Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 52 էջ 128–էջ 129 պարբ. 7
  • Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Հիսուսը հրաշքով կերակրում է հազարավոր մարդկանց
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը կերակրում է հազարավոր մարդկանց
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Հիսուսը կերակրում է բազում մարդկանց
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Նա կերակրում է մարդկանց և խոսում է «թթխմորից» զգուշանալու մասին
    Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 52 էջ 128–էջ 129 պարբ. 7
Հիսուսը հինգ հացը և երկու ձուկը բաժանում է ու տալիս իր աշակերտներին, որ բաժանեն մարդկանց

ԳԼՈՒԽ 52

Մի քանի հացով ու ձկով կերակրում է հազարավոր մարդկանց

ՄԱՏԹԵՈՍ 14։13–21 ՄԱՐԿՈՍ 6։30–44 ՂՈՒԿԱՍ 9։10–17 ՀՈՎՀԱՆՆԵՍ 6։1–13

  • ՀԻՍՈՒՍԸ ԿԵՐԱԿՐՈՒՄ Է 5000 ՏՂԱՄԱՐԴՈՒ

Հիսուսի 12 առաքյալները մեծ ուրախություն են ստացել Գալիլեայում կատարած քարոզչական գործից։ Այժմ նրանք Հիսուսին պատմում են «այն ամենը, ինչ որ արել են և ինչ որ սովորեցրել են»։ Աշակերտները, անկասկած, շատ են հոգնել, սակայն եկող-գնացողներն այնքան շատ են, որ նրանք անգամ հաց ուտելու ժամանակ չունեն։ Ուստի Հիսուսն ասում է. «Եկեք առանձին մի մեկուսի վայր գնանք և մի փոքր հանգիստ առեք» (Մարկոս 6։30, 31)։

Հավանաբար Կափառանայումի մոտակայքում նրանք մի նավակ են նստում և ճանապարհ են ընկնում դեպի մի մեկուսի վայր, որը գտնվում է Հորդանան գետի արևելյան կողմում՝ Բեթսաիդայից ոչ շատ հեռու։ Շատերը տեսնում են, որ Հիսուսն ու իր աշակերտները հեռանում են, իսկ ոմանք էլ լսում են այդ մասին։ Այդ մարդիկ վազում են ափի երկայնքով և Հիսուսից ու աշակերտներից շուտ են տեղ հասնում։ Եվ երբ նավակը ափ է հասնում, մարդիկ արդեն այնտեղ են լինում։

Հիսուսը դուրս է գալիս նավակից և տեսնելով հավաքված բազմությանը՝ խղճում է նրանց, քանի որ նման են հովիվ չունեցող ոչխարների։ Ուստի սկսում է Թագավորության մասին «շատ բաներ սովորեցնել նրանց» (Մարկոս 6։34)։ Նա նաև բուժում է հիվանդներին (Ղուկաս 9։11)։ Որոշ ժամանակ անց աշակերտներն ասում են նրան. «Այս տեղը ամայի է, և ժամն էլ արդեն ուշ է, արձակիր ժողովրդին, որ գնան գյուղերը և իրենց համար ուտելու բան գնեն» (Մատթեոս 14։15)։

Հիսուսը պատասխանում է. «Հարկ չկա, որ նրանք գնան։ Դո՛ւք նրանց ուտելու բան տվեք» (Մատթեոս 14։16)։ Թեև Հիսուսն արդեն պատրաստվում է քայլեր ձեռնարկել, սակայն Փիլիպոսին փորձելու համար հարցնում է նրան. «Որտեղի՞ց հաց գնենք այս մարդկանց համար, որ ուտեն»։ Հիսուսը այդ հարցը տալիս է հենց Փիլիպոսին, քանի որ վերջինս մոտակա Բեթսայիդա քաղաքից է։ Այնուամենայնիվ, այդ հավաքված բազմության համար դժվար է հաց գնել։ Միայն տղամարդկանց թիվը 5000 է, իսկ եթե հաշվեն նաև կանանց ու երեխաներին, հավաքվածների ընդհանուր թիվը գուցե նույնիսկ կրկնակի անգամ շատ լինի։ Ուստի Փիլիպոսը պատասխանում է. «Երկու հարյուր դինարի հացը [մեկ դինարը մեկ օրվա աշխատավարձ է] բավական չէ նրանց, որ ամեն մեկին մի քիչ հասնի» (Հովհաննես 6։5–7)։

Հիսուսը խոսում է տղայի հետ, որը հինգ հաց և երկու փոքր ձուկ ունի

Հավանաբար, ցանկանալով ցույց տալ, որ հավաքված բազմությանը կերակրելն անհնար է՝ Անդրեասն ասում է. «Մի փոքր տղա հինգ գարեհաց և երկու փոքր ձուկ ունի։ Բայց դրանք ի՞նչ են այսքան շատ մարդկանց համար» (Հովհաննես 6։9)։

Մոտենում է մ.թ. 32թ. Պասեքը. գարուն է, և գետինը ծածկված է կանաչ խոտով։ Հիսուսն իր աշակերտներին պատվիրում է ասել մարդկանց, որ հիսուն և հարյուր հոգուց բաղկացած խմբերով նստեն խոտերի վրա։ Նա վերցնում է այն հինգ հացը և երկու ձուկը ու շնորհակալություն է հայտնում Աստծուն։ Ապա կտրում է հացերը, բաժանում ձկները և տալիս է դրանք աշակերտներին, որ բաժանեն մարդկանց։ Զարմանալի է, բայց ուտելիքը բավականացնում է բոլորին, այնպես որ բոլորն էլ կշտանում են։

Հետո Հիսուսն ասում է աշակերտներին. «Հավաքե՛ք մնացած կտորտանքները, որ ոչինչ չկորչի» (Հովհաննես 6։12)։ Երբ մնացած ուտելիքը հավաքում են, 12 զամբյուղ է լցվում։

  • Ինչո՞ւ է Հիսուսն ուզում իր առաքյալների հետ մեկուսի վայր գնալ։

  • Ո՞ւր են գնում Հիսուսն ու իր աշակերտները և տեղ հասնելով՝ ի՞նչ են տեսնում։

  • Որոշ ժամանակ անց ի՞նչ են ասում աշակերտները Հիսուսին, և նա ի՞նչ է անում մարդկանց կերակրելու համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը