Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 8/1 էջ 9–14
  • Եհովա՝ ճշմարտության Աստված

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովա՝ ճշմարտության Աստված
  • 2003 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովան գիտի ճշմարտությունը
  • Եհովան ճշմարտացի է
  • Եհովան հայտնում է ճշմարտությունը
  • Կառչիր ճշմարտությունից
  • Եհովան պահանջում է հավատ՝ զերծ կեղծավորությունից
  • Ընդօրինակենք ճշմարտության Աստծուն
    2003 Դիտարան
  • Ճշմարտությունը խոսենք
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ճշմարտությունը արժեզրկվե՞լ է
    Այլ նյութեր
  • Ճշմարտությունը խոսիր քո մերձավորի հետ
    2009 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 8/1 էջ 9–14

Եհովա՝ ճշմարտության Աստված

«Դու փրկեցիր ինձ, ով Եհովայ, ճշմարիտ [ճշմարտութեան, Արևմտ. Աստ.] Աստուած» (ՍԱՂՄՈՍ 31։5)։

1. Ինչպիսի՞ն էին պայմանները երկնքում և երկրի վրա, երբ անճշմարիտ բան չկար։

ԿԱՐ ժամանակ, երբ անճշմարիտ բան չկար։ Ոգեղեն կատարյալ էակներն էին բնակվում անտեսանելի երկինքներում, և նրանք ծառայում էին իրենց Ստեղծիչին՝ ճշմարտության Աստծուն (Սաղմոս 31։5)։ Չկար ստախոսություն, չկար խաբեություն։ Եհովան ճշմարտացի բաներ էր հաղորդում իր ոգեղեն որդիներին։ Նա այդպես էր անում, քանի որ սիրում էր նրանց և քանի որ խորապես հետաքրքրված էր նրանց բարօրությամբ։ Իրավիճակը նույնն էր նաև երկրի վրա։ Եհովան ստեղծեց առաջին տղամարդուն և կնոջը ու իր կողմից հաստատված ճանապարհով միշտ կապ էր պաշտպանում նրանց հետ պարզ, անմիջական և ճշմարտացի ձևով։ Ի՜նչ հրաշալի պետք է որ դա լիներ։

2. Ո՞վ սկիզբ դրեց ստությանը և ինչո՞ւ։

2 Բայց ահա Աստծո ոգեղեն զավակներից մեկը անամոթաբար որոշեց ինքն իրեն աստված անել՝ դրանով իսկ հակառակ գնալով Եհովային և դառնալով թշնամի։ Այս ոգեղեն արարածը, որ հայտնի դարձավ Բանսարկու Սատանա անունով, ցանկանում էր, որ բոլորն իրեն երկրպագեն։ Իր նպատակին հասնելու համար նա սկիզբ դրեց ստությանը՝ որպես միջոցի՝ ուրիշներին իր վերահսկողության տակ բերելու։ Վարվելով այսպես՝ նա դարձավ «ստախօս» և «ստութեան հայրը» (Յովհաննէս 8։44)։

3. Ինչպե՞ս Ադամն ու Եվան արձագանքեցին Սատանայի ստերին, և հետևանքը ի՞նչ եղավ։

3 Օձի միջոցով Սատանան առաջին կնոջը՝ Եվային, ասաց, որ եթե նա արհամարհի Աստծո պատվերը և ուտի արգելված պտղից, ապա չի մահանա։ Դա սուտ էր։ Հետո նա ասաց նրան, որ ուտելու դեպքում կդառնա ինչպես Աստված՝ բարին ու չարը իմացող։ Դա էլ էր սուտ։ Թեև Եվային մինչ այդ ոչ ոք երբեք չէր խաբել, նա, ըստ ամենայնի, պետք է հասկանար, որ այն, ինչ լսեց օձից, չէր համապատասխանում Աստծո այն խոսքերին, որոնք Նա ասել էր իր ամուսնուն՝ Ադամին։ Բայց նա նախընտրեց հավատալ Սատանային, և ոչ թե Եհովային։ Եվան միանգամայն խաբված էր. նա վերցրեց այդ պտուղը ու կերավ։ Ավելի ուշ Ադամն էլ կերավ այդ պտղից (Ծննդոց 3։1–6)։ Ինչպես Եվան, Ադամն էլ նախկինում երբեք սուտ չէր լսել, բայց նա ինքը «չ’խաբուեցաւ» (Ա Տիմոթէոս 2։14)։ Իր գործերով նա ցույց տվեց, որ մերժում է իր Արարչին։ Հետևանքները մարդկության համար աղետալի եղան։ Ադամի անհնազանդության պատճառով մեղքն ու մահը, իսկ սրանց հետ նաև այլասերումն ու անպատում տառապանքը, տարածվեցին նրանց բոլոր սերունդների վրա (Հռովմայեցիս 5։12)։

4. ա) Ի՞նչ էին իրենցից ներկայացնում Եդեմում հնչած ստերը։ բ) Ի՞նչ պետք է անենք, որպեսզի չմոլորվենք Սատանայի կողմից։

4 Սուտը նաև սկսեց տարածվել։ Մենք պետք է ընդունենք, որ Եդեմի պարտեզում հնչած այդ ստերը հանդիսանում էին որպես ոտնձգություն անձամբ Եհովայի ճշմարտացիության դեմ։ Սատանան պնդեց, թե Աստված խաբեության միջոցով զրկում է առաջին մարդկային զույգին մի ինչ–​որ լավ բանից։ Իհարկե, դա այդպես չէր։ Անհնազանդությունը օգուտ չբերեց Ադամին ու Եվային։ Նրանք մահացան, ճիշտ այնպես, ինչպես որ Եհովան ասել էր։ Այդուհանդերձ, Սատանայի զրպարտչական հարձակումը Եհովայի դեմ շարունակվում է, և այն աստիճան, որ դարեր հետո Հովհաննես առաքյալը Աստծո ներշնչումով գրեց, որ Սատանան ‘բովանդակ աշխարհը մոլորեցնում է’ (Յայտնութիւն 12։9)։ Որպեսզի Բանսարկու Սատանան մեզ չմոլորեցնի, մենք պետք է լիովին վստահ լինենք Եհովայի ու նրա Խոսքի ճշմարտացիության մեջ։ Ինչպե՞ս կարող ես զարգացնել ու ամրապնդել քո վստահությունը Եհովայի հանդեպ և ամուր պաշտպանություն ունենալ նրա Թշնամու խաբեության ու ստերի դեմ։

Եհովան գիտի ճշմարտությունը

5, 6. ա) Ի՞նչ գիտելիքների է տիրապետում Եհովան։ բ) Մարդկանց ունեցած գիտելիքները ի՞նչ համեմատության մեջ են Եհովայի ունեցած գիտելիքների հետ։

5 Աստվածաշունչն անընդհատ շեշտում է այն միտքը, որ Եհովան է ‘ամեն բան ստեղծել’ (Եփեսացիս 3։9)։ Նա է արարել «երկինքը եւ երկիրը՝ ծովը եւ նորանց մէջի բոլոր բաները» (Գործք 4։24)։ Քանի որ Եհովան է Ստեղծիչը, նա գիտի ճշմարտությունն ամեն ինչի մասին։ Պարզաբանենք օրինակով։ Ենթադրենք մի մարդ նախագծում է իր ապագա տունը, հետո սկսում կառուցել այն։ Նա ինքն է դնում յուրաքանչյուր գերանը, խփում յուրաքանչյուր մեխը։ Ակնհայտ է, որ նա իր տունը ներսից ու դրսից լավ կիմանա և ցանկացած մարդուց ավելի լավ պատկերացում կունենա նրա մասին։ Մարդիկ շատ լավ են իմանում այն բաները, ինչ իրենք նախագծում և իրագործում են։ Նման ձևով, Ստեղծիչը գիտի ամեն ինչ այն մասին, ինչ որ հարկավոր է իմանալ նրա ստեղծագործությունների վերաբերյալ։

6 Եսայիա մարգարեն գեղեցիկ ձևով արտահայտել է, թե ինչ չափերի են հասնում Եհովայի գիտելիքները։ Կարդում ենք. «Ո՞վ չափեց ջուրերը իր ափովը, եւ երկինքը՝ թիզովը կարգադրեց, եւ ամփոփեց եռամասնում երկրի հողը. եւ կշռեց կշռորդով սարերը, եւ բլուրները՝ կշիռքով։ Ո՞վ քննեց Տիրոջ հոգին, եւ իբրեւ նորա խորհրդական նորան հասկացրե՞ց։ Ումի՞ց խորհուրդ հարցրեց նա, որ նորան իմացնէր, եւ նորան սովորեցնէր իրաւունքի ճանապարհը, եւ նորան սովորեցնէր գիտութիւն, եւ իմաստութեան ճանապարհը նորան գիտեցնէր» (Եսայիա 40։12–14)։ Իսկապես, Եհովան «գիտութիւնների Աստուածն» է և «գիտությամբ կատարյալ» է (Ա Թագաւորաց 2։3; Յոբ 36։4; 37։16)։ Որքա՜ն քիչ գիտենք նրա համեմատությամբ։ Չնայած մարդկության կուտակած հարուստ գիտելիքներին՝ նյութական ստեղծագործության վերաբերյալ մեր ըմբռնումը չի հասնում նույնիսկ մինչև «[Աստծո] ճանապարհների ծայրերը»։ Դա նման է ընդամենը շշնջոցի՝ համեմատած զորավոր որոտի հետ (Յոբ 26։14)։

7. Եհովայի գիտելիքների վերաբերյալ ի՞նչ էր ընդունում Դավիթը, և հետևաբար ի՞նչ պետք է մենք ընդունենք։

7 Քանի որ Եհովան է մեզ ստեղծել, հետևաբար նա մեզ լավ է ճանաչում։ Դավիթ թագավորն ընդունում էր այս փաստը։ Նա գրեց. «Տէր, դու քննում ես ինձ եւ ճանաչում ես ինձ։ Դու գիտես իմ նստելն ու վեր կենալը, հեռուանց իմանում ես իմ մտածմունքները։ Իմ գնալն ու պառկելը քննում ես. եւ իմ բոլոր ճանապարհները գիտես։ Որովհետեւ դեռ բնաւ խօսք չ’կայ իմ լեզուի վերայ. ահա, ով տէր, դու ամենը գիտում ես» (Սաղմոս 139։1–4)։ Դավիթը, անշուշտ, գիտակցում էր, որ մարդիկ ազատ կամքի տեր են. Աստված մեզ է թողել ընտրությունը՝ հնազանդվել կամ չհնազանդվել իրեն (Բ Օրինաց 30։19, 20; Յեսու 24։15)։ Այդուհանդերձ, Եհովան շատ ու շատ ավելի լավ է ճանաչում մեզ, քան մենք ինքներս։ Նա լավագույնն է մեզ ցանկանում և կարող է ուղղել մեր ճանապարհները (Երեմիա 10։23)։ Իսկապես, չկա մի ուսուցիչ, մի փորձագետ, մի խորհրդատու, որն ավելի լավ հնարավորություններ ունենա սովորեցնելու մեզ ճշմարտությունը և դարձնելու մեզ իմաստուն ու երջանիկ։

Եհովան ճշմարտացի է

8. Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ճշմարտացի է։

8 Մի բան է իմանալ ճշմարտությունը, բայց բոլորովին այլ բան է միշտ ճշմարտությունը ասել, ճշմարտացի լինել։ Սատանան, օրինակ, նախընտրեց ‘ճշմարտության մեջ չկենալ’ (Յովհաննէս 8։44)։ Դրան հակառակ՝ Եհովան ‘առատ է ճշմարտությունով’ (Ելից 34։6)։ Գրություններն անընդհատ նշում են Եհովայի ճշմարտացիության մասին։ Պողոս առաքյալն ասաց, որ «անկարելի է որ Աստուած սուտ խօսի», և որ Աստված ‘անսուտ’ է՝ չի կարող ստել (Եբրայեցիս 6։18; Տիտոս 1։2)։ Ճշմարտացիությունը Աստծո անձնավորության կարևոր մասերից է։ Մենք կարող ենք ապավինել ու վստահել Եհովային, քանի որ նա ճշմարտացի է։ Նա երբեք չի խաբում իր հավատարիմներին։

9. Ինչպե՞ս է Եհովայի անունը առնչվում ճշմարտությանը։

9 Հենց Եհովայի անունն է վկայում, որ նա ճշմարտացի է։ Աստծո անվան նշանակությունն է «նա դարձնում է»։ Այս բացատրությունը բնորոշում է Եհովային որպես մեկի, որը դառնում է իր բոլոր խոստումների Կատարողը՝ դրանք աստիճանաբար իրականացնելով։ Ոչ ոք ի վիճակի չէ այդպես անելու։ Քանի որ Եհովան Բարձրյալն է, ոչինչ չի կարող խոչընդոտել նրան՝ իրագործելու իր նպատակները։ Եհովան ոչ միայն ճշմարտացի է, այլև միայն նա ունի զորությունը և իմաստությունը՝ իրականություն դարձնելու իր բոլոր խոսքերը։

10. ա) Ինչպե՞ս Հեսուն ականատես եղավ Եհովայի ճշմարտացիությանը։ բ) Եհովայի ո՞ր խոստումներն ես տեսել իրականացած։

10 Հեսուն մեկն էր նրանցից, ովքեր ականատես էին եղել այն ուշագրավ դեպքերին, որոնք վկայեցին Եհովայի ճշմարտացիությունը։ Հեսուն Եգիպտոսում էր, երբ Եհովան եգիպտացիների վրա բերեց տասը պատուհասները՝ դրանցից յուրաքանչյուրի մասին հայտնելով վաղօրոք։ Այլ բաների թվում՝ Հեսուն իր աչքով տեսավ Եհովայի խոստումների իրականացումը. Աստված խոստացել էր իսրայելացիներին, որ կազատագրի նրանց Եգիպտոսի գերությունից ու կառաջնորդի Ավետյաց երկիր, և որ կջախջախի իրենց դեմ դուրս եկած քանանական հզոր բանակներին։ Կյանքի վերջում Հեսուն Իսրայել ազգի ծերերին հետևյալն ասաց. «Դուք ձեր բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը գիտէք, որ ձեր Տէր Աստուածը ձեզ համար որչափ բարի խօսքեր որ ասել էր, նորանցից մի բան չ’պակասեց, ամենն էլ ձեզ վերայ կատարուեցաւ. նորանցից ոչ մէկ խօսք գետինը չ’ընկաւ» (Յեսու 23։14)։ Թեև դու քո աչքով չես տեսել այն հրաշքները, ինչպես որ Հեսուն, բայց զգացե՞լ ես քո փորձառությունից, որ Եհովայի խոստումները ճշմարտացի են։

Եհովան հայտնում է ճշմարտությունը

11. Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ուզում է ճշմարտությունը հայտնել մարդկանց։

11 Պատկերացրու մի ծնող, որը խոր գիտելիքներ ունի, բայց հազվադեպ է դրանք փոխանցում իր երեխաներին։ Մի՞թե երախտապարտ չես, որ Եհովան նման չէ այդպիսի ծնողի։ Եհովան սիրով հաղորդակցվում է մարդկանց հետ և այդ հարցում ժլատություն չի ցուցաբերում։ Գրությունները նրան կոչում են «Մեծ Խրատող» (ՆԱ) (Եսայիա 30։20)։ Ողորմություն ցուցաբերելով՝ նա իր խոսքը հասցնում է նույնիսկ նրանց, ովքեր տրամադրված չեն լսելու իրեն։ Օրինակ՝ Եհովան Եզեկիելին հանձնարարեց քարոզել այն մարդկանց, ովքեր, ինչպես Նա գիտեր, դրականորեն չեն արձագանքի։ Եհովան ասաց. «Մարդի որդի, գնա մտիր Իսրայէլի տունը եւ խօսիր նորանց հետ իմ խօսքերովը»։ Հետո նա զգուշացրեց. «Իսրայէլի տունը չեն ուզելու քեզ լսել, որովհետեւ նորանք չեն ուզում ինձ լսել, որովհետեւ բոլոր Իսրայէլի տունը ճակատապինդ եւ խստասիրտ են»։ Դա դժվար հանձնարարություն էր, բայց Եզեկիելը հավատարմորեն կատարեց այն և, վարվելով այդպես, նա արտացոլեց Եհովայի կարեկցանքը։ Եթե քեզ քարոզչության հետ կապված դժվարին նշանակում տրվի, և դու ապավինես Աստծուն, ապա կարող ես վստահ լինել, որ նա կզորացնի քեզ ճիշտ այնպես, ինչպես իր մարգարե Եզեկիելին (Եզեկիէլ 3։4, 7–9)։

12, 13. Ինչպե՞ս է Աստված հաղորդակցվում մարդկանց հետ։

12 Եհովան ուզում է, որ «ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Նա խոսել է մարգարեների, հրեշտակների և նույնիսկ իր սիրելի Որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով (Եբրայեցիս 1։1, 2; 2։2)։ Պիղատոսին Հիսուսն ասաց. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ. ամեն ով որ ճշմարտութիւնիցն է՝ իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը եզակի հնարավորություն ուներ իմանալու ճշմարտությունը Եհովայի տված փրկության միջոցի մասին անմիջապես Աստծո Որդուց։ Բայց նա ճշմարտության կողմը չէր և չէր ուզում Հիսուսից ինչ–​որ բան սովորել, փոխարենը՝ ցինիկորեն պատասխանեց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը» (Յովհաննէս 18։37, 38)։ Որքա՜ն ցավալի է։ Սակայն շատերը լսեցին Հիսուսի հռչակած ճշմարտությունը։ Իր աշակերտներին նա ասաց. «Երանելի են ձեր աչքերը՝ որ տեսնում են, եւ ձեր ականջները՝ որ լսում են» (Մատթէոս 13։16)։

13 Եհովան ճշմարտությունը պահպանել է Աստվածաշնչի միջոցով և այն մատչելի է դարձրել մարդկանց ամենուրեք։ Աստվածաշունչը հայտնում է դեպքերն այնպես, ինչպես որ իրականում կան։ Այս գրքում նկարագրվում են Աստծո հատկությունները, նպատակները, պատվիրանները, ինչպես նաև այն, թե իրականում ինչ վիճակում է գտնվում մարդկությունը։ Հիսուսը Եհովային աղոթելիս ասաց. «Քո խօսքը ճշմարտութիւն է» (Յովհաննէս 17։17)։ Հենց այս պատճառով էլ Աստվածաշունչը եզակի գիրք է։ Միայն այս գիրքն է գրվել Աստծո ներշնչումով. այն Աստծո, որը գիտի ամեն ինչ (Բ Տիմոթէոս 3։16)։ Սուրբ Գրությունները թանկարժեք պարգև են՝ տրված մարդկանց, մի բան, որը թանկ են գնահատում Աստծո ծառաները։ Խելացի կվարվենք, եթե ամեն օր կարդանք Աստվածաշունչը։

Կառչիր ճշմարտությունից

14. Որո՞նք են այն մի քանի բաները, որ Եհովան ասում է, որ կանի, և ինչո՞ւ պետք է հավատանք նրան։

14 Մենք պետք է լրջորեն մոտենանք այն բոլոր խոսքերին, որ Եհովան ասում է Աստվածաշնչում։ Նա այն է, ինչ որ ասում է որ է, և նա կանի այն, ինչ որ ասում է որ կանի։ Մենք բոլոր հիմքերն ունենք վստահելու Աստծուն։ Մենք կարող ենք հավատալ Եհովային, երբ որ նա ասում է, որ «վրեժ [կառնի] նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում մեր Տէր Յիսուսի աւետարանին» (Բ Թեսաղոնիկեցիս 1։8)։ Մենք նաև կարող ենք վստահել նրան, երբ նա ասում է, որ սիրում է նրանց, ովքեր արդարության են հետամուտ լինում, երբ ասում է, որ հավիտենական կյանքով կպարգևատրի նրանց, ովքեր հավատ ունեն, և որ կվերացնի ցավը, աղաղակը և նույնիսկ մահը։ Այս վերջին խոստման հավաստի լինելը Եհովան շեշտել է՝ Հովհաննես առաքյալին հետևյալը պատվիրելով. «Գրիր. որ այս խօսքերը ճշմարիտ եւ հաւատարիմ են» (Յայտնութիւն 21։4, 5; Առակաց 15։9; Յովհաննէս 3։36)։

15. Ի՞նչ ստեր է հորինում Սատանան։

15 Սատանան Եհովայի հակապատկերն է։ Նա չի լուսավորում, ընդհակառակը՝ խաբում է։ Հասնելու համար իր նպատակին, այն է՝ մարդկանց հեռացնել ճշմարիտ երկրպագությունից, Սատանան անհամար ստեր է հորինում։ Օրինակ՝ Սատանան կցանկանար, որ մենք հավատայինք, որ Աստված էմոցիոնալ կապվածություն չի զգում մեր հանդեպ, և որ նա անտարբեր է երկրի վրա գոյություն ունեցող տառապանքի հանդեպ։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ Եհովան խորապես հոգ է տանում իր ստեղծած էակների մասին և ցավ է զգում ամբարշտության ու տառապանքի գոյության համար (Գործք 17։24–30)։ Սատանան նաև ուզում է, որ մարդիկ հավատան, թե հոգևոր նպատակներ հետապնդելով՝ նրանք միայն ժամանակ են կորցնում։ Բայց Գրությունները հավաստիացնում են. «Աստուած անիրաւ չէ որ մոռանայ ձեր գործքը եւ այն սէրի աշխատանքը, որ նորա անունի համար ցոյց տուիք»։ Ավելին՝ այնտեղ հստակորեն ասվում է, որ նա «իրան [փնտրողներին] վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 6։10; 11։6)։

16. Ինչո՞ւ քրիստոնյաները պետք է աչալուրջ լինեն և կառչած մնան ճշմարտությունից։

16 Սատանայի վերաբերյալ Պողոս առաքյալը գրեց. «Այս աշխարհքի աստուածը.... անհաւատների սրտերը կուրացրեց, որ Քրիստոսի փառաւոր աւետարանի լուսաւորութիւնը չ’ծագէ նորանց վերայ. որ աներեւոյթ Աստուծոյ պատկերն է» (Բ Կորնթացիս 4։4)։ Ինչպես Եվան, ոմանք ամբողջովին խաբվում են Բանսարկու Սատանայի կողմից։ Մյուսները գնում են Ադամի հետքերով, որը չխաբվեց, բայց գիտակցորեն ընտրեց անհնազանդության ուղին (Յուդա 5, 11)։ Ուստի խիստ կարևոր է, որ քրիստոնյաները աչալուրջ լինեն և կառչած մնան ճշմարտությունից։

Եհովան պահանջում է հավատ՝ զերծ կեղծավորությունից

17. Ի՞նչ պետք է անենք, որպեսզի արժանանանք Եհովայի բարեհաճությանը։

17 Քանի որ Եհովան ճշմարտացի է իր բոլոր ճանապարհներում, նա իր երկրպագուներից ակնկալում է ճշմարտացի լինել։ Սաղմոսերգուն գրեց. «Տէր, ո՞վ կ’կենայ քո խորանումը, եւ ո՞վ կ’բնակուի քո սուրբ սարումը։ Ուղիղ գնացողը եւ արդարութիւն գործողը, եւ իր սրտումը ճշմարտութիւն խօսողը» (Սաղմոս 15։1, 2)։ Այս երգը երգող հրեաների համար սուրբ սարի հիշատակումը, անկասկած, նրանց միտքն էր բերում Սիոն սարը. Դավիթ թագավորը այս սարի վրա վրան կանգնեցրեց և ուխտի տապանակը դրեց այնտեղ (Բ Թագաւորաց 6։12, 17)։ Սարը և վրանը նրանց հիշեցնում էին մի վայր, որտեղ խորհրդանշական ձևով Եհովան էր բնակվում։ Այդտեղ մարդիկ կկարողանային մոտենալ Աստծուն՝ խնդրելով նրա բարեհաճությունը։

18. ա) Աստծո հետ ընկերություն անելու համար ի՞նչ է պահանջվում։ բ) Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

18 Յուրաքանչյուր անհատ, ով ցանկանում է բարեկամանալ Եհովայի հետ, պետք է ճշմարտությունը խոսի «իր սրտումը» և ոչ պարզապես՝ շրթունքներով։ Աստծո իսկական ընկերը պետք է ազնիվ սիրտ ունենա և ցույց տա, որ իր հավատն «անկեղծ» է՝ զերծ կեղծավորությունից, քանզի ճշմարտություն արտահայտող գործերը սկիզբ են առնում անհատի սրտում (Ա Տիմոթէոս 1։5; Մատթէոս 12։34, 35)։ Աստծո ընկերը խոտորնակ կամ խաբեբա չէ, որովհետև Եհովան «նենգաւոր մարդիցը զզվում է» (Սաղմոս 5։6)։ Ամբողջ աշխարհում Եհովայի վկաները ջանքեր են թափում, որպեսզի ընդօրինակեն իրենց Աստծուն ճշմարտացիության մեջ։ Հաջորդ հոդվածում կքննարկվի այդ մասին։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչո՞ւ Եհովան գիտի ճշմարտությունը ամեն ինչի մասին։

• Ի՞նչն է ցույց տալիս, որ Եհովան ճշմարտացի է։

• Ինչպե՞ս է Եհովան հայտնել ճշմարտությունը։

• Ճշմարտության առնչությամբ ի՞նչ է պահանջվում մեզնից։

[նկարներ 10–րդ էջի վրա]

Ճշմարտության Աստվածը գիտի ամեն ինչ այն բաների մասին, ինչ որ ստեղծել է

[նկարներ 12–րդ և 13–րդ էջերի վրա]

Եհովայի խոստումները կիրականանան

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը