Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 3 էջ 14–էջ 15 պարբ. 2
  • Ծնվում է ճանապարհ պատրաստողը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծնվում է ճանապարհ պատրաստողը
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Ծնվում է ճանապարհ պատրաստողը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Եղիսաբեթը երեխա է ունենում
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Երկու կարևոր լուր՝ Աստծուց
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Հիսուսը պատվի է արժանանում՝ դեռ չծնված
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 3 էջ 14–էջ 15 պարբ. 2
Եղիսաբեթը իր նորածին որդուն ցույց է տալիս ուրիշներին

ԳԼՈՒԽ 3

Ծնվում է ճանապարհ պատրաստողը

ՂՈՒԿԱՍ 1։57–79

  • ԾՆՎՈՒՄ Է ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԿՐՏԻՉԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ Է ԻՐ ԱՆՈՒՆԸ

  • ԶԱՔԱՐԻԱՆ ՀԱՅՏՆՈՒՄ Է, ԹԵ ԻՆՉ ԴԵՐ Է ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀՈՎՀԱՆՆԵՍԸ ԱՊԱԳԱՅՈՒՄ

Մոտենում են Եղիսաբեթի ծննդաբերելու օրերը։ Արդեն երեք ամիս է, ինչ Մարիամը նրա մոտ է։ Բայց հիմա ժամանակն է, որ Մարիամը հրաժեշտ տա Եղիսաբեթին և երկար ճանապարհ անցնելով՝ վերադառնա տուն՝ Նազարեթ։ Մոտ վեց ամիս հետո նա էլ է որդի ունենալու։

Մարիամի մեկնելուց կարճ ժամանակ անց Եղիսաբեթը ծննդաբերում է։ Ծննդաբերությունն անցնում է առանց խնդիրների. Եղիսաբեթն ու երեխան առողջ են։ Եղիսաբեթը փոքրիկին ցույց է տալիս հարևաններին ու ազգականներին, բոլորն ուրախանում են։

Իսրայել ազգին տրված Աստծու Օրենքի համաձայն՝ տղա երեխային ծննդյան ութերորդ օրը պետք է թլփատեին (Ղևտական 12։2, 3)։ Այդ նույն օրը երեխային նաև անուն էին տալիս։ Ոմանք մտածում են, որ Զաքարիայի որդուն պետք է կոչել հոր անունով։ Բայց Եղիսաբեթն ասում է. «Ո՛չ, նա Հովհաննես պիտի կոչվի» (Ղուկաս 1։60)։ Հիշո՞ւմ ես՝ Գաբրիել հրեշտակն ասել էր, որ երեխայի անունը պետք է Հովհաննես լինի։

Սակայն հարևաններն ու հարազատներն առարկում են՝ ասելով. «Քո ազգականների մեջ չկա մեկը, որ այդ անունն ունենա» (Ղուկաս 1։61)։ Նրանք նշաններով հարցնում են հորը, թե նա ինչ անուն է ուզում տալ երեխային։ Զաքարիան մի տախտակ է խնդրում և վրան գրում. «Նրա անունը Հովհաննես է» (Ղուկաս 1։63)։

Զաքարիան տախտակի վրա գրում է։ Զաքարիայի լեզուն բացվել է, և նա մարգարեանում է

Այդ պահին Զաքարիան հրաշքով կրկին սկսում է խոսել։ Հավանաբար հիշում ես, որ նա կորցրել էր խոսելու ունակությունը, քանի որ չէր հավատացել հրեշտակի հայտնած լուրին, թե Եղիսաբեթը երեխա է ունենալու։ Տեսնելով, որ Զաքարիան կրկին խոսում է՝ հարևանները զարմանում են և իրար ասում. «Այս երեխան ի՞նչ պիտի դառնա» (Ղուկաս 1։66)։ Նրանք հասկանում են, որ երեխան Աստծու միջամտությամբ է Հովհաննես անունը ստացել։

Սուրբ ոգով լցված՝ Զաքարիան ասում է. «Օրհնյա՜լ լինի Եհովան՝ Իսրայելի Աստվածը, որովհետև նա իր ուշադրությունը դարձրեց իր ժողովրդին և ազատագրում բերեց նրան։ Նա փրկության եղջյուր բարձրացրեց մեզ համար իր ծառա Դավթի տանը» (Ղուկաս 1։68, 69)։ «Փրկության եղջյուր» ասելով՝ նա նկատի ունի Տեր Հիսուսին, որը դեռ պետք է ծնվի։ Զաքարիան ասում է, որ երբ Հիսուսի միջոցով «ազատվենք թշնամիների ձեռքից», Աստված մեզ պատիվ կշնորհի «անվախորեն իրեն սուրբ ծառայություն մատուցելու.... նվիրվածությամբ և արդարությամբ նրա առջև մեր բոլոր օրերում» (Ղուկաս 1։74, 75)։

Իր որդու մասին Զաքարիան ասում է. «Դու, ո՛վ մանուկ, Բարձրյալի մարգարե կկոչվես, որովհետև դու Եհովայի առջևից կքայլես, որպեսզի նրա ճանապարհները պատրաստես, նրա ժողովրդին հռչակես պատգամը փրկության՝ նրանց մեղքերի ներման միջոցով և մեր Աստծու խոր կարեկցանքի շնորհիվ։ Այս կարեկցանքի շնորհիվ լուսաբացը կայցելի մեզ վերևից, որպեսզի լույս տա նրանց, ովքեր նստած են խավարում ու մահվան ստվերում, և մեր քայլերն ուղղի խաղաղության ճանապարհում և օրհնի մեզ նրանում» (Ղուկաս 1։76–79)։ Ինչպիսի՜ քաջալերական մարգարեություն...

Այս ընթացքում Մարիամը, որը դեռ ամուսնացած չէ, հասնում է տուն՝ Նազարեթ։ Իսկ ի՞նչ կլինի, երբ հայտնի դառնա, որ նա հղի է։

  • Որքա՞ն է Հովհաննեսի և Հիսուսի միջև տարիքային տարբերությունը։

  • Ի՞նչ է լինում, երբ Հովհաննեսը ութ օրական է դառնում։

  • Աստծուց ստացած ի՞նչ հանձնարարություն պետք է կատարի Հովհաննեսը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը