Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w20 մարտ էջ 31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • ‘Նրանք կանչեցին Ատյանը’
    2006 Դիտարան
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2009 Դիտարան
2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w20 մարտ էջ 31
Հրեական տաճարի ոստիկանությունը ձերբակալում է երկու տղամարդկանց, որոնց մատնել են կրոնական հակառակորդները

Ընթերցողների հարցերը

Ի՞նչ էր հրեական տաճարի ոստիկանությունը և ի՞նչ դեր էր կատարում

Քահանայական դասին չպատկանող ղևտացիները զանազան պարտականություններ ունեին։ Օրինակ՝ նրանք ոստիկանների դեր էին կատարում՝ ենթարկվելով տաճարի վերահսկիչին։ Հրեա գրող Փիլոնը այդ ծառայողների պարտականությունների մասին գրել է. «Նրանցից ոմանք մուտքերի մոտ դռնապաններ են, ուրիշներն էլ [տաճարի տարածքում] սրբարանի առաջ են կանգնում, որպեսզի մուտք գործելու իրավունք չունեցող որևէ մեկը դիտավորյալ կամ պատահաբար չմտնի այնտեղ։ Ոմանք հերթափոխով գիշեր-ցերեկ պարեկություն են անում՝ հսկելով շրջակա տարածքը»։

Այս ոստիկանական ուժերը Սինեդրիոնի հսկողության տակ էին։ Դա հրեական միակ զինախումբն էր, որը գործում էր հռոմեացիների թույլտվությամբ։

Գիտնական Յոախիմ Երեմիասը գրել է. «Եթե Հիսուսին ձերբակալողները տաճարի ոստիկաններն էին, ապա միանգամայն հասկանալի է դառնում, թե իր ձերբակալության ժամանակ Հիսուսն ինչու նրանց ասաց, որ ինքը ամեն օր տաճարում սովորեցնում էր, բայց իրեն չէին բռնում» (Մատթ. 26։55)։ Նույն հեղինակը կարծիք է հայտնել, որ նրանք, ովքեր այս դեպքից որոշ ժամանակ առաջ ուղարկվել էին Հիսուսին ձերբակալելու, նույնպես տաճարի ոստիկաններից էին (Հովհ. 7։32, 45, 46)։ Հետագայում տաճարի վերահսկիչին ու մի քանի պահապանների հանձնարարվեց Հիսուսի աշակերտներին բերել ու կանգնեցնել Սինեդրիոնի առաջ։ Հնարավոր է նաև՝ տաճարի ոստիկաններն էին, որ Պողոս առաքյալին քարշ տալով դուրս հանեցին տաճարից (Գործ. 4։1–3; 5։17–27; 21։27–30)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը