Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 3/15 էջ 19
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2002 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կույս Մարիամ. ի՞նչ է Աստվածաշունչը ասում նրա մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Ահա՛ Եհովայի աղախինը»
    2008 Դիտարան
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
Ավելին
2002 Դիտարան
w02 3/15 էջ 19

Ընթերցողների հարցերը

Մարիամի անկատարությունը նրա հղիության ժամանակ որևէ բացասական ազդեցություն չի՞ թողել արդյոք Հիսուսի վրա։

Սուրբ գրություններում «Յիսուս Քրիստոսի ծնունդի» վերաբերյալ ասվում է. «Մարիամը, որ Յովսէփի նշանածն էր, նախքան նրանց՝ իրար մօտենալը, Սուրբ Հոգուց յղիացած գտնուեց» (Մատթէոս 1։18)։ Ուրեմն՝ Մարիամի հղիանալու հարցում կարևոր դեր է խաղացել Աստծո սուրբ ոգին։

Իսկ մի՞թե Մարիամի ձվաբջիջները հղիության շրջանում որևէ դեր չեն կատարել։ Մարիամի նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին, Հակոբին, Հուդային և Դավիթ թագավորին տրված՝ Աստծո խոստման համաձայն՝ երեխան պետք է նրանց իսկական ժառանգորդը լիներ (Ծննդոց 22։18; 26։24; 28։10–14; 49։10; Բ Թագաւորաց 7։16)։ Ինչպե՞ս կարող էր Մարիամից ծնված երեխան իրավամբ համարվել Աստծո այդ խոստումների ժառանգորդը, եթե նրա ձվաբջիջները ոչ մի դեր չխաղային։ Նա պետք է Մարիամի իսկական որդին լիներ (Ղուկաս 3։23–34)։

Հայտնվելով Մարիամին, որը դեռևս կույս էր՝ Եհովայի հրեշտակը ասաց. «Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եւ ահա՛ դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի ու նրա անունը Յիսուս կը դնես» (Ղուկաս 1։30, 31)։ Քանի որ հղիությունը անհնար է առանց ձվաբջջի բեղմնավորման, Եհովա Աստված, ըստ երևույթին, բեղմնավորեց Մարիամի ձվաբջիջը՝ իր միածին Որդու կյանքը հոգևոր ոլորտից երկիր տեղափոխելով (Գաղատացիս 4։4)։

Սակայն, այս ճանապարհով հղիացած անկատար կնոջից կարո՞ղ է արդյոք կատարյալ, անմեղ երեխա ծնվել։ Ինչպե՞ս են գործում ժառանգականության օրենքները կատարյալ–անկատար հարաբերության դեպքում։ Հիշեք, որ սուրբ ոգին էր բեղմնավորման պատճառը. նրա միջոցով փոխադրվեց Աստծո Որդու կատարյալ կյանքը։ Այն չեզոքացրեց պտղի վրա Մարիամի անկատարության ցանկացած հնարավոր ազդեցություն, ինչի հետևանքով առաջացավ գենետիկական մի մոդել, որն ի սկզբանե կատարյալ էր։

Ամեն դեպքում, մի բան հաստատ է՝ Աստծո նպատակը հաջողվեց սուրբ ոգու շնորհիվ. Գաբրիել հրեշտակը ասել էր Մարիամին. «Սուրբ Հոգին կը գայ քո վրայ, եւ Բարձրեալի զօրութիւնը հովանի կը լինի քեզ, որովհետեւ նա, որ քեզնից է ծնուելու, սուրբ է եւ Աստծու որդի կը կոչուի» (Ղուկաս 1։35)։ Այո՛, Աստծո սուրբ ոգին պատնեշ է հանդիսացել ցանկացած անկատարության կամ վնասակար ազդեցության համար, որպեսզի հղիացման պահից սկսած՝ զարգացող սաղմը չփչանա։

Ինչ խոսք, իր կատարելությամբ Հիսուսը պարտական էր իր երկնային Հորը և ոչ թե որևէ մարդու։ Եհովան էր «մարմին պատրաստել» նրա համար. ուստի՝ ի սկզբանե նա իսկապես «անարատ [էր], զատուած մեղաւորներից» (Եբրայեցիս 7։26; 10։5)։

[նկար 19–րդ էջի վրա]

«Դու կը յղիանաս եւ կը ծնես մի որդի»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը