Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 5/1 էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ճաշում է Սիմոնի տանը՝ Բեթանիայում
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Ընթերցողների հարցերը
    2015 Դիտարան
  • Սիմոնի տանը՝ Բեթանիայում
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
2008 Դիտարան
w08 5/1 էջ 31

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞ւ էր Մարիամի օգտագործած անուշահոտ յուղն այդքան թանկարժեք

Հիսուսի մահից մի քանի օր առաջ Մարիամը՝ Ղազարոսի քույրը, «որ ալաբաստրե անոթով ազնիվ նարդոսից պատրաստված անուշահոտ յուղ ուներ իր հետ, որը շատ թանկ արժեր», եկավ ու այն լցրեց Հիսուսի վրա (Մարկոս 14։3–5; Մատթեոս 26։6, 7; Հովհաննես 12։3–5)։ Մարկոսի և Հովհաննեսի Ավետարաններում գրված է, որ այս անուշահոտ յուղն արժեր 300 դինար, որը կազմում էր մոտ մեկ տարվա աշխատավարձ։

Որտեղի՞ց էր բերված այս թանկարժեք օծանելիքը։ Նարդոսը, որի մասին նշված է Աստվածաշնչում, փոքր, անուշահոտ բույս է (Nardostachys jatamansi), որն աճում է Հիմալայներում։ Թանկարժեք նարդոսը հաճախ խառնում էին ավելի էժան նյութերի հետ և նույնիսկ կեղծում էին այն։ Սակայն թե՛ Մարկոսը, թե՛ Հովհաննեսը օգտագործում են «ազնիվ նարդոս» արտահայտությունը։ Այն, որ այս անուշահոտ յուղն այդքան թանկ արժեր, ցույց է տալիս, որ հավանաբար այն բերված էր Հնդկաստանից։

Ինչո՞ւ է Մարկոսի Ավետարանում գրված, որ Մարիամը «կոտրեց ալաբաստրե անոթը»։ Սովորաբար ալաբաստրե անոթն ունենում էր նեղ վզիկ, որն ամուր փակված էր լինում, որպեսզի թանկարժեք օծանելիքը չցնդեր։ Ալան Միլարդն իր՝ «Հայտնագործություններ Հիսուսի ժամանակներից» գրքում գրում է. «Հեշտությամբ կարելի է պատկերացնել, թե ինչպես այդ հուզված կինը շտապելով կոտրեց [անոթի վզիկը]՝ առանց այն բացելու, և միանգամից թափեց ամբողջ օծանելիքը» (Discoveries From the Time of Jesus)։ Ուստի զարմանալի չէ, որ «տունը անուշահոտ յուղի բուրմունքով լցվեց» (Հովհաննես 12։3)։ Իրականում դա շատ թանկ նվեր էր, սակայն արժեր այդպիսի նվեր տալ։ Ինչո՞ւ։ Այս երախտագետ կինը ականատես էր եղել, թե ինչպես է Հիսուսը հարություն տվել իր սիրելի եղբորը՝ Ղազարոսին (Հովհաննես 11։32–45)։

Երիքով անունով մե՞կ քաղաք կար, թե՞ երկու

Մատթեոսը, Մարկոսը և Ղուկասը արձանագրել են մի հրաշքի մասին, որը տեղի է ունեցել Երիքովի մոտ (Մատթեոս 20։29–34; Մարկոս 10։46–52; Ղուկաս 18։35–43)։ Թե՛ Մատթեոսը, թե՛ Մարկոսը նշում են, որ այդ հրաշքը կատարվել է այն ժամանակ, երբ Հիսուսը «դուրս էր գալիս» Երիքովից։ Սակայն Ղուկասը գրում է, որ դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Հիսուսը «մոտենում էր» Երիքովին։

Արդյոք Հիսուսի օրերում Երիքով անունով միայն մե՞կ քաղաք կար, թե՞ երկու։ «Աստվածաշունչն այն ժամանակ և այսօր» գրքում ասվում է. «Հիսուսի ժամանակներում Երիքովը վերակառուցվել էր հին քաղաքից մոտ 1,6 կիլոմետր դեպի հարավ։ Հերովդես Մեծը իր ձմեռային պալատը այնտեղ էր կառուցել» (Bible Then & Now)։ Այս տեղեկությունը հաստատում է «Հնագիտություն և Աստվածաշնչի պատմություն» գիրքը, որում ասվում է. «Հիսուսի օրերում Երիքով անունով երկու քաղաք կար.... Հին հրեական քաղաքը մոտ 1,6 կիլոմետր հեռու էր հռոմեական քաղաքից» (Archaeology and Bible History)։

Ուստի կարելի է ասել, որ Հիսուսը այդ հրաշքը գործեց, երբ դուրս էր գալիս հրեական քաղաքից և մոտենում էր հռոմեական քաղաքին կամ հակառակը։ Անշուշտ, այն ժամանակների մասին գիտելիքներ ունենալը օգնում է հասկանալ հակասական թվացող տեղեկությունները։

[նկար 31–րդ էջի վրա]

Օծանելիքի ալաբաստրե շիշ

[թույլտվությամբ]

© Réunion des Musées Nationaux/Art Resource, NY

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը