Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 8/1 էջ 28
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2004 Դիտարան
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ովքե՞ր են Աստծո թշնամիները
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Հիասքանչ ապագա
    Հոգիներ. կարո՞ղ են օգնել կամ վնասել ձեզ։ Գոյություն ունե՞ն իրականում
Ավելին
2004 Դիտարան
w04 8/1 էջ 28

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ նկատի ուներ Հիսուսը, երբ իր աշակերտներին ասաց. «Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում [«Սատանան փայլակի պէս երկնքէն վար ինկած կը տեսնէի», ԱԱ]»։

Հիսուսը նոր էր 70 աշակերտներին ընտրել։ Նա «նորանց երկու երկու իր երեսի առաջին ուղարկեց այն բոլոր քաղաքներն եւ տեղերն, որտեղ որ ինքը գնալու էր»։ Երբ «այն եօթանասունքը» վերադարձան, նրանք ուրախ էին, որ հաջողությամբ կատարել են իրենց հանձնարարությունը։ «Տէր, դեւերն էլ հնազանդում են մեզ քո անունովը»,— ասացին նրանք։ Իսկ Հիսուսը պատասխանեց. «Տեսնում էի սատանային, որ կայծակի պէս երկնքիցը վայր էր ընկնում» (Ղուկաս 10։1, 17, 18)։

Առաջին հայացքից կարող է թվալ, թե Հիսուսը խոսում էր արդեն տեղի ունեցած դեպքի մասին։ Սակայն կարելի է նկատել, որ Հիսուսի այս խոսքերից 60 տարի անց տարեց Հովհաննես առաքյալը նմանատիպ լեզու օգտագործեց՝ գրելով. «Վայր գցուեցաւ մեծ վիշապը՝ այն առաջի օձը, որ Բանսարկու եւ սատանայ է կոչվում, այն բովանդակ աշխարհքը մոլորեցնողը վայր գցուեցաւ երկրի վերայ եւ իր հրեշտակներն էլ իրան հետ վայր գցուեցան» (Յայտնութիւն 12։9)։

Երբ Հովհաննեսը գրեց այս խոսքերը, Սատանան դեռևս երկնքում էր բնակվում։ Որտեղի՞ց գիտենք։ Այստեղ հարկավոր է հաշվի առնել, որ «Յայտնութիւն» գիրքը ոչ թե պատմական, այլ մարգարեական գիրք է (Յայտնութիւն 1։1)։ Ուստի Հովհաննեսի օրերում Սատանային դեռևս չէին նետել երկիր։ Իրադարձությունները փաստում են, որ դա տեղի ունեցավ միայն կարճ ժամանակ անց այն բանից հետո, երբ 1914 թ.–ին Հիսուսը գահակալվեց որպես Աստծո Թագավորության Թագավորa (Յայտնութիւն 12։1–10)։

Այդ դեպքում ինչո՞ւ էր Հիսուսը Սատանայի՝ երկնքից վտարման մասին խոսում այնպես, կարծես թե դա արդեն տեղի էր ունեցել։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, թե Հիսուսը այդ խոսքերով կշտամբում էր իր աշակերտներին ոչ պատշաճ հպարտություն դրսևորելու համար։ Ըստ նրանց՝ Հիսուսը, փաստորեն, ասում էր. «Դուք ուրախանում եք, որ հաղթեցիք դևերին, սակայն պարծենկոտ մի՛ եղեք։ Սատանան հպարտացավ, և դա նրա սրընթաց անկման պատճառը դարձավ»։

Մենք չենք կարող դոգմատիկ լինել այս հարցում։ Ինչևէ, շատ ավելի հավանական է թվում, որ Հիսուսն այդ խոսքերով բաժնեկից էր լինում իր աշակերտների ուրախությանը և նշում էր, որ Սատանան ապագայում վախճան էր գտնելու։ Հիսուսն իր աշակերտներից շատ ավելի լավ էր հասկանում, թե ինչ չար թշնամի է Սատանան։ Պատկերացրե՜ք, թե ինչ ուրախություն ապրեց Հիսուսը՝ լսելով, որ զորավոր դևերը ենթարկվում են իր անկատար աշակերտներին։ Դևերի հնազանդեցումն ընդամենը նախաշուքն էր այն բանի, որ Հիսուսը՝ որպես Միքայել հրեշտակապետ, պատերազմելու էր Սատանայի դեմ ու նրան երկնքից նետելու էր երկիր։

Երբ Հիսուսն ասաց, թե տեսնում էր Սատանային «վար ինկած» (ԱԱ), նա ակներևաբար շեշտում էր Սատանայի անկման հաստատ լինելը։ Սա նման է սուրբգրային այն մյուս մարգարեություններին, որոնք ապագա իրադարձությունների մասին խոսում են անցյալ ժամանակով։ Այդպիսի մի օրինակ է Մեսիային վերաբերող Եսայիա 52։13–53։12 մարգարեական հատվածը, որտեղ անցյալ ու ապառնի ժամանակները զուգակցվում են։ Հիսուսը հավանաբար վստահություն էր արտահայտում, որ ինչպես իր Հայրը նպատակադրել էր, այնպես էլ կատարվելու էր. Սատանան կվտարվի երկնքից։ Հիսուսը նաև վստահ էր, որ Աստծո սահմանած ժամանակին Սատանան ու նրա դևերը անդունդն էին նետվելու, իսկ ավելի ուշ մեկընդմիշտ կործանվելու էին (Հռովմայեցիս 16։20; Եբրայեցիս 2։14; Յայտնութիւն 20։1–3, 7–10)։

[ծանոթագրություն]

a Տե՛ս «Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն» (գլուխ 10) և «Հայտնություն. փառահեղ գագաթնակետը մոտ է» (գլուխ 27) գրքերը։ Հրատարակվել են Եհովայի վկաների կողմից։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը