուրդը. «Հագէ՛ք, ուրեմն, գութ, ողորմութիւն, քաղցրութիւն, խոնարհութիւն, հեզութիւն, համբերատարութիւն՝ հանդուրժելով միմեանց, ներելով միմեանց, եթէ մէկը միւսի դէմ գանգատ ունի. ինչպէս Աստուած Քրիստոսով ներեց ձեզ, նոյն ձեւով արէ՛ք եւ դուք» (Կողոսացիս 3։12, 13, ԷԹ)։

ԽՆԱՄՈՂՆԵՐԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՆ

15. Ինչո՞ւ ծնողներին խնամելը երբեմն կարող է խիստ ընկճող լինել։

15 Տկար ծնողներին խնամելը, ինչ խոսք, ծանր գործ է, որն ընդգրկում է մի շարք հանձնարարություններ, մեծ պատասխանատվություններ և շատ ժամանակ։ Սակայն հաճախ ամենից դժվարը հարցի հոգեբանական կողմն է։ Ծանր է տեսնել, թե ինչպես են աչքիդ առաջ ծնողներդ կորցնում իրենց առողջությունը, հիշողությունն ու ինքնուրույնությունը։ Պուերտո Ռիկոյում բնակվող Սենդի անունով մի կին պատմում է. «Մեր ամբողջ ընտանիքի հոգսը մորս վրա է եղել։ Ցավալի էր տեսնել նրա տանջանքներն ու միաժամանակ հոգ տանել նրա մասին։ Սկզբում միայն կաղում էր, հետո սկսեց շարժվել ձեռնափայտով, ապա անթացուպերի կարիք առաջացավ, իսկ ավելի ուշ՝ սայլակի։ Նրա վիճակը օրեցօր վատանում էր, և շատ չանցած՝ մայրս մահացավ։ Նա ոսկորի չարորակ ուռուցք ուներ և գիշեր–ցերեկ խնամքի կարիք էր զգում։ Լողացնում էինք նրան, կերակրում էինք ու բարձրաձայն ընթերցում նրա համար։ Այդ ամենն անչափ ծանր էր, մանավանդ՝ հոգեպես։ Իսկ երբ վերջապես հասկացա, որ մայրս մահանում է, չէի կարողանում զսպել արցունքներս։ Որքա՜ն շատ էի սիրում նրան»։

16, 17. Ո՞ր խորհուրդը կօգնի, որ հավասարակշռություն պահպանեն նրանք, ովքեր խնամում են իրենց հիվանդ ծնողներին։

16 Ի՞նչ կարող ես անել, եթե դու էլ նման իրավիճակում ես։ Մեծ օգնություն կարող ես ստանալ, եթե լսես, թե ինչ է ասում Եհովան Աստվածաշնչի միջոցով, և աղոթքով զրուցես նրա հետ (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Հարցին գործնական տեսանկյունից նայելով՝ պետք է ուշադիր լինես ինքդ քո նկատմամբ՝ սննդարար կերակուր ուտես ու աշխատես քունդ առնել։ Դա կօգնի քեզ ֆիզիկական ու էմոցիոնալ առումով առողջ լինել, որպեսզի կարողանաս խնամք տանել քո սիրելի հարազատին։ Միգուցե հնարավորություն գտնես երբեմն փոքր–ինչ ընդմիջում տալ քո առօրյա գործերին։ Եվ նույնիսկ եթե անհնար է արձակուրդ վերցնելը, ամեն դեպքում խելամիտ կլինի մի որոշ ժամանակ հանգստին հատկացնել։ Կարելի է խնդրել որևէ մեկին նստել հիվանդի մոտ, եթե ուզում ես մի քիչ թարմանալ։

17 Հաճախ նրանք, ովքեր խնամում են իրենց ծնողներին, անխոհեմ պահանջներ են դնում իրենց առջև։ Սակայն ձեզ մեղավոր մի զգացեք, երբ ինչ–որ բան չեք կարողանում անել։ Երբեմն հանգամանքներն այնպես են դասավորվում, որ հարկ է լինում մեր սիրելի հարազատին հանձնել ծերանոցի խնամքին։ Եթե դու էլ մեկն ես նրանից, ովքեր համանման իրավիճակում են գտնվում, և հոգ ես տանում հիվանդ ծնողիդ, ապա եղիր ողջախոհ և ուժերիցդ վեր գործեր մի ծրագրիր։ Պետք է հավասարակշռված լինես. հոգաս ոչ միայն ծնողներիդ մասին, այլ նաև երեխաներիդ, կողակցիդ, ինչպես նաև քո։

ԶՈՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԶԱՆՑՈՒԹՅՈՒՆԸ

18, 19. Ի՞նչ օգնություն է խոստացել Եհովան, և ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ նա կատարում է իր խոստումը։

18 Իր Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով, Եհովան սիրով առաջնորդություն է ցույց տալիս, որ կարող է մեծ օգնություն լինել տարեց ծնողներին խնամող անհատների համար, սակայն սա Եհովայի մատուցած միակ օգնությունը չէ։ «Տէրը մօտիկ է բոլոր դէպի իրան կանչողներին»,— գրել էր սաղմոսերգուն՝ Աստծուց ներշնչված։ «Նորանց աղաղակին լսում եւ նորանց փրկում է»։ Եհովան փրկում կամ պաշտպանում է իր հավատարիմ ծառաներին նույնիսկ ամենադժվարին իրավիճակներում (Սաղմոս 145։18, 19)։

19 Այս խոսքերի ճշմարտացի լինելը անձամբ զգացել էր Ֆիլիպիններում բնակվող մի աղջիկ՝ Միրնա անունով, որի մայրը կաթվածահար էր եղել և արդյունքում անդամալույծ դարձել։ «Չկա ավելի վատ բան, քան այն, որ տեսնում ես, թե ինչպես է քո սիրելի անձնավորությունը տառապում, այն աստիճան, որ նույնիսկ անկարող է բացատրել, թե որ տեղն է ցավում,— գրում է Միրնան։— Թվում էր՝ մայրս դանդաղորեն խեղդվում է, իսկ ես, դա տեսնելով հանդերձ, ոչինչ չէի կարող անել նրան փրկելու համար։ Շատ անգամ եմ ծնկի եկած Եհովայի հետ խոսել՝ ասելով, թե որքան եմ հոգնել։ Ես էլ էի արտասվում, ինչպես Դավիթը, որ խնդրել էր Եհովային հավաքել իր արտասուքները մի անոթի մեջ ու հետո հիշել իրեն [Սաղմոս 56։8]։ Եվ ինչպես խոստացել էր Եհովան, նա ինձ էլ տվեց այնքան անհրաժեշտ այդ զորությունը։ «Տէրը նեցուկ եղաւ ինձ» (Սաղմոս 18։18)։

20. Աստվածաշնչի ո՞ր խոստումներն են օգնում խնամք տանող անհատներին լավատես լինել, չնայած որ իրենց խնամառուն կարող է և մահանալ։

20 Ասում են, թե տարեց ծնողների խնամքը «մի պատմություն է՝ տխուր ավարտով»։ Նույնիսկ լավագույն խնամքը ստանալուց հետո էլ տարեց մարդը կարող է մահանալ, ինչպես Միրնայի մոր դեպքում։ Սակայն նրանք, ովքեր վստահում են Եհովային, գիտեն, որ մահով ամեն բան չի վերջանում։ Պողոս առաքյալը գրել է. «Յոյս ունեմ առ Աստուած, որ.... յարութիւն է լինելու արդարների եւ մեղաւորների» (Գործք 24։15, ԷԹ)։ Հարության հույսը և Աստծո խոստացած չքնաղ նոր աշխարհը, որտեղ «մահն այլեւս չի լինիլ», մխիթարություն են նրանց համար, ովքեր կորցրել են իրենց տարեց ծնողներին (Յայտնութիւն 21։4)։

21. Ի՞նչ լավ արդյունքներ է բերում ծնողներին պատիվ տալը։

21 Աստծո ծառաները խոր հարգանքով են վերաբերվում իրենց ծնողներին՝ նույնիսկ երբ վերջիններս արդեն տարիքն առել են (Առակաց 23։22–24)։ Նրանք պատվում են իրենց ծնողներին և այդպիսով՝ տեսնում են, թե ինչպես են իրականանում աստվածաշնչյան առակի հետևյալ խոսքերը. «Թող ուրախանայ հայրդ ու մայրդ, եւ ցնծայ քո ծնողը» (Առակաց 23։25)։ Եվ որ ամենակարևորն է, նա, ով պատվում է իր հասակն առած ծնողներին, դրանով ուրախացնում ու պատվում է նաև Եհովա Աստծուն։

a Խոսքն այն դեպքերի մասին չէ, երբ ծնողները մեղավոր են նրանում, որ ծայրահեղ դաժանությամբ չարաշահում են իրենց իշխանությունն ու իրենց հանդեպ վստահությունը. այդպիսի վարքը կարելի է դիտել որպես հանցագործություն։

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՐՈՂ ԵՆ ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԵՏԵՎՅԱԼ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՕԳՆԵԼ...ՄԵԶ ՊԱՏՎԵԼՈՒ ՄԵՐ ՏԱՐԵՑ ԾՆՈՂՆԵՐԻՆ

Մենք պետք է ըստ արժանվույն փոխհատուցենք մեր ծնողներին, տատիկներին ու պապիկներին (Ա Տիմոթէոս 5։4)։

Ինչ էլ որ անենք, պետք է սիրով անենք (Ա Կորնթացիս 16։14)։

Կարևոր որոշումները երբեք չի կարելի հապճեպորեն կայացնել (Առակաց 14։15)։

Տարեց ծնողներին, նույնիսկ եթե նրանք հիվանդ են ու տկար, պետք է հարգել (Ղեւտացոց 19։32)։

Մարդիկ միշտ չէ, որ ծերանալու են ու մահանալու (Յայտնութիւն 21։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը