Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը
    2020 Դիտարան (հանրային թողարկում) | № 2
    • Նա ասաց. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, մեծ երկրաշարժեր կլինեն, տեղ-տեղ՝ համաճարակներ ու սովեր» (Ղուկաս 21։10, 11)։ Ինչպես մարդու մատի բոլոր գծերը միասին մեկ եզակի մատնահետք են կազմում, այնպես էլ այս բոլոր իրադարձությունները միասին կազմում են հստակ մի նշան, որը հնարավոր չէ շփոթել այլ բանի հետ։ Եվ ճիշտ ինչպես մատնահետքով հնարավոր է ճշգրտորեն ճանաչել մարդուն, այնպես էլ այդ բոլոր իրադարձությունների միաժամանակ կատարվելն էր հստակ ցույց տալու, «որ Աստծու թագավորությունը մոտ է»։ Արդյոք այդ իրադարձություններն իսկապես կատարվե՞լ են միաժամանակ և ողջ աշխարհի մասշտաբով։ Տեսնենք՝ ինչ են ասում փաստերը։

  • Աստծու Թագավորությունը երբ կսկսի ղեկավարել երկիրը
    2020 Դիտարան (հանրային թողարկում) | № 2
    • 2 ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐ

      Երկրաշարժ, որից ճեղքվում են շինությունները

      Հայտնի մի հանրագիտարանում ասվում է, որ ամեն տարի «զգալի վնաս» պատճառող մոտ 100 երկրաշարժ է գրանցվում (Britannica Academic)։ Իսկ Միացյալ Նահանգների երկրաբանական ծառայությունը տեղեկացնում է, որ «տարիներ շարունակ (մոտավորապես 1900 թ.-ից ի վեր) հավաքված վիճակագրական տվյալները հիմք են տալիս կանխատեսելու, որ ամեն տարի սպասվում է մոտ 16 ուժգին երկրաշարժ»։ Ոմանք գուցե մտածեն, որ երկրաշարժերի թվի աճը իրականում պայմանավորված է նրանով, որ ներկայումս գործիքային գրանցման շնորհիվ ավելի շատ տվյալներ ենք ստանում։ Սակայն փաստն այն է, որ կործանարար երկրաշարժերը ողջ աշխարհում աննախադեպ մարդկային կորուստների և տառապանքի պատճառ են դառնում։

      3 ՍՆՆԴԻ ՊԱԿԱՍ

      Ցորենի բերքատվության նվազումը ցույց տվող գծապատկեր

      Աշխարհի տարբեր մասերում պատերազմները, կաշառակերությունը, տնտեսության անկումը, գյուղատնտեսական ռեսուրսների սխալ տնօրինումը, ծայրահեղ եղանակային պայմաններին բավարար չափով պատրաստված չլինելը հանգեցնում են սննդի պակասի։ Պարենի համաշխարհային ծրագրի 2018 թ. վիճակագրության համաձայն՝ «ամբողջ աշխարհում 821 միլիոն մարդ սովի է մատնված, որից 124 միլիոնը ծայրահեղ վիճակում է» (2018 Year in Review)։ Թերսնման պատճառով ամեն տարի մոտ 3,1 միլիոն երեխա է մահանում։ 2011 թ.-ին ողջ աշխարհում երեխաների մահացության 45 տոկոսի պատճառը թերսնումն է եղել։

      4 ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿՆԵՐ

      Կենսաբանական վտանգի պատկերանշան և մանրէներ

      Առողջապահության համաշխարհային կազմակերպության լույս ընծայած մի հրատարակության մեջ ասվում է. «21-րդ դարում արդեն մի քանի լայնամասշտաբ համաճարակներ են գրանցվել։ Վերադարձել են վաղեմի հիվանդությունները՝ խոլերան, ժանտախտը, դեղին տենդը, և ի հայտ են եկել նորերը՝ սուր ծանր շնչառական համախտանիշը, գրիպի տարբեր համավարակներ, Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշը, Էբոլան և Զիկան»։ Իսկ վերջինը COVID-19 համավարակն է։ Թեև գիտնականները և բժիշկները շատ բաներ են բացահայտել հիվանդությունների վերաբերյալ, բայց այդպես էլ չեն կարողացել բուժում գտնել բոլոր հիվանդությունների դեմ։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը