Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 12 էջ 34–էջ 35 պարբ. 3
  • Հիսուսը մկրտվում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիսուսը մկրտվում է
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսի մկրտությունը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հովհաննեսը մկրտում է Հիսուսին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Քո մկրտության իմաստը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    2005 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 12 էջ 34–էջ 35 պարբ. 3
Հիսուսը գալիս է Հովհաննեսի մոտ մկրտվելու, բայց վերջինս առարկում է

ԳԼՈՒԽ 12

Հիսուսը մկրտվում է

ՄԱՏԹԵՈՍ 3։13–17 ՄԱՐԿՈՍ 1։9–11 ՂՈՒԿԱՍ 3։21, 22 ՀՈՎՀԱՆՆԵՍ 1։32–34

  • ՀԻՍՈՒՍԸ ՄԿՐՏՎՈՒՄ Է ԵՎ ՕԾՎՈՒՄ

  • ԵՀՈՎԱՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ՈՐ ՀԻՍՈՒՍԸ ԻՐ ՈՐԴԻՆ Է

Մոտավորապես կես տարի է անցել այն ժամանակից, երբ Հովհաննեսը սկսել է քարոզել։ Հիսուսը, որն այժմ մոտ 30 տարեկան է, գալիս է Հովհաննեսի մոտ, որն այդ ժամանակ մկրտում է մարդկանց Հորդանան գետում։ Ինչո՞ւ է Հիսուսը եկել։ Նա չի եկել պարզապես տեսնելու իր բարեկամին կամ հետաքրքրվելու, թե ինչպես է ընթանում նրա քարոզչական գործը։ Հիսուսը եկել է խնդրելու Հովհաննեսին, որ մկրտի իրեն։

Հովհաննեսն անմիջապես առարկում է՝ ասելով. «Ե՛ս պետք է քո կողմից մկրտվեմ, դո՞ւ ես գալիս ինձ մոտ» (Մատթեոս 3։14)։ Նա գիտի, որ Հիսուսը Աստծու Որդին է։ Հիշո՞ւմ ես, որ դեռ չծնված՝ Հովհաննեսն ուրախությունից խաղացել էր իր մոր՝ Եղիսաբեթի արգանդում, երբ Մարիամը, որն արդեն հղի էր Հիսուսով, այցելել էր Եղիսաբեթին։ Անկասկած, Հովհաննեսի մայրը՝ Եղիսաբեթը, հետագայում պատմել էր նրան այդ մասին։ Նաև Հովհաննեսը հավանաբար իմացել էր, որ հրեշտակը նախապես հայտնել էր Հիսուսի ծննդյան մասին, և որ հրեշտակները երևացել էին հովիվներին այն գիշեր, երբ ծնվել էր Հիսուսը։

Հովհաննեսը հասկանում է, որ այդ մկրտությունը նրանց համար է, ովքեր զղջում են իրենց մեղքերի համար, իսկ Հիսուսը մեղք չի գործել։ Չնայած Հովհաննեսն առարկում է, սակայն Հիսուսն ասում է. «Թող հիմա այսպես լինի, քանի որ այսպես է պատշաճ, որպեսզի կատարենք այն ամենը, ինչ որ արդար է» (Մատթեոս 3։15)։

Ինչո՞ւ է տեղին, որ Հիսուսը մկրտվի։ Հիսուսի մկրտությունը խորհրդանշում է ոչ թե այն, որ նա զղջում է մեղքերի համար, այլ որ ներկայացնում է իր անձը՝ Հոր կամքը կատարելու համար (Եբրայեցիներ 10։5–7)։ Մինչ այժմ Հիսուսը զբաղվել է ատաղձագործությամբ, բայց հիմա եկել է ժամանակը, որ նա սկսի այն ծառայությունը, որի համար Եհովա Աստված նրան երկիր է ուղարկել։ Իսկ արդյոք Հովհաննեսը ակնկալո՞ւմ է, որ Հիսուսին մկրտելիս ինչ-որ արտասովոր բան տեղի կունենա։

Ավելի ուշ Հովհաննես Մկրտիչն ասում է. «Աստված, ով ինձ ուղարկեց ջրում մկրտելու, ասաց. «Ում վրա որ տեսնես ոգին իջնելիս և մնալիս, նա է սուրբ ոգով մկրտողը»» (Հովհաննես 1։33)։ Ուստի Հովհաննեսը սպասում է, որ Աստծու սուրբ ոգին կիջնի այն մարդկանցից մեկի վրա, ում նա մկրտում է։ Եվ երբ Հիսուսը դուրս է գալիս ջրից, Հովհաննեսը չի զարմանում՝ տեսնելով, որ «Աստծու ոգին, աղավնու նման [Հիսուսի] վրա» է իջնում (Մատթեոս 3։16)։

Սուրբ ոգին իջնում է Հիսուսի վրա, երբ նա մկրտվում է

Սակայն Հիսուսի մկրտության ժամանակ մի բան էլ է տեղի ունենում՝ «երկինքը բացվում է»։ Ի՞նչ է դա նշանակում. ակներևաբար այն, որ Հիսուսը մտաբերում է երկնքում ունեցած իր մինչմարդկային կյանքը։ Այսպիսով՝ Հիսուսը վերհիշում է իր կյանքի այն շրջանը, երբ ինքը Եհովա Աստծու ոգեղեն որդին էր։ Նա նաև վերհիշում է այն ճշմարտությունները, որ Աստված սովորեցրել էր իրեն նախքան իր երկիր գալը։

Բացի այդ, մկրտվելու ժամանակ երկնքից մի ձայն է լսվում, որն ասում է. «Սա՛ է իմ սիրելի Որդին, որին ես հավանել եմ» (Մատթեոս 3։17)։ Ո՞ւմ ձայնն է դա։ Իհա՛րկե, դա չի կարող Հիսուսի ձայնը լինել։ Չէ՞ որ նա այս պահին Հովհաննեսի մոտ է։ Դա Աստծու ձայնն է։ Հստակ է, ուրեմն, որ Հիսուսն Աստծու Որդին է, ոչ թե Ամենակարող Աստված։

Հիսուսը նաև Աստծու երկրային Որդին է, ինչպես որ առաջին մարդ Ադամն էր։ Հիսուսի մկրտությունը նկարագրելուց հետո Ղուկաս աշակերտը գրում է. «Հիսուսը, երբ սկսեց իր գործունեությունը, մոտ երեսուն տարեկան էր, և ինչպես կարծում էին, նա որդին էր Հովսեփի, և նա՝ Հեղիի.... և նա՝ Դավթի.... և նա՝ Աբրահամի.... և նա՝ Նոյի.... և նա՝ Ադամի, և նա՝ Աստծու» (Ղուկաս 3։23–38)։

Փաստորեն, ինչպես որ Ադամն էր Աստծու երկրային որդին, այնպես էլ Հիսուսն է։ Սակայն մկրտվելով Հիսուսը նոր փոխհարաբերություններ է հաստատում Աստծու հետ և դառնում է նրա հոգևոր Որդին։ Ուստի այժմ նա կարող է սովորեցնել մարդկանց Աստծու մասին ճշմարտությունը և ցույց տալ կյանքի տանող ճանապարհը։ Հիսուսը կյանքի նոր ուղի է սկսում, որի վերջում իր մարդկային կյանքը պետք է զոհաբերի հանուն մեղավոր մարդկության։

  • Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Հովհաննեսը լավ գիտի, թե ով է Հիսուսը։

  • Եթե Հիսուսը մեղք չի գործել, ինչո՞ւ է Հովհաննեսը մկրտում նրան։

  • Ինչո՞ւ Հովհաննեսը չի զարմանում, երբ Աստծու սուրբ ոգին իջնում է Հիսուսի վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը