Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 6 էջ 20–էջ 21 պարբ. 8
  • Խոստացված երեխան

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Խոստացված երեխան
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Խոստացված երեխան
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Նա «խոսքերը պահում էր իր սրտում»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ինչ ենք սովորում Մարիամից
    2009 Դիտարան
  • Նա «իր սրտում եզրակացություններ էր անում»
    2008 Դիտարան
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 6 էջ 20–էջ 21 պարբ. 8
Սիմեոնը գրկել է փոքրիկ Հիսուսին, իսկ Հովսեփը, Մարիամը և Աննա մարգարեուհին նայում են նրանց

ԳԼՈՒԽ 6

Խոստացված երեխան

ՂՈՒԿԱՍ 2։21–39

  • ՀԻՍՈՒՍԻՆ ԹԼՓԱՏՈՒՄ ԵՆ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՒՇ ՏԱՆՈՒՄ ՏԱՃԱՐ

Հովսեփն ու Մարիամը մնում են Բեթլեհեմում և չեն վերադառնում Նազարեթ։ Երբ Հիսուսն ութ օրական է դառնում, նրան թլփատում են՝ համաձայն Իսրայելին տրված Աստծու Օրենքի (Ղևտական 12։2, 3)։ Ըստ սովորության՝ տղա երեխային անուն էին տալիս հենց այդ օրը։ Եվ ինչպես պատվիրել էր Գաբրիել հրեշտակը, Հովսեփն ու Մարիամը երեխային անվանում են Հիսուս։

Անցնում է ավելի քան մեկ ամիս։ Հիսուսը 40 օրական է։ Ծնողները նրան տանում են Երուսաղեմի տաճար, որը Բեթլեհեմից ընդամենը մի քանի կիլոմետր է հեռու։ Օրենքը պահանջում էր, որ որդի ունենալուց 40 օր հետո մայրը մաքրվելու համար զոհ մատուցեր տաճարում (Ղևտական 12։4–8)։

Հենց դա էլ անում է Մարիամը։ Նա զոհաբերում է երկու փոքրիկ թռչուն։ Այս տեղեկությունը օգնում է պատկերացում կազմելու Հովսեփի ու Մարիամի տնտեսական վիճակի մասին։ Համաձայն Օրենքի՝ մայրը պետք է զոհաբերեր մեկ մատղաշ խոյ և մեկ թռչուն։ Բայց եթե հնարավորություն չուներ խոյ զոհաբերելու, կարող էր երկու տատրակ կամ երկու աղավնի բերել։ Մարիամը հնարավորություն չուներ խոյ զոհաբերելու, դա է պատճառը, որ նա երկու փոքրիկ թռչուն է բերում։

«ԵՐԲ.... ՄԱՔՐՄԱՆ ՕՐԵՐԸ ԼՐԱՑԱՆ»

Հովսեփն ու Մարիամը փոքրիկ Հիսուսին բերում են տաճար, որ այնտեղ մաքրման համար կենդանական զոհ մատուցեն

Իսրայելացի կինը ծննդաբերությունից հետո մի որոշ ժամանակ ծիսականորեն անմաքուր էր համարվում։ Մաքրման օրերը լրանալուն պես նա պետք է մաքրվելու համար ողջակեզ մատուցեր։ Դա բոլորին հիշեցնում էր, որ մայրը անկատար, մեղավոր կյանք է փոխանցել երեխային։ Փոքրիկ Հիսուսը կատարյալ էր ու սուրբ (Ղուկաս 1։35)։ Այդուհանդերձ, երբ Օրենքի համաձայն՝ լրանում են Մարիամի մաքրման օրերը, նա իր ամուսնու հետ երեխային բերում է տաճար (Ղուկաս 2։22)։

Տաճարում մի ծեր մարդ մոտենում է Հովսեփին ու Մարիամին։ Նրա անունը Սիմեոն է։ Եհովան հայտնել էր նրան, որ նա չի մահանալու, մինչև որ չտեսնի խոստացյալ Քրիստոսին, կամ՝ Մեսիային։ Այդ օրը Սիմեոնը սուրբ ոգու առաջնորդությամբ եկել է տաճար։ Այդտեղ նա տեսնում է Հովսեփին, Մարիամին և նրանց երեխային։ Սիմեոնը երեխային իր գիրկն է առնում։

Փոքրիկ Հիսուսին գրկում պահած՝ նա շնորհակալություն է հայտնում Աստծուն և ասում. «Հիմա, Գերիշխա՛ն Տեր, դու խաղաղությամբ արձակում ես ծառայիդ՝ քո խոսքի համաձայն, որովհետև իմ աչքերը տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես տալու, որին դու պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առջև։ Նա լույս է, որը կհեռացնի ազգերին ծածկող խավարը, և փառքն է քո Իսրայել ժողովրդի» (Ղուկաս 2։29–32)։

Լսելով այս խոսքերը՝ Հովսեփն ու Մարիամը զարմանում են։ Այնուհետև Սիմեոնը օրհնում է նրանց և ասում Մարիամին, որ նրա որդին «պատճառ կլինի, որ Իսրայելում շատերն ընկնեն և նորից վեր կենան», և որ վիշտը, սրի նման, կխոցի Մարիամի հոգին (Ղուկաս 2։34)։

Այդ օրը տաճարում է գտնվում նաև ութսունչորսամյա Աննա մարգարեուհին։ Նա երբեք տաճարից չի հեռանում։ Աննան մոտենում է Հովսեփին, Մարիամին ու փոքրիկ Հիսուսին, ապա շնորհակալություն է հայտնում Աստծուն և սկսում է իր շուրջը գտնվողների հետ խոսել Հիսուսի մասին։

Անկասկած, Հովսեփն ու Մարիամը անչափ ուրախանում են։ Տաճարում տեղի ունեցած դեպքերը հավաստիացնում են նրանց, որ իրենց որդին Աստծու կողմից խոստացված Փրկիչն է։

  • Ըստ սովորության՝ Իսրայելում ե՞րբ էր տղա երեխային անուն տրվում։

  • Համաձայն Օրենքի՝ ի՞նչ պետք է աներ մայրը, երբ նրա որդին դառնում էր 40 օրական, և Մարիամի մատուցած զոհից ի՞նչ ենք իմանում նրա տնտեսական վիճակի մասին։

  • Տաճարում եղած մարդկանցից ովքե՞ր են հասկանում, թե ով է իրականում Հիսուսը, և ի՞նչ են նրանք անում՝ հասկանալով դա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը