Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 178
  • Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ի՞նչն էր Հովհաննես Մկրտչին առանձնահատուկ դարձնում
  • Ովքե՞ր էին Հովհաննես Մկրտչի ծնողները
  • Ո՞ւմ պատճառով մահացավ Հովհաննես Մկրտիչը
  • Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցնե՞ր էին
  • Հովհաննեսը ցանկանում է հավաստիացում ստանալ Հիսուսից
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Թուլացե՞լ էր արդյոք Հովհաննեսի հավատը
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հովհաննես Մկրտիչը իրականում գոյություն ունեցե՞լ է
    Այլ նյութեր
  • Հովհաննեսը «նվազում» է, Հիսուսը՝ «աճում»
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 178
Հովհաննես Մկրտիչը գետում մկրտում է մի մարդու

Ո՞վ էր Հովհաննես Մկրտիչը

Աստվածաշնչի պատասխանը

Հովհաննես Մկրտիչը Աստծու մարգարե էր (Ղուկաս 1։76)։ Նա ծնվել է մ.թ.ա. 2 թ.-ին և մահացել է մ.թ. 32 թ.-ին։ Աստված հանձնարարել էր նրան ճանապարհ պատրաստել Մեսիայի՝ Քրիստոսի համար։ Նա Աստծու խոսքն էր քարոզում հրեաներին և փորձում էր հաշտեցնել նրանց Աստծու հետ (Մարկոս 1։1–4; Ղուկաս 1։13, 16, 17)։

Հովհաննեսի հայտնած լուրը օգնելու էր անկեղծ սիրտ ունեցող մարդկանց հասկանալ, որ նազովրեցի Հիսուսը խոստացյալ Մեսիան է (Մատթեոս 11։10)։ Հովհաննեսը հորդորում էր իր ունկնդիրներին զղջալ և որպես զղջման խորհրդանիշ՝ մկրտվել (Ղուկաս 3։3–6)։ Նրան կոչում են Հովհաննես Մկրտիչ, քանի որ նա շատ մարդկանց է մկրտել։ Հիսուսի մկրտությունը Հովհաննեսի կատարած ամենակարևոր մկրտությունն էր (Մարկոս 1։9)։a

Այս հոդվածում՝

  • Ի՞նչն էր Հովհաննես Մկրտչին առանձնահատուկ դարձնում

  • Ովքե՞ր էին Հովհաննես Մկրտչի ծնողները

  • Ո՞ւմ պատճառով մահացավ Հովհաննես Մկրտիչը

  • Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցնե՞ր էին

  • Աստվածաշնչում Հովհաննես անունով քանի՞ մարդ է հիշատակվում

Ի՞նչն էր Հովհաննես Մկրտչին առանձնահատուկ դարձնում

Մարգարեացված էր, թե ինչ գործունեությամբ էր նա զբաղվելու։ Հովհաննեսը քարոզելով դարձավ Եհովայի պատգամաբերը, ում մասին կանխագուշակված էր Աստվածաշնչում (Մաղաքիա 3։1; Մատթեոս 3։1–3)։ Նա «Եհովայի համար նախապատրաստված մի ժողովուրդ կազմեց», այսինքն՝ հրեաների համար ճանապարհ հարթեց, որ ընդունեն Եհովա Աստծու գլխավոր ներկայացուցչի՝ Հիսուս Քրիստոսի հայտնած լուրը (Ղուկաս 1։17)։

Հոգևոր ժառանգություն: Հիսուսն ասել է. «Դեռ վեր չի կացել մեկը, որ Հովհաննես Մկրտչից ավելի մեծ լինի, սակայն երկնային թագավորության մեջ փոքրը նրանից մեծ է» (Մատթեոս 11։11)։ Հովհաննեսից առաջ ապրած Աստծու ծառաներից ոչ մեկը նրանից մեծ չէ, քանի որ նա այն «պատգամաբերն է», ում մասին մարգարեացվել էր։ Հիսուսի այս խոսքերից հասկանում ենք նաև, որ Հովհաննեսը չի լինելու իր թագավորակիցներից մեկը երկնքում։b Այս հավատարիմ մարգարեն մահացավ, նախքան Հիսուսը կբացեր երկնային կյանքի ճանապարհը (Եբրայեցիներ 10։19, 20)։ Սակայն Հովհաննեսը կլինի Աստծու Թագավորության երկրային հպատակների շարքում՝ դրախտում հավիտյան ապրելու հեռանկարով (Սաղմոս 37։29; Ղուկաս 23։43)։

Ովքե՞ր էին Հովհաննես Մկրտչի ծնողները

Հովհաննեսի ծնողներն էին Զաքարիան և Եղիսաբեթը։ Զաքարիան հրեա քահանա էր։ Հովհաննեսի ծնունդը իսկական հրաշք էր, քանի որ նրա մայրը ամուլ էր։ Բացի այդ՝ նրա ծնողները «երկուսն էլ տարիքն առած էին» (Ղուկաս 1։5–7, 13)։

Ո՞ւմ պատճառով մահացավ Հովհաննես Մկրտիչը

Հերովդես Անտիպաս թագավորը հրամայեց գլխատել նրան։ Նա դա արեց իր կնոջ՝ Հերովդիայի դրդմամբ։ Վերջինս ատում էր Հովհաննեսին, քանի որ նա ասել էր, թե Հերովդիայի ու իրեն հրեա համարող Հերովդեսի ամուսնությունը դեմ է Օրենքին (Մատթեոս 14։1–12; Մարկոս 6։16–19)։

Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցնե՞ր էին

Այն կարծիքը, թե Հովհաննես Մկրտիչն ու Հիսուսը մրցակիցներ են, աստվածաշնչյան հիմք չունի (Հովհաննես 3։25–30)։ Ընդհակառակը՝ Հովհաննեսը ընդունում էր, որ պետք է ճանապարհ պատրաստի Մեսիայի համար, ոչ թե մրցի նրա հետ։ Հովհաննեսն ասաց. «Ես ջրում եմ մկրտում.... որ նա հայտնի դառնա Իսրայելին»։ Նաև հավելեց. «Նա է Աստծու Որդին» (Հովհաննես 1։26–34)։

a Հիսուսը «ոչ մի մեղք չգործեց» (1 Պետրոս 2։21, 22)։ Նա մկրտվեց ոչ թե իր մեղքերի քավության, այլ իր անձը Աստծուն ներկայացնելու և նրա կամքը կատարելու համար։ Աստծու կամքի մեջ էր մտնում նաև իր կյանքը մեզ համար տալը (Եբրայեցիներ 10։7–10)։

b Տես «Ովքե՞ր են գնում երկինք» հոդվածը։

Աստվածաշնչում Հովհաննես անունով քանի՞ մարդ է հիշատակվում

Աստվածաշնչում Հովհաննես անունով հինգ մարդ է հիշատակվում։

  1. 1. Հովհաննես Մկրտիչը՝ Զաքարիայի և Եղիսաբեթի որդին (Մարկոս 1։4; Ղուկաս 1։57–60)։

  2. 2. Պետրոս առաքյալի հայր Հովհաննեսը (Հովհաննես 1։42)։

  3. 3. Հովհաննես առաքյալը՝ «Զեբեդեոսի որդին» (Մատթեոս 10։2)։ Նա է գրել Հովհաննեսի Ավետարանը, Հովհաննեսի առաջին, երկրորդ և երրորդ նամակները և «Հայտնություն» գիրքը։

  4. 4. Հովհաննեսը, ում նաև կոչում էին Մարկոս, և ով գրել է Մարկոսի Ավետարանը (Գործեր 12։12)։

  5. 5. Հրեա առաջնորդ Հովհաննեսը, ով հավանաբար ավագ քահանա Հաննայի բարեկամն էր (Գործեր 4։6)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը