-
Տերունական ընթրիքը մեծ նշանակություն ունի ձեզ համար2003 Դիտարան | ապրիլ 1
-
-
«Հաց առաւ, գոհացաւ, կտրեց եւ նորանց տուաւ, եւ ասեց. Այս է [«խորհրդանշում», ՆԱ] իմ մարմինը, որ ձեզ համար տրվում է. այս արէք իմ յիշատակի համար» (Ղուկաս 22։19)։
Երբ Հիսուսը վերցրեց հացը և ասաց՝ «այս է [«խորհրդանշում», ՆԱ] իմ մարմինը», նա նկատի ուներ, որ այդ անթթխմոր հացը իր սեփական կատարյալ մարմինն էր ներկայացնում, որը նա տվեց, «որպեսզի աշխարհը կյանք ունենա» (Յովհաննես 6։51, ԱՆԹ)։ Թեպետ Աստվածաշնչի շատ թարգմանություններ այս համարը փոխանցել են «այս է (հունարեն՝ էսթին) իմ մարմինը» ձևով, սակայն «Նոր Կտակարանի հունարեն–անգլերեն բառարանում» բացատրվում է, որ այս բայը հաճախ թարգմանվում է «նշանակել, խորհրդանշել, բովանդակել» («Greek-English Lexicon of the New Testament», Թեյեր)։ Այն ունի ներկայացնելու կամ խորհրդանշելու իմաստ (Մատթէոս 26։26, ՆԱ)։
-
-
Տերունական ընթրիքը մեծ նշանակություն ունի ձեզ համար2003 Դիտարան | ապրիլ 1
-
-
[շրջանա/նկար 6–րդ էջի վրա]
«ԱՅՍ Է ԻՄ ՄԱՐՄԻՆԸ», ԹԵ՞ «ՍԱ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ԻՄ ՄԱՐՄԻՆԸ». Ո՞Ր ՄԵԿԸ
Երբ Հիսուսն ասաց՝ «ես եմ... դուռը» և «ես եմ ճշմարիտ որթատունկը» (ԷԹ), ոչ մեկը չմտածեց, որ նա դուռ էր կամ որթատունկ՝ ուղիղ իմաստով (Յովհաննէս 10։7; 15։1)։ Նմանապես՝ երբ Աստվածաշնչում կարդում ենք՝ «այս բաժակը նոր ուխտն է», մենք չենք եզրակացնում, թե բաժակն էր նոր ուխտը։ Ուստի՝ երբ Հիսուսն ասաց, որ հացը իր մարմինն «է», նա անկասկած ի նկատի ուներ, որ հացը ներկայացնում կամ խորհրդանշում էր իր մարմինը։ Այսպես օրինակ՝ Չարլզ Ուիլյամսի թարգմանության մեջ ասվում է. «Սա ներկայացնում է իմ մարմինը» (Ղուկաս 22։19, 20)։
-