Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • jy գլ. 136 էջ 308–էջ 309 պարբ. 10
  • Գալիլեայի ծովի ափին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գալիլեայի ծովի ափին
  • Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
  • Նմանատիպ նյութեր
  • Գալիլեայի ծովի մոտ
    Երբևէ ապրած մեծագույն մարդը
  • Հիսուսը հայտնվում է ձկնորսներին
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Պայքար վախի ու կասկածների դեմ
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • Նա իր Ուսուցչից ներողամտություն սովորեց
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
Հիսուսն է ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը
jy գլ. 136 էջ 308–էջ 309 պարբ. 10
Պետրոսը ափ է հասնում ու գնում դեպի Հիսուսը, իսկ մյուս առաքյալները գալիս են նավակով

ԳԼՈՒԽ 136

Գալիլեայի ծովի ափին

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21։1–25

  • ՀԻՍՈՒՍԸ ՀԱՅՏՆՎՈՒՄ Է ԳԱԼԻԼԵԱՅԻ ԾՈՎԻ ԱՓԻՆ

  • ՊԵՏՐՈՍԸ ԵՎ ՈՒՐԻՇՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԿԵՐԱԿՐԵՆ ԳԱՌՆՈՒԿՆԵՐԻՆ

Իր առաքյալների հետ անցկացրած վերջին երեկոյի ընթացքում Հիսուսը ասել էր նրանց. «Երբ հարություն առնեմ, ձեզանից առաջ կգնամ Գալիլեա» (Մատթեոս 26։32; 28։7, 10)։ Այժմ նրա հետևորդներից շատերը ուղևորվում են դեպի Գալիլեա, բայց չգիտեն, թե ինչ պետք է անեն այնտեղ։

Մի օր Պետրոսը ասում է վեց առաքյալներին. «Ես գնում եմ ձուկ բռնելու»։ Նրանք էլ ասում են. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ» (Հովհաննես 21։3)։ Այդ գիշեր առաքյալները ոչինչ չեն կարողանում բռնել։ Երբ սկսում է լուսանալ, Հիսուսը հայտնվում է ծովափին, բայց առաքյալները չեն հասկանում, որ դա Հիսուսն է։ Նա հարցնում է նրանց. «Տղանե՛ր, ուտելու բան չունե՞ք»։ Նրանք պատասխանում են. «Ո՛չ»։ Նա էլ ասում է նրանց. «Ցանցը նավակի աջ կողմը գցեք և կգտնեք» (Հովհաննես 21։5, 6)։ Նրանք այնքան շատ ձուկ են բռնում, որ չեն կարողանում ցանցը դուրս քաշել։

Հովհաննեսը ասում է Պետրոսին. «Տե՛րն է» (Հովհաննես 21։7)։ Լսելով դա՝ Պետրոսը իր վրա է գցում վերնահագուստը, որը ձուկ բռնելու ժամանակ հանել էր, ծովն է նետվում ու լողալով մոտ 90 մետր՝ հասնում է ափ։ Մյուս առաքյալները նավակով ափ են հասնում փոքր ինչ ուշ՝ իրենց հետ քաշելով ձկներով լի ցանցը։

Երբ նրանք ցամաք են հասնում, «տեսնում են ձկներ՝ տաք ածուխների վրա, ու հաց»։ Հիսուսն ասում է նրանց. «Բերեք այն ձկներից, որ նոր բռնեցիք»։ Պետրոսը ցամաք է քաշում ուռկանը, որ լիքն է 153 մեծ ձկներով։ Հիսուսն ասում է. «Եկեք նախաճաշեք»։ Աշակերտներից ոչ ոք չի համարձակվում հարցնել նրան, թե ով է նա, որովհետև գիտեն, որ Հիսուսն է (Հովհաննես 21։10–12)։ Սա երրորդ անգամ է, որ Հիսուսը հայտնվում է աշակերտներին՝ որպես խմբի։

Հիսուսը նրանց տալիս է հաց ու ձուկ, որ ուտեն։ Այնուհետև հավանաբար նայելով ցանցի մեջ գտնվող ձկներին՝ Հիսուսը հարցնում է. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ սրանցից առավել»։ Արդյո՞ք Պետրոսը ավելի շատ կապված է ձկնորսության գործին, քան այն գործին, որ Հիսուսն է նրան հանձնարարել։ Պետրոսը պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսն էլ ասում է նրան. «Կերակրի՛ր իմ գառներին» (Հովհաննես 21։15)։

Հիսուսը երկրորդ անգամ է հարցնում. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Հավանաբար տարակուսանքի մեջ՝ Պետրոսը պատասխանում է. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը նորից ասում է. «Հովվի՛ր իմ գառնուկներին» (Հովհաննես 21։16)։

Այնուհետև Հիսուսը երրորդ անգամ է հարցնում. «Սիմո՛ն, Հովհաննեսի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Այժմ Պետրոսը թերևս մտածում է, որ Հիսուսը իր նվիրվածության վերաբերյալ կասկածներ ունի։ Ուստի վճռականորեն ասում է. «Տե՛ր, դու ամեն բան գիտես, դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Հիսուսը, մեկ անգամ ևս շեշտելով, թե ինչ պետք է անի Պետրոսը, ասում է. «Կերակրի՛ր իմ գառնուկներին» (Հովհաննես 21։17)։ Այո՛, նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում, պետք է ծառայեն նրանց, ում Աստված բերում է դեպի իր փարախը։

Այժմ Հիսուսը ուզում է ցույց տալ Պետրոսին, որ ինչպես որ իրեն են ձերբակալել ու մահապատժի ենթարկել Աստծու հանձնարարած գործն անելու համար, այնպես էլ նրան են հալածանքների ենթարկելու։ Հիսուսն ասում է. «Երբ երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում, ուր որ ուզում էիր։ Բայց երբ ծերանաս, ձեռքերդ առաջ կպարզես, և մեկ ուրիշը կկապի գոտիդ ու կտանի քեզ այնտեղ, ուր չես կամենա»։ Ապա Հիսուսը հորդորում է. «Շարունակիր հետևել ինձ» (Հովհաննես 21։18, 19)։

Նայելով դեպի Հովհաննեսը՝ Պետրոսը հարցնում է. «Տե՛ր, իսկ նա՞»։ Եվ իրոք, իսկ ի՞նչ է լինելու այն առաքյալի հետ, ում Հիսուսը շատ է սիրում։ Հիսուսը պատասխանում է. «Եթե ես ուզում եմ, որ նա մնա, մինչև որ ես գամ, քե՞զ ինչ» (Հովհաննես 21։21–23)։ Այո՛, Պետրոսը պետք է շարունակի հետևել Հիսուսին և չպետք է մտահոգվի, թե ուրիշները ինչ են անում։ Հիսուսը իրականում նկատի ունի, որ Հովհաննեսը ավելի երկար է ապրելու, քան մյուս առաքյալները, նաև նրան տրվելու է տեսիլք Հիսուսի՝ թագավորական իշխանությամբ գալու մասին։

Իհարկե ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսը արել է, ավելի շատ, քան հնարավոր է գրել գրքերում։

  • Ինչի՞ց է երևում, որ առաքյալները չգիտեն, թե ինչ պետք է անեն Գալիլեայում։

  • Առաքյալները ինչպե՞ս են ճանաչում Հիսուսին Գալիլեայի ծովի մոտ։

  • Ըստ Հիսուսի խոսքերի՝ ի՞նչ պետք է անեն նրանք, ովքեր առաջնորդություն են վերցնում։

  • Ի՞նչ է ասում Հիսուսը՝ ցույց տալով, թե ինչպես է մահանալու Պետրոսը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը