Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Տերունական ընթրիքը մեծ նշանակություն ունի ձեզ համար
    2003 Դիտարան | ապրիլ 1
    • Նույնն է պարագան գինով լի բաժակի դեպքում։ Հիսուսն ասաց. «Այս բաժակը նոր ուխտն է [«խորհրդանշում», ՆԱ] իմ արիւնովը, որ ձեզ համար թափվում է» (Ղուկաս 22։20)։

      Մատթեոսի Ավետարանում այդ մասին կարդում ենք Հիսուսի հետևյալ խոսքերը. «Այդ [«խորհրդանշում», ՆԱ] է իմ արիւնը նոր ուխտի, որ թափվում է շատերի համար «ի թողութիւն մեղաց» (Մատթէոս 26։28)։ Հիսուսը գինով լի բաժակը օգտագործեց որպես իր արյան խորհրդանիշ։ Նրա թափած արյունը «նոր ուխտի» հիմքն էր լինելու օծյալ հետևորդների համար, ովքեր իր հետ միասին երկնքում իշխելու էին որպես թագավորներ և քահանաներ (Երեմիա 31։31–33; Յովհաննէս 14։2, 3; Բ Կորնթացիս 5։5 Արևմտ. Աստ; Յայտնութիւն 1։5, 6; 5։9, 10; 20։4, 6)։

      Բաժակի միջի գինին նաև հիշեցնում է այն մասին, որ Հիսուսի թափած արյունը մեղքերի թողության հիմքն է հանդիսանում և այդպիսով երկնային կյանքի դուռ է բացում խորհրդանիշներից օգտվողների համար՝ որպես Քրիստոսի ժառանգակիցների։ Հետևաբար հասկանալի է, որ Հիշատակի երեկոյի ժամանակ միայն սահմանափակ թվով մարդիկ են օգտվում հացից և գինուց՝ երկնային կյանքի հույս ունեցողները (Ղուկաս 12։32; Եփեսացիս 1։13, 14; Եբրայեցիս 9։22; Ա Պետրոս 1։3, 4)։

      Իսկ ի՞նչ կարելի է ասել Հիսուսի այն հետևորդների մասին, ովքեր նոր ուխտի մեջ չեն։ Նրանք Տիրոջ «այլ ոչխարներն» են, ովքեր սպասում են ոչ թե Հիսուսի հետ միասին երկնքում կառավարելուն, այլ դրախտ–երկրի վրա հավիտենական կյանք վայելելուն (Յովհաննէս 10։16; Սաղմոս 37։29; Յայտնութիւն 21։3, 4)։ Այս հավատարիմ քրիստոնյաների «մեծ բազմությունը», որ պաշտում է Աստծուն «ցերեկ եւ գիշեր», ուրախ է իր երախտագիտությունը դրսևորել՝ Տերունական ընթրիքին ներկա գտնվելով։ Նրանք իրենց խոսքերով ու գործերով հռչակում են. «Փրկությունը գալիս է մեր Աստծուց, որ բազմում է գահի վրա, գալիս է նաև Գառից» (Յայտնութիւն 7։9, 10 ԱՆԹ, 14, 15)։

  • Տերունական ընթրիքը մեծ նշանակություն ունի ձեզ համար
    2003 Դիտարան | ապրիլ 1
    • [շրջանա/նկար 6–րդ էջի վրա]

      «ԱՅՍ Է ԻՄ ՄԱՐՄԻՆԸ», ԹԵ՞ «ՍԱ ԽՈՐՀՐԴԱՆՇՈՒՄ Է ԻՄ ՄԱՐՄԻՆԸ». Ո՞Ր ՄԵԿԸ

      Երբ Հիսուսն ասաց՝ «ես եմ... դուռը» և «ես եմ ճշմարիտ որթատունկը» (ԷԹ), ոչ մեկը չմտածեց, որ նա դուռ էր կամ որթատունկ՝ ուղիղ իմաստով (Յովհաննէս 10։7; 15։1)։ Նմանապես՝ երբ Աստվածաշնչում կարդում ենք՝ «այս բաժակը նոր ուխտն է», մենք չենք եզրակացնում, թե բաժակն էր նոր ուխտը։ Ուստի՝ երբ Հիսուսն ասաց, որ հացը իր մարմինն «է», նա անկասկած ի նկատի ուներ, որ հացը ներկայացնում կամ խորհրդանշում էր իր մարմինը։ Այսպես օրինակ՝ Չարլզ Ուիլյամսի թարգմանության մեջ ասվում է. «Սա ներկայացնում է իմ մարմինը» (Ղուկաս 22։19, 20)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը