Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 10 էջ 28–էջ 29 պարբ. 7
  • Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Ուղևորություններ դեպի Երուսաղեմ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Պատանի Հիսուսը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Մանկահասակ Հիսուսը տաճարում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Հիսուսը սովորեց հնազանդ լինել
    2010 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 10 էջ 28–էջ 29 պարբ. 7
Տասներկուամյա Հիսուսը տաճարում հարցեր է տալիս հրեա ուսուցիչներին

ԳԼՈՒԽ 10

Հիսուսի ընտանիքը ուղևորվում է դեպի Երուսաղեմ

ՂՈՒԿԱՍ 2։40–52

  • 12-ԱՄՅԱ ՀԻՍՈՒՍԸ ՀԱՐՑԵՐ Է ՏԱԼԻՍ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻՆ

  • ՀԻՍՈՒՍԸ ԵՀՈՎԱՅԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ՈՐՊԵՍ ԻՐ ՀՈՐ

Գարուն է։ Ամեն տարի այս ժամանակ Հովսեփը իր ընտանիքի, ընկերների և բարեկամների հետ գնում է Երուսաղեմ՝ Պասեքը տոնելու, ինչպես որ պատվիրում է Օրենքը (2 Օրենք 16։16)։ Նազարեթից Երուսաղեմ գնալու համար ժողովուրդը պետք է անցնի մոտ 120 կիլոմետր ճանապարհ։ Այդ օրերին բոլորը ճանապարհի համար պատրաստություններ են տեսնում և եռուզեռի մեջ են լինում։ Հիսուսն արդեն 12 տարեկան է։ Նա մեծ ոգևորվածությամբ սպասում է այդ տոնին և ուրախ է, որ կրկին լինելու է Եհովայի տաճարում։

Պասեքը նշելու համար Հիսուսի ընտանիքը պետք է մի քանի օր մնա Երուսաղեմում։ Պասեքի հաջորդ օրը սկսվում է Անթթխմոր հացերի տոնը (Մարկոս 14։1)։ Այդ տոնը տևում է յոթ օր և համարվում է Պասեքի տոնի մի մասը։ Նազարեթից Երուսաղեմ գնալը, այնտեղ մնալը և տուն վերադառնալը ընդհանուր առմամբ տևում է մոտ երկու շաբաթ։ Բայց այս տարի մի դեպք է պատահում, որի պատճառով Հովսեփի ընտանիքի ուղևորությունն ավելի երկար է տևում։

ՈՒՐԱԽ ՈՒՂԵՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հովսեփն ու Մարիամը գտնում են Հիսուսին

Աստծու ժողովուրդը տարվա մեջ երեք անգամ ուղևորվում էր Երուսաղեմ՝ նշելու տարեկան տոները։ Դրանք ուրախալի առիթներ էին բոլորի համար (2 Օրենք 16։15)։ Այդ ուղևորությունների ժամանակ Հիսուսը հնարավորություն էր ունենում տեսնելու երկրի տարբեր տեղանքները, ծանոթանալու այդ շրջանների բնությանը, ինչպես նաև հանդիպելու այլ տարածքներից եկող իրենց հավատակիցներին։ Դրանք իսկապես անմոռանալի օրեր էին բոլորի համար։

Երուսաղեմից վերադառնալիս Հովսեփն ու Մարիամը տեսնում են, որ Հիսուսն իրենց կողքին չէ, և մտածում են, թե իրենց բարեկամների ու ընկերների հետ է։ Սակայն երբ կանգ են առնում՝ գիշերելու, Հիսուսին չեն գտնում։ Սկսում են որոնել մյուս ճամփորդողների մեջ, բայց դարձյալ չեն գտնում։ Ուստի Հովսեփն ու Մարիամը հետ են դառնում Երուսաղեմ։

Նրանք ամբողջ օրը փնտրում են Հիսուսին, բայց ապարդյուն։ Երկրորդ օրը նույնպես ոչ մի արդյունքի չեն հասնում։ Վերջապես երրորդ օրը գտնում են նրան տաճարում։ Հովսեփն ու Մարիամը տեսնում են, որ Հիսուսը, մի քանի հրեա ուսուցիչների հետ նստած, լսում է նրանց, հարցեր տալիս և զարմացնում իր հասկացողությամբ։

Հովսեփն ու Մարիամը գտնում են Հիսուսին

Մարիամը հարցնում է. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում» (Ղուկաս 2։48)։

Հիսուսը զարմանում է, որ նրանք չգիտեին՝ որտեղ ինքը կարող է լինել։ Ուստի ասում է. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ» (Ղուկաս 2։49)։

Այնուհետև Հիսուսը Հովսեփի ու Մարիամի հետ վերադառնում է տուն։ Նա առաջվա պես հնազանդվում է իր ծնողներին և շարունակում է իմաստություն ձեռք բերել։ Թեև նա դեռ փոքր է, բայց վայելում է թե՛ մարդկանց, թե՛ Աստծու հավանությունը։ Այո՛, դեռ մանուկ հասակից Հիսուսը հրաշալի օրինակ է եղել ոչ միայն հոգևոր բաները բարձր գնահատելու, այլև ծնողներին հնազանդվելու հարցում։

  • Ամեն տարի գարնանը ո՞ւր են գնում Հիսուսն ու իր ընտանիքը և ինչո՞ւ։

  • Երուսաղեմից վերադառնալիս ի՞նչ են նկատում Հովսեփն ու Մարիամը, և ի՞նչ է լինում հետո։

  • Ո՞ր հարցում է Հիսուսը լավ օրինակ երիտասարդների համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը