Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 128 էջ 292–էջ 293 պարբ. 2
  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Պիղատոսի մոտից տանում են Հերովդեսի մոտ և կրկին ետ բերում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Ո՞վ էր Պոնտացի Պիղատոսը
    2005 Դիտարան
  • Հիսուսը մահանում է Գողգոթայում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հիսուսին մահվան են դատապարտում և տանում են ցցին գամելու
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 128 էջ 292–էջ 293 պարբ. 2
Հերովդեսն ու իր զինվորները ծաղրում են Հիսուսին

ԳԼՈՒԽ 128

Պիղատոսն ու Հերովդեսը Հիսուսին անմեղ են ճանաչում

ՄԱՏԹԵՈՍ 27։12–14, 18, 19 ՄԱՐԿՈՍ 15։2–5 ՂՈՒԿԱՍ 23։4–16 ՀՈՎՀԱՆՆԵՍ 18։36–38

  • ՀԻՍՈՒՍԻՆ ՀԱՐՑԱՔՆՆՈՒՄ Է ՊԻՂԱՏՈՍԸ, ԱՊԱ՝ ՀԵՐՈՎԴԵՍԸ

Հիսուսը չի թաքցնում Պիղատոսից, որ ինքը իսկապես թագավոր է։ Սակայն նրա Թագավորությունը սպառնալիք չէ Հռոմի համար։ Նա ասում է. «Իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը չէ։ Եթե իմ թագավորությունը այս աշխարհի մի մասը լիներ, իմ ծառաները կկռվեին, որպեսզի չմատնվեմ հրեաների ձեռքը։ Բայց իմ թագավորությունը այստեղից չէ» (Հովհաննես 18։36)։ Այո՛, Հիսուսը ունի Թագավորություն, բայց այն այս աշխարհից չէ։

Այդ պատասխանը չի բավարարում Պիղատոսին, և նա հարցնում է. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Ցույց տալով, որ Պիղատոսը ճիշտ եզրահանգում է արել՝ Հիսուսը պատասխանում է. «Դո՛ւ ես ասում, որ ես թագավոր եմ։ Ես ծնվել ու եկել եմ աշխարհ, որ ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտության կողմն է, լսում է իմ ձայնը» (Հովհաննես 18։37)։

Ավելի վաղ Հիսուսն ասել էր Թովմասին. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը»։ Այժմ նա Պիղատոսին է ասում, որ երկիր գալու իր նպատակն է վկայություն տալ «ճշմարտության մասին», հատկապես այն ճշմարտության, որը վերաբերում է իր Թագավորությանը։ Հիսուսը վճռել է հավատարիմ մնալ այդ ճշմարտությանը անգամ իր կյանքի գնով։ Պիղատոսը հարցնում է Հիսուսին. «Ճշմարտությո՞ւնն ինչ է»։ Սակայն նա չի սպասում, որ Հիսուսը պատասխանի այդ հարցին։ Նա համարում է, որ այն, ինչ ինքը լսել է, արդեն իսկ բավարար է այս մարդու վերաբերյալ վճիռ կայացնելու համար (Հովհաննես 14։6; 18։38)։

Պիղատոսը վերադառնում է դրսում սպասող ժողովրդի մոտ։ Ակներևաբար, Հիսուսը կանգնած է Պիղատոսի կողքին, երբ վերջինս դիմում է ավագ քահանաներին ու նրանց հետ եղող մարդկանց՝ ասելով. «Ես ոչ մի հանցանք չեմ գտնում այս մարդու մեջ»։ Նրա կայացրած վճիռը լսելով՝ ամբոխը զայրացած ասում է. «Նա խռովեցնում է ժողովրդին՝ ուսուցանելով ամբողջ Հրեաստանով մեկ՝ Գալիլեայից սկսած մինչև այստեղ» (Ղուկաս 23։4, 5)։

Հավանաբար, Պիղատոսին զարմացնում է հրեաների մոլեռանդությունը։ Այդ ընթացքում ավագ քահանաներն ու ժողովրդի երեցները շարունակում են բղավել, ուստի Պիղատոսը հարցնում է Հիսուսին. «Չե՞ս լսում, թե որքան շատ բաներ են նրանք վկայում քո դեմ» (Մատթեոս 27։13)։ Հիսուսը ոչինչ չի պատասխանում։ Պիղատոսին անչափ զարմացնում է այն, որ Հիսուսը հանդարտություն է պահում՝ չնայած իր դեմ ուղղված կատաղի մեղադրանքներին։

Երբ Պիղատոսը լսում է հրեաների այն խոսքերը, թե Հիսուսը ուսուցանել է «Գալիլեայից սկսած», հարցուփորձ է անում և պարզում, որ Հիսուսը գալիլեացի է։ Դա Պիղատոսին հնարավորություն է տալիս ազատվելու Հիսուսին դատելու պատասխանատվությունից։ Հերովդես Անտիպասը (Հերովդես Մեծի որդին) Գալիլեայի կառավարիչն է և այժմ՝ Պասեքի տոնի ընթացքում, գտնվում է Երուսաղեմում։ Ուստի Պիղատոսը Հիսուսին ուղարկում է Հերովդեսի մոտ։ Հենց Հերովդես Անտիպասի հրամանով էր գլխատվել Հովհաննես Մկրտիչը։ Հետագայում լսելով, որ Հիսուսը հրաշքներ է անում՝ Հերովդեսն անհանգստացել էր՝ մտածելով, թե նա կարող է հարություն առած Հովհաննեսը լինել (Ղուկաս 9։7–9)։

Այժմ Հերովդեսն ուրախանում է, որ հնարավորություն ունի Հիսուսին տեսնելու։ Պատճառն այն չէ, թե նա ցանկանում է օգնել Հիսուսին կամ պարզել, թե արդյոք նրա դեմ ուղղված մեղադրանքները հիմնավոր են։ Հերովդեսը ուզում է տեսնել Հիսուսին պարզապես հետաքրքրասիրությունից մղված և «հույս ունի, որ նա իր ներկայությամբ մի հրաշք կգործի» (Ղուկաս 23։8)։ Բայց Հիսուսը չի բավարարում Հերովդեսի հետաքրքրասիրությունը։ Եվ երբ Հերովդեսը նրան հարցեր է տալիս, Հիսուսը մի բառ անգամ չի պատասխանում։ Խորապես հիասթափված՝ Հերովդեսն ու նրա զինվորները սկսում են ստորացնել Հիսուսին (Ղուկաս 23։11)։ Նրանք Հիսուսին շքեղ հանդերձներ են հագցնում ու ծաղրում են նրան։ Այնուհետև Հերովդեսը նրան հետ է ուղարկում Պիղատոսի մոտ։ Հերովդեսն ու Պիղատոսը թշնամիներ են եղել, բայց այժմ բարեկամանում են։

Երբ Հիսուսին հետ են բերում Պիղատոսի մոտ, վերջինս կանչում է ավագ քահանաներին, իշխաններին ու ժողովրդին և ասում է. «Ես քննեցի նրան ձեր առաջ, բայց այս մարդու մեջ ոչ մի հանցանք չգտա, որ համապատասխաներ նրա դեմ ուղղված ձեր մեղադրանքներին։ Հերովդեսն էլ չգտավ, որովհետև նրան մեզ մոտ ուղարկեց։ Ուրեմն մահվան արժանի ոչ մի բան չի արել այս մարդը։ Ես կպատժեմ նրան ու ազատ կարձակեմ» (Ղուկաս 23։14–16)։

Պիղատոսը ցանկանում է ազատել Հիսուսին, քանի որ հասկանում է, որ քահանաները նախանձից դրդված են նրան իր ձեռքը հանձնել։ Այդ ընթացքում մի բան է տեղի ունենում, ինչի պատճառով Պիղատոսը ավելի շատ է ցանկանում ազատել Հիսուսին։ Մինչ նա նստած է դատավորական աթոռին, նրա կինը մարդ է ուղարկում նրա մոտ՝ ասելով. «Հանգիստ թող այդ արդար մարդուն, որովհետև այսօր երազումս [ակներևաբար Աստծուց տրված] շատ տանջվեցի նրա պատճառով» (Մատթեոս 27։19)։

Պիղատոսը հասկանում է, որ պետք է ազատել այս անմեղ մարդուն, բայց ինչպե՞ս։

  • Ինչպե՞ս է Հիսուսը հայտնում իր Թագավորության մասին ճշմարտությունը։

  • Ի՞նչ վճիռ է կայացնում Պիղատոսը Հիսուսի վերաբերյալ, ինչպե՞ս են մարդիկ արձագանքում, և ի՞նչ է անում Պիղատոսը։

  • Ինչո՞ւ է Հերովդես Անտիպասը ուզում տեսնել Հիսուսին և ինչպիսի՞ վերաբերմունք է դրսևորում նրա հանդեպ։

  • Ինչո՞ւ է Պիղատոսն ուզում ազատել Հիսուսին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը