Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 6/1 էջ 23
  • Աստված պատրաստ է ներել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Աստված պատրաստ է ներել
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    2010 Դիտարան
  • Նա մնաց նվիրված
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Ընդօրինակիր Պետրոսին. մի՛ հանձնվիր
    2023 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2008 Դիտարան
w08 6/1 էջ 23

Մոտեցեք Աստծուն

Աստված պատրաստ է ներել

Հովհաննես 21։15–17

«ԴՈՒ, ՏԷՐ, բարի ես եւ ներող» (Սաղմոս 86։5)։ Սիրտ ջերմացնող այս խոսքերով Աստվածաշունչը վստահեցնում է մեզ, որ Եհովա Աստված առատաձեռն է ներելու մեջ։ Պետրոս առաքյալի հետ տեղի ունեցած մի դեպք պարզ ցույց է տալիս, որ Եհովան «շատ ներող» է (Եսայիա 55։7)։

Պետրոսը Հիսուսի ամենամոտ ընկերներից մեկն էր։ Սակայն Հիսուսի կյանքի վերջին գիշերը նա մարդավախությանը տրվեց և լուրջ մեղք գործեց։ Երբ Պետրոսը գտնվում էր մի բակում, որից ոչ հեռու մի տեղում անօրինական կերպով դատում էին Հիսուսին, նա բոլորի առաջ ուրացավ նրան ոչ թե մեկ, այլ երեք անգամ։ Երբ Պետրոսը երրորդ անգամ ուրացավ, Հիսուսը «շրջվեց ու նայեց» նրան (Ղուկաս 22։55–61)։ Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ զգաց նա, երբ Հիսուսը իրեն նայեց։ Գիտակցելով իր գործած սխալի լրջությունը՝ Պետրոսը «չդիմացավ ու սկսեց լաց լինել» (Մարկոս 14։72)։ Քանի որ երեք անգամ ուրացել էր Հիսուսին, առաքյալը, որը զղջաց իր արարքի համար, հավանաբար, մտածում էր, թե հնարավոր է արդյոք ներում ստանալ Աստծուց։

Հարություն ստանալուց հետո Հիսուսի և Պետրոսի միջև մի զրույց տեղի ունեցավ, ինչը անշուշտ ցրեց բոլոր կասկածները ներում ստանալու վերաբերյալ։ Հիսուսը ո՛չ կոպիտ խոսքեր ասաց, ո՛չ էլ հանդիմանեց նրան։ Ընդհակառակը՝ նա հարցրեց Պետրոսին. «Սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Ի պատասխան Հիսուսն ասաց. «Կերակրի՛ր իմ գառներին»։ Նույն հարցը Հիսուսը երկրորդ անգամ տվեց, և Պետրոսը պատասխանեց նույն ձևով, հավանաբար ավելի վստահ։ Հիսուսը նորից ասաց. «Հովվի՛ր իմ գառնուկներին»։ Այնուհետև նա երրորդ անգամ տվեց նույն հարցը՝ «սիրո՞ւմ ես ինձ»։ Այս անգամ «Պետրոսը տրտմեց» և ասաց. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսն էլ պատասխանեց. «Կերակրի՛ր իմ գառնուկներին» (Հովհաննես 21։15–17)։

Ինչո՞ւ Հիսուսը այնպիսի հարցեր տվեց, որոնց պատասխաններն արդեն գիտեր։ Նա կարողանում էր կարդալ մարդկանց սրտերը, ուստի գիտեր, որ Պետրոսը սիրում է իրեն (Մարկոս 2։8)։ Սակայն այդ հարցերը տալով՝ Հիսուսը հնարավորություն տվեց Պետրոսին երեք անգամ հավաստիացնելու, որ սիրում է իրեն։ Իսկ երբ Հիսուսը ասաց՝ «կերակրի՛ր իմ գառներին.... հովվի՛ր իմ գառնուկներին.... կերակրի՛ր իմ գառնուկներին», նա հավաստիացրեց առաքյալին, որ վստահում է նրան։ Այդ խոսքերն ասելուց հետո Հիսուսը հանձնարարեց Պետրոսին հոգ տանել իր ամենաթանկ ունեցվածքի՝ իր գառնանման հետևորդների մասին (Հովհաննես 10։14, 15)։ Անկասկած, Պետրոսը թեթևացում զգաց՝ իմանալով, որ Հիսուսի աչքում վստահելի է։

Հստակ է, որ Հիսուսը ներեց առաքյալին։ Եվ քանի որ Հիսուսը կատարելապես արտացոլում էր իր Հոր հատկությունները և հետևում էր նրա ճանապարհներին, մենք կարող ենք ասել, որ Եհովան նույնպես ներեց Պետրոսին (Հովհաննես 5։19)։ Եհովան ցանկանում է ներել մարդկանց, նա ողորմած Աստված է և պատրաստ է ներել նրանց, ովքեր մեղք են գործել և զղջացել են։ Մի՞թե մխիթարական չէ այս միտքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը