Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • 7 Բարեհեսուն սկսեց հակառակվել Թագավորության լուրին։ Չցանկանալով կորցնել Սերգիոս Պողոսի խորհրդատուն լինելու իր ազդեցիկ պաշտոնը՝ նա «փորձեց պրոկոնսուլին հեռացնել հավատից» (Գործ. 13։8)։ Սակայն Սողոսը չէր պատրաստվում թույլ տալ այդ կախարդին ազդել Սերգիոս Պողոսի վրա։ Ի՞նչ արեց առաքյալը։ Աստվածաշնչում կարդում ենք. «Սողոսը, որը և Պողոսն էր, սուրբ ոգով լցվելով, նայեց [Բարեհեսուին] ու ասաց. «Ո՛վ ամեն տեսակ խաբեությամբ և ամեն տեսակ չարագործությամբ լցված մարդ, դո՛ւ, Բանսարկուի՛ որդի, ամեն արդարության թշնամի։ Մի՞թե չես դադարելու Եհովայի ուղիղ ճանապարհները ծռելուց։ Բայց ահա Եհովայի ձեռքը քեզ վրա է, և դու կույր կլինես ու մի որոշ ժամանակ արևի լույսը չես տեսնի»։ Այդ պահին մի թանձր մշուշ ու խավար իջավ [Բարեհեսուի] վրա, և նա խարխափելով մարդ էր փնտրում, որպեսզի իր ձեռքից բռնելով՝ առաջնորդի իրեն»։g Ի՞նչ արդյունք բերեց այս հրաշքը։ «Տեսնելով պատահածը՝ պրոկոնսուլը հավատացյալ դարձավ, քանի որ հիացած էր Եհովայի ուսմունքով» (Գործ. 13։9-12)։

  • Նրանք լցված էին «ուրախությամբ և սուրբ ոգով»
    «Հիմնովին վկայություն տանք» բարի լուրի մասին
    • g Այս միջադեպից հետո Սողոսն Աստվածաշնչում հիշատակվում է Պողոս անվամբ։ Ոմանք կարծում են, թե նա այդ հռոմեական անունն ընդունեց ի պատիվ Սերգիոս Պողոսի։ Սակայն առաքյալը Կիպրոսից հեռանալուց հետո էլ շարունակեց կրել այդ անունը, ինչը ցույց է տալիս, որ նա Սերգիոս Պողոսի պատվին չէր կրում այն։ Պողոսը որոշեց այդուհետ ներկայանալ իր հռոմեական անվամբ, քանի որ ուղարկվել էր՝ «ազգերի համար» առաքյալ լինելու։ Բացի այդ՝ եբրայերեն «Սողոս» անունը հունարենում վատ իմաստ ունեցող մի բառ է հիշեցնում։ Թերևս դա նույնպես պատճառ եղավ, որ առաքյալը նախընտրի «Պողոս» անունը (Հռոմ. 11։13)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը