-
Ովքե՞ր են հրավիրվում ընթրիքիՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հիսուսն ասում է. «Մի մարդ մեծ ընթրիք կազմակերպեց ու շատերին հրավիրեց.... Նա իր ծառային ուղարկեց, որ հրավիրվածներին ասի. «Եկե՛ք, ամեն ինչ արդեն պատրաստ է»։ Սակայն բոլորը մի մարդու պես սկսեցին պատրվակ բերելով հրաժարվել։ Առաջինն ասաց նրան. «Ես արտ եմ գնել, պետք է գնամ ու տեսնեմ այն։ Խնդրում եմ, ներիր ինձ»։ Մյուսն ասաց. «Ես հինգ լուծ եզ եմ գնել, գնում եմ, որ փորձեմ նրանց։ Խնդրում եմ, ներիր ինձ»։ Մյուսն էլ ասաց. «Ես նոր եմ ամուսնացել, այդ պատճառով չեմ կարող գալ»» (Ղուկաս 14։16–20)։
-
-
Ովքե՞ր են հրավիրվում ընթրիքիՀիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
-
-
Հիսուսը իր պատմած առակի միջոցով ցույց է տալիս է, թե ինչպես է Եհովա Աստված Հիսուս Քրիստոսի միջոցով տարբեր մարդկանց հրավեր տալիս մտնելու երկնքի Թագավորություն։ Նախևառաջ հրավերը ստանում են հրեա կրոնական առաջնորդները, սակայն նրանց մեծ մասը Հիսուսի ծառայության ընթացքում մերժում է հրավերը։ Բայց հրավեր է տրվելու նաև այլ մարդկանց։ Հիսուսը ցույց է տալիս, որ ապագայում կտրվի երկրորդ հրավերը, որն ուղղված կլինի հրեա ազգի հասարակ մարդկանց և պրոզելիտներին։ Դրանից հետո կլինի նաև երրորդ՝ վերջին հրավերը, որը կտրվի նրանց, ում հրեաները համարում են Աստծու աչքին անպիտան (Գործեր 10։28–48)։
-