-
«Սրտով խոնարհ եմ»«Եկ ու իմ հետևորդը դարձիր»
-
-
17-19. ա) Իր մահվանը նախորդող գիշերը խոնարհության վերաբերյալ ի՞նչ անմոռանալի դաս սովորեցրեց Հիսուսը։ բ) Ո՞րն էր խոնարհության վերաբերյալ ամենաազդեցիկ օրինակը, որ Հիսուսը թողեց, երբ երկրի վրա էր։
17 Առաքյալների համար խոնարհության դասը յուրացնելը հեշտ չէր։ Առաջին ու վերջին անգամը չէր, որ Հիսուսը խոնարհություն էր նրանց սովորեցնում։ Ավելի վաղ, երբ նրանք վիճում էին, թե ով է իրենցից մեծ, Հիսուսը նրանց մեջ մի երեխայի կանգնեցրեց ու ասաց, որ փոքր երեխաների պես լինեն, որոնք, ի տարբերություն չափահաս մարդկանց, հպարտ ու փառասեր չեն և ուշադրություն չեն դարձնում դիրքին ու կոչմանը (Մատթեոս 18։1-4)։ Այդուհանդերձ, իր մահվանը նախորդող գիշերը նա նկատեց, որ առաքյալների սրտում դեռ հպարտության ծիլեր կան։ Հիսուսը մի դաս սովորեցրեց առաքյալներին, որը նրանք երբեք չմոռացան։ Նա գոտկատեղին կապեց սրբիչը, որ կատարի ամենացածր գործը, մի բան, որ սովորաբար տան ծառաներն էին անում հյուրերի համար։ Հիսուսը լվաց յուրաքանչյուր առաքյալի, այդ թվում նաև Հուդայի ոտքերը, որը շուտով դավաճանելու էր իրեն (Հովհաննես 13։1-11)։
18 Հիսուսը բացատրեց այդ դասի նշանակությունը՝ ասելով. «Ես ձեզ օրինակ թողեցի» (Հովհաննես 13։15)։ Հասա՞վ արդյոք դա նրանց սրտին։ Ավելի ուշ՝ այդ գիշեր, առաքյալների միջև նորից վեճ ծագեց, թե ով է իրենցից մեծ (Ղուկաս 22։24-27)։ Հիսուսը շարունակեց համբերատարություն դրսևորել և կրկին խոնարհաբար սովորեցնել նրանց։ Շատ չանցած՝ նա ամենաազդեցիկ դասը տվեց. «Խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ ընդհուպ մինչև մահ, այն էլ մահ տանջանքի սյան վրա» (Փիլիպպեցիներ 2։8)։ Հիսուսը պատրաստակամորեն հնազանդ եղավ մինչև ստորացուցիչ մահ, անարդարացիորեն մեղադրվեց որպես հանցագործ ու Աստծուն հայհոյող։ Իսկապես, Աստծու Որդին մեծագույն մարդն էր, քանի որ Եհովայի ողջ ստեղծագործության մեջ հենց նա էր կատարելապես ու առավելագույն կերպով արտացոլում Աստծու խոնարհությունը։
-
-
«Սրտով խոնարհ եմ»«Եկ ու իմ հետևորդը դարձիր»
-
-
22 Պետրոսը երբեք չէր մոռանում այն գիշերը, երբ Հիսուսը, չնայած իր առարկություններին, լվաց իր ոտքերը (Հովհաննես 13։6-10)։ Նա գրեց քրիստոնյաներին. «Բոլորդ միմյանց հետ խոնարհությամբ վարվեք [«խոնարհամտությամբ գոտևորվեք», ծնթ.]» (1 Պետրոս 5։5)։ «Գոտևորվել» բառը հիշեցնում է այն ծառայի կերպարը, որը ցածրակարգ գործ անելիս կապում է գոգնոցը։ Այդ բառը հիշեցնում է մեզ նաև այն մասին, թե ինչպես Հիսուսը սրբիչը կապեց իր գոտկատեղին և կռացած լվաց աշակերտների ոտքերը։ Եթե հետևում ենք Քրիստոսին, ապա մի՞թե Աստծուց ստացած որևէ հանձնարարություն մեր արժանապատվությունից ցածր կհամարենք։ Մեր սրտի խոնարհությունը պետք է տեսանելի լինի բոլորին, ասես դա կապել ենք մեր գոտկատեղին։
-