Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 8/1 էջ 4–7
  • Աղքատություն. հիմնավոր լուծում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աղքատություն. հիմնավոր լուծում
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աղքատությունը հաղթահարելու գործնական քայլեր
  • Աստվածաշունչը հուսալու հիմք է տալիս
  • Կլինե՞ս այնտեղ
  • Աղքատություն
    2015 Արթնացե՛ք
  • Հիսուսին ընդօրինակելով՝ հոգատար լինենք աղքատների հանդեպ
    2006 Դիտարան
  • Աղքատությանը վերջ դնելու ջանքեր
    2011 Դիտարան
  • Մոտ է աղքատությունից զերծ աշխարհը
    2005 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 8/1 էջ 4–7

Աղքատություն. հիմնավոր լուծում

ՉՆԱՅԱԾ աղքատության վերաբերյալ բացասական տվյալներին, որ աշխարհի բոլոր մասերից ստացվում են՝ կան այնպիսի մարդիկ, որոնք լավատես են մնում՝ հուսալով, որ ինչ–որ կոնկրետ բան կարող է արվել։ Օրինակ՝ համաձայն «Մանիլա Բուլետին» թերթում լույս տեսած մի հոդվածի՝ Զարգացման ասիական բանկը հաղորդում էր, որ «25 տարում Ասիան կարող է արմատախիլ անել աղքատությունը»։ Բանկը խոսում է տնտեսական զարգացման մասին՝ որպես աղքատության անդունդից մարդկանց հանելու միջոցի։

Ուրիշ կազմակերպություններ և կառավարություններ հրատարակում են առաջարկությունների և նախագծերի մի երկար ցուցակ, որոնցով փորձում են լուծել այդ խնդիրը։ Դրանցից են՝ սոցիալական ապահովագրության ծրագրերը, կրթության կատարելագործման նախագծերը, այն գումարների անվավեր համարելը, որ զարգացող երկրները պարտք են զարգացած երկրներին, ներմուծման հետ կապված խոչընդոտները վերացնելը, որպեսզի այն երկրները, որտեղ աղքատները շատ են, ավելի հեշտ կարողանան վաճառել իրենց արտադրանքը, ինչպես նաև աղքատներին ցածր վարձ պահանջող տներով ապահովեն։

2000​թ.–ին ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեան նպատակներ է դրել, որոնք պետք է իրականանան մինչև 2015​թ.–ը։ Սա ներառում է իր մեջ հետևյալը՝ վերացնել ծայրահեղ աղքատությունն ու քաղցը, ինչպես նաև եկամուտների ահռելի անհավասարությունը, որ գոյություն ունի տարբեր երկրներում։ Որքան էլ որ վեհ լինեն այս նպատակները, շատերը կասկածում են, որ դրանց կարելի է հասնել այս պառակտված աշխարհում։

Աղքատությունը հաղթահարելու գործնական քայլեր

Քանի որ աշխարհի մասշտաբով այս իրավիճակի բարելավման հույսը թույլ է, ո՞ւր կարող է դիմել անհատը օգնության համար։ Ինչպես արդեն նշվել է, կա գործնական իմաստության մի աղբյուր, որ հիմա իսկ կարող է օգնել մարդկանց։ Ո՞րն է դա. Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը։

Ինչո՞վ է Աստվածաշունչը տարբերվում ինֆորմացիայի բոլոր մնացած աղբյուրներից։ Այն գալիս է բարձրագույն իշխանությունից՝ մեր Ստեղծիչից։ Նա Աստվածաշնչի էջերում իմաստության գոհարներ է սփռել՝ գործնական սկզբունքներ, որոնք կիրառելի են բոլոր մարդկանց համար, բոլոր վայրերում և բոլոր ժամանակներում։ Այս սկզբունքները, եթե կիրառվեն, կարող են օգնել աղքատ մարդկանց ավելի գոհունակ կյանքով ապրել նույնիսկ հիմա։ Եկեք մտածենք դրանցից մի քանիսի շուրջ։

Ճիշտ տեսակետ ունեցիր փողի հանդեպ։ Աստվածաշունչն ասում է. «Իմաստութեան հովանիի տակ ու արծաթի հովանիի տակ՝ մէկ է. բայց գիտութեան շահը սա է, որ իմաստութիւնը կ’ապրեցնէ իր տիրոջը» (Ժողովող 7։12)։ Ո՞րն է այս խոսքերի իմաստը։ Փողը դեռ ամեն ինչ չէ։ Ճիշտ է, այն ապահովվածության որոշակի զգացում է տալիս։ Նրա օգնությամբ մենք կարող ենք մեզ անհրաժեշտ իրեր գնել։ Բայց փողն իր սահմանափակումներն ունի։ Կան ավելի մեծ արժեք ունեցող բաներ, որ փողով չես կարող գնել։ Այս փաստի գիտակցումը կօգնի մեզ ճիշտ տեսակետ ունենալ նյութական իրերի հանդեպ և այսպիսով խուսափել հիասթափություններից, որոնք լինում են այն մարդկանց մոտ, ում կյանքը կենտրոնացած է փող կուտակելու վրա։ Փողով անհնար է կյանք գնել, բայց իմաստությամբ վարվելը կարող է պաշտպանել մեր կյանքը այժմ և նույնիսկ անվերջ կյանքի հեռանկար բացել մեր առջև։

Ապրիր քո հնարավորություններին համապատասխան։ Մեր ցանկությունները անպայմանորեն նույնը չեն, ինչ որ մեր կարիքները։ Առաջնահերթությունը պետք է տրվի կարիքներին։ Մենք հեշտությամբ կարող ենք համոզել ինքներս մեզ, թե ինչ–որ բանի կարիք ունենք, բայց իրականում դա լինի ցանկություն, և ոչ թե անհրաժեշտություն։ Իմաստուն անհատը առաջին հերթին վաստակած եկամուտը կհատկացնի առաջնային կարիքներին՝ սննդամթերքին, հագուստին, կացարանին և այլն։ Այնուհետև, նախքան որևէ այլ բան գնելը նա կորոշի, թե արդյո՞ք իր մոտ մնացած գումարով կարող է էլի ինչ–որ բաներ գնել։ Իր առակներից մեկում Հիսուսը խորհուրդ տվեց, որ մարդ «առաջ.... նստի եւ ծախսը հաշուէ թէ.... բաւական բան ունի՞» (Ղուկաս 14։28)։

Յուֆրոզինան՝ Ֆիլիպիններում ապրող մի միայնակ ծնող, որ երեք երեխա ունի, դժվարությամբ է հաց վաստակում և աշխատում է խնայողաբար ծախսել այն բանից հետո, երբ ամուսինը մի քանի տարի առաջ լքեց իրեն։ Այսպես վարվելու հետ մեկտեղ, նա սովորեցրել է իր երեխաներին հասկանալ, թե առաջին հերթին ինչի վրա իրենց բյուջեն ծախսեն։ Ենթադրենք՝ երեխաները տեսնում են բաներ, որոնք կցանկանային ունենալ։ Պարզապես «ո՛չ» ասելու փոխարեն՝ մայրը տրամաբանում է նրանց հետ՝ ասելով. «Լավ, դու կարող ես ունենալ դա, եթե ցանկանում ես, բայց պետք է որոշես։ Մենք բավականաչափ փող ունենք միայն մի բանի համար. կամ կարող ենք գնել այս իրը, որը դու ցանկանում ես, կամ մի քիչ միս, կամ էլ բանջարեղեն այս շաբաթ բրնձի հետ ուտելու համար։ Ո՞րն ես ցանկանում. ինքդ որոշիր»։ Սովորաբար երեխաներն արագ հասկանում են միտքը և համաձայնվում, որ ավելի շատ կցանկանային ուտելիք ունենալ, քան որևէ այլ բան։

Գոհացող եղիր։ Աստվածաշնչյան մեկ ուրիշ սկզբունք ասում է. «Եթէ կերակուր եւ հագուստ ունինք, նորանցով բաւականանանք» (Ա Տիմոթէոս 6։8)։ Փողն ինքը երջանկություն չի բերում։ Բազմաթիվ հարուստ մարդիկ դժբախտ են, մինչդեռ կան բազում աղքատ մարդիկ, որ շատ երջանիկ են։ Նրանք սովորել են բավարարվել այն պարզ բաներով, որ կյանքում անհրաժեշտ են։ Հիսուսը խոսեց ‘պարզ աչք’ ունենալու մասին, որը կենտրոնացած է ավելի կարևոր բաների վրա (Մատթէոս 6։22)։ Սա օգնում է անհատին գոհ լինել։ Բազմաթիվ աղքատ մարդիկ կան, որ միանգամայն բավարարված են զգում իրենց, որովհետև լավ փոխհարաբերություն են զարգացրել Աստծո հետ և երջանիկ ընտանեկան կյանք ունեն՝ բաներ, որ փողով հնարավոր չէ ձեռք բերել։

Սրանք ընդամենը մի քանիսն են Աստվածաշնչի գործնական խորհուրդներից, որ կարող են օգնել աղքատ մարդկանց՝ հաղթահարելու իրենց դժվարությունները։ Շատ այլ խորհուրդներ էլ կան։ Օրինակ՝ խուսափիր այնպիսի վնասակար սովորություններից, ինչպիսիք են ծխելն ու մոլեխաղերը, որոնք վատնում են միջոցները։ Փորձիր տեսնել կյանքում ավելի կարևոր բաները՝ հատկապես հոգևոր նպատակները։ Որտեղ որ աշխատանք գտնելը դժվար է, փորձիր ձեռք բերել մի մասնագիտություն կամ արհեստ, որի կարիքն ուրիշներն ունեն (Առակաց 22։29, Արևմտ. Աստ.; 23։21; Փիլիպպեցիս 1։9–11)։ Աստվածաշունչը խորհուրդ է տալիս կիրառել այսպիսի «իմաստութիւնն ու խոհեմութիւնը» (Արևմտ. Աստ.), քանի որ «նորանք քո հոգիի համար կեանք [կ]լինին» (Առակաց 3։21, 22)։

Մինչ Աստվածաշնչի խորհուրդները կարող են օգնել և թեթևացում բերել նրանց, ովքեր պայքարում են աղքատության դեմ, ապագայի հետ կապված հարցեր կան, որ դեռևս մնում են բաց։ Արդյո՞ք աղքատները դատապարտված են հավերժ մնալու աղքատության ճիրաններում։ Արդյո՞ք չափազանց հարուստ և ծայրահեղ աղքատ մարդկանց միջև գոյություն ունեցող անհավասարությունները երբևէ կշտկվեն։ Եկեք քննենք մի լուծում, որի մասին շատերն իրազեկ չեն։

Աստվածաշունչը հուսալու հիմք է տալիս

Շատերն են ընդունում, որ Աստվածաշունչը լավ գիրք է։ Սակայն նրանք սովորաբար տեղյակ չեն, որ այն ներկայացնում է առանձնահատուկ ինֆորմացիա, որը մատնացույց է անում շուտով տեղի ունենալիք մեծ փոփոխությունները։

Աստված մտադիր է քայլ ձեռնարկել՝ լուծելու մարդկության պրոբլեմները՝ ներառյալ աղքատությունը։ Քանի որ մարդկային կառավարությունները կամ չեն կարողացել, կամ էլ չեն ցանկացել լուծել այդ խնդիրները, Աստված նպատակ ունի փոխարինել դրանք ուրիշ կառավարությամբ։ Ինչպե՞ս։ Դանիել 2։44-ում Աստվածաշունչը հստակ ասում է. «Երկնքի Աստուածը մէկ թագաւորութիւն է վեր կացնելու, որ յաւիտեանս չի աւերուիլ, եւ նորա տէրութիւնը ուրիշ ազգի չի տրուիլ. նա պիտի փշրէ եւ վերջացնէ այս բոլոր թագաւորութիւնները. իսկ նա ինքը կ’մնայ յաւիտեան»։

Այս «թագաւորութիւնները»՝ կառավարությունները փոխվելուց հետո կսկսի գործել անձամբ Աստծո կողմից նշանակված Կառավարիչը։ Այդ Կառավարիչը մարդ չէ, այլ ոգեղեն հզոր էակ, ինչպիսին ինքն Աստված է, և կտրուկ փոփոխություններ անելու զորություն ունի, ինչն անհրաժեշտ է ներկայումս գոյություն ունեցող անհավասարությունները վերացնելու համար։ Այդ ամենը իրականացնելու համար Աստված ընտրել է իր սեփական Որդուն (Գործք 17։31)։ Սաղմոս 72։12–14-ը նկարագրում է, թե ինչ կանի այս Կառավարիչը՝ ասելով. «Նա կ’փրկէ խեղճին որ աղաղակում է, եւ աղքատին՝ որ օգնական չ’ունի։ Նա կ’խղճայ տկարին եւ խեղճին, եւ խեղճերի անձերը կ’ապրեցնէ։ Նենգութիւնից եւ բռնութիւնից կը փրկէ նորանց անձերը. եւ նորանց արիւնը պատուական կ’լինի նորա առաջին»։ Ինչպիսի՜ հրաշալի հեռանկար։ Ազատությո՜ւն վերջապես։ Աստծո նշանակած Կառավարիչը կգործի աղքատ ու խոնարհ մարդկանց օգտին։

Այդ ժամանակ աղքատության հետ կապված այնքա՜ն պրոբլեմներ կլուծվեն։ Սաղմոս 72–ի 16–րդ համարն ասում է. «Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ սարերի գլուխների վերայ»։ Այլևս երբեք չի լինի սննդի պակասություն, որ առաջանում է սովի, փողի պակասի կամ սխալ կառավարման հետևանքով։

Կլուծվեն նաև այլ խնդիրներ։ Օրինակ՝ այսօր շատերը չունեն իրենց սեփական տունը։ Բայց Աստված խոստանում է. «Տուներ պիտի շինեն եւ բնակուեն, եւ այգիներ տնկեն եւ նորանց պտուղն ուտեն։ Նորանք չեն շինիլ, որ ուրիշը բնակուէ, նորանք չեն տնկել, որ ուրիշն ուտէ. որովհետեւ իմ ժողովրդի օրերը ծառի օրերի չափ պիտի լինեն, եւ իրանց ձեռքերի գործը պիտի մաշեցնեն իմ ընտրեալները» (Եսայիա 65։21, 22)։ Յուրաքանչյուրը կունենա իր սեփական տունը և աշխատանքը, որից հաճույք կստանա։ Այսպիսով՝ Աստված խոստանում է ընդմիշտ վերացնել աղքատությունը։ Հարուստների և աղքատների միջև այլևս գոյություն չի ունենա հսկայական անդունդ, այլևս չի լինի այնպիսի մեկը, որ հազիվ է իր գոյությունը պահպանում։

Առաջին հայացքից Աստվածաշնչի այս խոստումները մարդուն կարող են թվալ ոչ իրական։ Սակայն Աստվածաշունչն ավելի մոտիկից ուսումնասիրելը ցույց է տալիս, որ անցյալում Աստծո տված բոլոր խոստումներն իրականանում են (Եսայիա 55։11)։ Սա «եթե իրականանա»–ի հարց չէ։ Հարցը կայանում է նրանում, թե ի՞նչ պետք է անես, որպեսզի օգուտներ քաղես, երբ դա տեղի ունենա։

Կլինե՞ս այնտեղ

Քանի որ կառավարությունն Աստծունն է, մենք պետք է լինենք այնպիսի մարդիկ, ում Աստված կընդունի որպես այդ կառավարության քաղաքացիներ։ Նա մեզանից չի թաքցնում, թե ինչպես կարող ենք համապատասխանել իր պահանջներին։ Սկզբունքներն ուրվագծված են Աստվածաշնչում։

Նշանակված Կառավարիչը՝ Աստծո Որդին, արդար է (Եսայիա 11։3–5)։ Հետևաբար նրանցից, ովքեր որ ընդունվում են ապրելու այդ կառավարության ներքո, սպասվում է, որ արդար լինեն։ Առակաց 2։21, 22–ն ասում է. «Ուղիղները կ’բնակուեն երկրի վերայ, եւ կատարեալները կ’մնան նորանում։ Իսկ անզգամերը բնաջինջ կ’լինին երկրիցը, եւ նենգաւորները կ’խլուին նորանից»։

Կա՞ արդյոք որևէ ձև, որով կարելի է իմանալ, թե ինչպես համապատասխանել այս պահանջներին։ Այո՛, կա։ Ուսումնասիրելով Աստվածաշունչը և կիրառելով նրա ուսուցումները՝ կկարողանաք վայելել այս սքանչելի ապագան (Յովհաննէս 17։3)։ Եհովայի վկաներն ուրախ կլինեն օգնել ձեզ ուսումնասիրության հարցում։ Մենք հրավիրում ենք ձեզ օգտվել այս հնարավորությունից՝ լինելու այն հասարակության մեջ, որը երբեք աղքատություն ու անարդարություն չի տեսնի։

[նկար 5–րդ էջի վրա]

Յուֆրոզինա. «Սեղմ բյուջեն պահանջում է, որ իմ ընտանիքն ունենա այն ամենն, ինչ անհրաժեշտ է»

[նկարներ 6–րդ էջի վրա]

Աստծո հետ լավ փոխհարաբերությունները և երջանիկ ընտանեկան կյանքը փողով հնարավոր չէ գնել

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը