Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 6/15 էջ 32
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2009 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչո՞ւ նրանք մերժեցին Մեսիային
    2010 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է Աստվածաշունչը սովորեցնում մեզ
  • Մեսիա՝ փրկության միջոց
    2009 Դիտարան
  • Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
Ավելին
2009 Դիտարան
w09 6/15 էջ 32

Ընթերցողների հարցերը

Հիսուսը շրջել էր ամբողջ Հրեաստանով մեկ և քարոզել։ Այդ դեպքում ինչո՞ւ Պետրոս առաքյալն ասաց, որ հրեաներն ու նրանց իշխանները «անգիտությամբ վարվեցին»՝ սպանել տալով նրան (Գործ. 3։17)։

Խոսելով մի խումբ հրեաների հետ՝ Պետրոս առաքյալը նշեց, որ նրանք ևս մեղավոր են Մեսիայի մահվան համար, հետո ավելացրեց. «Գիտեմ, որ դուք անգիտությամբ վարվեցիք, ինչպես և ձեր իշխանները» (Գործ. 3։14–17)։ Միանգամայն հնարավոր է՝ հրեաներից ոմանք չէին հասկացել, թե ով է Հիսուսը, և թե ինչ է նա սովորեցնում։ Մյուսներն էլ «անգիտությամբ վարվեցին» այն պատճառով, որ չէին ցանկանում Աստծուն հաճելի լինել, ունեին կանխակալ կարծիք, նախանձում էին և ատելությամբ էին լցված։

Այն, որ շատերը չէին ցանկանում հաճելի լինել Աստծուն, անդրադարձավ Հիսուսի ասածների հանդեպ նրանց վերաբերմունքի վրա։ Հիսուսը հաճախ էր սովորեցնում օրինակներով։ Նա դրանք բացատրում էր բոլոր նրանց, ովքեր ուզում էին ավելին իմանալ։ Բայց կային ունկնդիրներ, որոնք պարզապես թողնում հեռանում էին՝ առանձնապես չձգտելով հասկանալ նրա ասածները։ Իսկ մի անգամ աշակերտներից ոմանք նույնիսկ հեռացան նրանից՝ չհասկանալով նրա այլաբանական խոսքերը (Հովհ. 6։52–66)։ Այդ մարդիկ չէին հասկանում, որ Հիսուսի բերած օրինակները ստուգում են իրենց պատրաստակամությունը՝ փոխելու մտածելակերպն ու գործերը (Ես. 6։9, 10; 44։18; Մատթ. 13։10–15)։ Նաև, նրանց համար կարևոր չէր այն մարգարեությունը, որ Մեսիան օրինակներով էր սովորեցնելու (Սաղ. 78։2)։

Ուրիշներն էլ չընդունեցին Հիսուսի խոսքը կանխակալ կարծիքի պատճառով։ Երբ նա ուսուցանեց իր հայրենի քաղաք Նազարեթի ժողովարանում, ժողովուրդը «զարմացած էր»։ Փոխանակ ընդունելու, որ Հիսուսը Մեսիան է, նրանք սկսեցին հարցեր տալ նրա ծագման մասին. «Որտեղի՞ց այս մարդուն այս ամենը.... Սա այն ատաղձագործը չէ՞, Մարիամի որդին և Հակոբոսի, Հովսեփի, Հուդայի ու Սիմոնի եղբայրը։ Եվ այստեղ մեզ հետ չե՞ն արդյոք նրա քույրերը» (Մարկ. 6։1–3)։ Հիսուսի համեստ ծագումը խոչընդոտ եղավ Նազարեթի բնակիչների համար, որ ընդունեն նրա ասածները։

Իսկ ի՞նչ կարելի է ասել կրոնական առաջնորդների մասին։ Նրանց մեծամասնությունը գրեթե ուշադրություն չդարձրեց Հիսուսին նույնանման պատճառներով (Հովհ. 7։47–52)։ Առաջնորդները մերժեցին Հիսուսին նաև այն պատճառով, որ նախանձում էին նրան, որովհետև մարդիկ ընդունում էին Հիսուսին (Մարկ. 15։10)։ Բացի այդ, բազմաթիվ հայտնի մարդիկ, ինչ խոսք, բացասաբար արձագանքեցին, երբ Քրիստոսը քննադատեց նրանց կեղծավորության և խաբեբայության համար (Մատթ. 23։13–36)։ Հիսուսը միանգամայն իրավացիորեն հանդիմանեց նրանց գիտակցաբար անգետ լինելու համար՝ ասելով. «Վա՜յ ձեզ, ձե՛զ, որ լավատեղյակ եք Օրենքից, որովհետև գիտության բանալին վերցրել եք. ինքներդ չեք մտել [Թագավորություն] և մտնողներին էլ խանգարել եք» (Ղուկ. 11։37–52)։

Քրիստոսը երեքուկես տարի բարի լուրը քարոզեց Հրեաստանում։ Նա բազմաթիվ մարդկանց սովորեցրեց, թե ինչպես անել այդ գործը (Ղուկ. 9։1, 2; 10։1, 16, 17)։ Հիսուսի ու նրա աշակերտների հաջողություններն այնքան շատ էին, որ փարիսեցիները գանգատվեցին. «Ահա ամբողջ աշխարհը նրա հետևից գնաց» (Հովհ. 12։19)։ Ուստի չի կարելի ասել, որ հրեաների մեծամասնությունը ոչինչ չգիտեր։ Այդուհանդերձ, նրանք, ըստ էության, «անգետ էին» Հիսուսի՝ Մեսիա լինելու առնչությամբ։ Նրանք կարո՛ղ էին ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել Մեսիայի մասին ու սիրել նրան, բայց չէին արել։ Իսկ ոմանք էլ անմիջական քայլեր էին ձեռնարկել, որ Քրիստոսին բռնեն ու սպանեն։ Ուստի Պետրոս առաքյալը նրանցից շատերին հորդորեց՝ ասելով. «Զղջացե՛ք և դարձի՛ եկեք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվեն, որ թարմության ժամանակներ գան Եհովայի երեսից, և որ նա ուղարկի ձեզ համար նշանակված Քրիստոսին՝ Հիսուսին» (Գործ. 3։19, 20)։ Ուշագրավ է, որ հազարավոր հրեաներ, այդ թվում նաև «քահանաների մի մեծ բազմություն» սկսեցին լսել Քրիստոսի մասին բարի լուրը։ Նրանք այլևս անգիտությամբ չվարվեցին։ Հակառակը՝ զղջացին և արժանացան Եհովայի հավանությանը (Գործ. 2։41; 4։4; 5։14; 6։7)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը