-
Մեծանում է ՆազարեթումՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հովսեփն ու Մարիամը Հիսուսի հետ Եգիպտոսից տեղափոխվել էին այստեղ, երբ Հիսուսը հավանաբար երկու տարեկան էր։ Թերևս այդ ժամանակ Հիսուսը նրանց միակ երեխան էր։ Սակայն ավելի ուշ ծնվում են նրա եղբայրները՝ Հակոբոսը, Հովսեփը, Սիմոնը և Հուդան։ Մարիամն ու Հովսեփը նաև աղջիկներ են ունենում։ Այդպիսով՝ Հիսուսն ունենում է առնվազն վեց քույր ու եղբայր։
-
-
Մեծանում է ՆազարեթումՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հովսեփն ատաղձագործ է և տքնաջան աշխատում է, որպեսզի հոգա իր ընտանիքի կարիքները։ Նա հոգ է տանում Հիսուսի մասին իր հարազատ որդու պես, այդ պատճառով մարդիկ Հիսուսին կոչում են «ատաղձագործի որդի» (Մատթեոս 13։55)։ Հովսեփը Հիսուսին սովորեցնում է իր արհեստը, և վերջինս հմտանում է այդ գործում։ Ահա թե ինչու են հետագայում մարդիկ Հիսուսի մասին ասում. «Սա այն ատաղձագործը չէ՞» (Մարկոս 6։3)։
-