Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 10/1 էջ 15
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2003 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 12. 2 Թագավորներ
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Եհովայի հրե զորքը
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Եղիսեն տեսավ հրե մարտակառքերը։ Իսկ դու տեսնո՞ւմ ես
    2013 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 10/1 էջ 15

Գիտեի՞ք արդյոք

Արդյո՞ք քրիստոնյաները նախքան մ.թ. 70թ. Երուսաղեմի կործանումը փախան Հրեաստանից

Հռոմեական զորքը կործանում է հին Երուսաղեմը

Հիսուսը հետևյալ նախազգուշացումը տվեց իր աշակերտներին. «Երբ տեսնեք Երուսաղեմը՝ զորքերով շրջապատված, իմացեք, որ նրա ամայացումը մոտեցել է։ Այդ ժամանակ նրանք, ովքեր Հրեաստանում են, թող սարերը փախչեն, և ովքեր Երուսաղեմում են, թող դուրս գան» (Ղուկաս 21։20, 21)։ Կա՞ ապացույց, որ աշակերտները հետևեցին այս հրահանգին։

Հիսուսի մահից մի քանի տասնամյակ անց հռոմեական զորքերը Կեստիոս Գալլոսի գլխավորությամբ եկան Պաղեստին, որ ճնշեն հրեաների ապստամբությունը։ Այս պաշարման մասին գրել է հրեա պատմագիր Հովսեպոսը, որը ապրել է այդ ժամանակաշրջանում։ Լեգեոնները շրջապատեցին Երուսաղեմը, և թվում էր, թե ուր որ է, կզավթեն այն։ Սակայն Գալլոսը անսպասելիորեն հրամայեց զորքին նահանջել։ Ըստ եկեղեցու պատմիչ Եվսեբիոսի՝ Հրեաստանի քրիստոնյաները, օգտվելով այս առիթից, փախան Պելլա՝ Դեկապոլիսի լեռնային տարածքում գտնվող մի քաղաք։

Մի քանի տարի անց՝ մ.թ. 70-ին, հռոմեական բանակը հրամանատար Տիտոսի գլխավորությամբ վերադարձավ ու պաշարեց հրեաների մայրաքաղաքը։ Այս անգամ զինվորները ավարտին հասցրին Գալլոսի սկսած գործը և ամայացրին քաղաքը։ Հարյուր հազարավոր մարդիկ Երուսաղեմում ծուղակի մեջ հայտնվեցին ու մահացան։

Ովքե՞ր էին «մարգարեների որդիները»

Աստվածաշնչի այն հատվածներում, որտեղ խոսվում է Սամուել, Եղիա և Եղիսե մարգարեների մասին, հանդիպում է «մարգարեների որդիներ» արտահայտությունը։ Օրինակ, երբ Հեուն նշանակվեց Իսրայելի թագավոր, Եղիսեն «մարգարեների որդիներից մեկին» ուղարկեց, որ նրան օծի (2 Թագավորներ 9։1–4)։

Աստվածաշնչագետները կարծում են, որ այդ մարդիկ մարգարեների համար նախատեսված դպրոցի սաներ են եղել կամ միության անդամներ, ոչ թե բառացի մարգարեների որդիներ։ Ըստ մի պարբերաթերթի (Journal of Biblical Literature)՝ այս խմբի անդամները «իրենց անձերը նվիրել էին Յահվեի [Եհովայի] ծառայությանը և գտնվում էին մարգարեի հսկողության տակ, որը.... նրանց հոգևոր հայրն էր» (2 Թագավորներ 2։12)։ Հեուին օծելու ուղարկված պատգամաբերին Աստվածաշունչը կոչում է նաև «մարգարեի սպասավոր» (2 Թագավորներ 9։4)։

Այս մարդիկ ակներևաբար պարզ կյանքով էին ապրում։ Աստվածաշնչում խոսվում է Եղիսեի օրերում ապրող «մարգարեների որդիների» մասին, որոնք ուրիշից փոխ առած կացնով էին իրենց համար բնակվելու տեղ շինում (2 Թագավորներ 6։1–5)։ Այն, որ նրանցից ոմանք ամուսնացած էին, երևում է մի այրու մասին պատմությունից (2 Թագավորներ 4։1)։ Հավատարիմ իսրայելացիները շատ էին գնահատում մարգարեների որդիներին և նրանց ապահովում էին սննդով (2 Թագավորներ 4։38, 42)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը