Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w11 11/15 էջ 10–14
  • Հանուն կյանքի ու խաղաղության քայլիր ըստ ոգու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հանուն կյանքի ու խաղաղության քայլիր ըստ ոգու
  • 2011 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանց համար «դատապարտություն չկա»
  • Ինչպես Աստված «դատապարտեց մեղքը մարմնում»
  • Քայլել ըստ ոգու. ինչպե՞ս
  • Հետևի՛ր ոգուն և ապրիր
    2001 Դիտարան
  • «Ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինքնատիրապետում դրսևորենք
    Գովերգենք Եհովային
  • Դիմադրիր «աշխարհի ոգուն»
    2008 Դիտարան
2011 Դիտարան
w11 11/15 էջ 10–14

Հանուն կյանքի ու խաղաղության քայլիր ըստ ոգու

«Քայլում ենք ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու» (ՀՌՈՄ. 8։4)։

1, 2. ա) Ի՞նչ լուրջ հետևանքներ կարող են լինել, եթե վարորդը իր ուշադրությունը այլ բաների վրա կենտրոնացնի։ բ) Ինչո՞ւ է վտանգավոր ուշադրությունը շեղել հոգևոր բաներից։

«ՀԱՄԱՃԱՐԱԿ է դարձել այն, որ վարորդները մեքենա վարելիս իրենց ուշադրությունը շեղում են այլ բաների վրա, և տարեցտարի այդ երևույթը ավելի մեծ տարածում է գտնում»։ Այսպես արտահայտվեց ԱՄՆ-ի տրանսպորտի նախարարը։ Օրինակ՝ վարորդի ուշադրությունը կարող է շեղել բջջային հեռախոսով խոսելը։ Մի հարցման ժամանակ մարդկանց մեկ երրորդն ասել է, որ իրենք ենթարկվել կամ քիչ էր մնացել, որ ենթարկվեին ավտովթարի այն պատճառով, որ վարորդը հեռախոսով էր խոսում։ Մեքենա վարելիս տարբեր բաներով զբաղվելը գուցե արդյունավետ թվա, սակայն հետևանքները կարող են աղետալի լինել։

2 Նույնը կարելի է ասել մեր հոգևոր վիճակի մասին։ Ինչպես այն վարորդը, որի ուշադրությունը այլ բաների վրա է կենտրոնացած, հաճախ չի նկատում վտանգները, այնպես էլ այն անհատը, որը թույլ է տալիս, որ իր ուշադրությունը շեղվի հոգևոր բաներից, կարող է հեշտությամբ փորձանքի մեջ ընկնել։ Եթե թույլ տանք, որ շեղվենք մեր քրիստոնեական ընթացքից ու աստվածապետական գործերից, մեր հավատը նավաբեկության կենթարկվի (1 Տիմոթ. 1։18, 19)։ Պողոս առաքյալը նախազգուշացրեց այս վտանգի մասին, երբ Հռոմում գտնվող իր հավատակիցներին ասաց. «Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում, բայց ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն» (Հռոմ. 8։6)։ Ի՞նչ նկատի ուներ Պողոսը։ Ինչպե՞ս կարող ենք խուսափել «մարմնավոր բաների մասին մտածելուց» և ձգտել «ոգու համաձայն մտածել»։

Նրանց համար «դատապարտություն չկա»

3, 4. ա) Ի՞նչ պայքարի մասին գրեց Պողոսը։ բ) Ինչո՞ւ Պողոսի իրավիճակը պետք է հետաքրքրի մեզ։

3 Հռոմեացիներին գրած իր նամակում Պողոսը խոսեց իր մղած պայքարի մասին, պայքար, որը տեղի էր ունենում իր մարմնի ու մտքի միջև (կարդա՛ Հռոմեացիներ 7։21–23)։ Առաքյալը ո՛չ արդարացնում էր, ո՛չ էլ խղճում էր իրեն, ասես մեղքի այնպիսի ծանր լծի տակ էր, որ ոչինչ չէր կարող անել։ Ի վերջո, չէ՞ որ նա հասուն օծյալ քրիստոնյա էր, որն ընտրվել էր որպես «առաքյալ ազգերի համար» (Հռոմ. 1։1; 11։13)։ Այդ դեպքում ինչո՞ւ Պողոսը գրեց իր պայքարի մասին։

4 Պողոսն անկեղծորեն ընդունում էր, որ իր ուժերով չի կարող կատարել Աստծու կամքը այնպես, ինչպես ցանկանում է։ Ինչո՞ւ։ «Բոլորը մեղք գործեցին ու չհասան Աստծու փառքին»,— ասաց նա (Հռոմ. 3։23)։ Որպես Ադամի հետնորդ՝ Պողոսը ենթակա էր մեղքի ու անկատար մարմնի ազդեցություններին։ Մենք կարող ենք հասկանալ նրան, քանի որ բոլորս անկատար ենք և ամեն օր ստիպված ենք նույն պայքարը մղել։ Ավելին, կան բազում բաներ, որոնք գրավում են մեր ուշադրությունը և շեղում այն նեղ «ճանապարհից, որը դեպի կյանք է տանում» (Մատթ. 7։14)։ Այդուհանդերձ, իրավիճակն անհույս չէ մեզ համար, ինչպես որ անհույս չէր Պողոսի համար։

5. Որտեղի՞ց Պողոսը օգնություն ու թեթևացում ստացավ։

5 Պողոսը գրեց. «Ո՞վ կազատի ինձ.... Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Հռոմ. 7։24, 25)։ Այնուհետև նա դիմեց նրանց, ովքեր «Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ» էին, այսինքն՝ օծյալ քրիստոնյաներին (կարդա՛ Հռոմեացիներ 8։1, 2)։ Իր սուրբ ոգու միջոցով Եհովան որդեգրում է նրանց՝ դարձնելով «Քրիստոսի ժառանգակիցներ» (Հռոմ. 8։14–17)։ Աստծու ոգու, ինչպես նաև Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ այդ անհատները կարողանում են հաղթանակած դուրս գալ Պողոսի նկարագրած պայքարից։ Այդպիսով՝ նրանց համար «դատապարտություն չկա»։ Նրանք ազատված են «մեղքի ու մահվան օրենքից»։

6. Ինչո՞ւ Աստծու բոլոր ծառաները պետք է ուշադրություն դարձնեն Պողոսի խոսքերին։

6 Թեև սուրբ ոգու ներշնչմամբ գրված այդ խոսքերը Պողոսն ուղղել էր օծյալ քրիստոնյաներին, այն, ինչ նա ասաց Աստծու ոգու և Քրիստոսի քավիչ զոհի մասին, կարող է օգտակար լինել Եհովայի բոլոր ծառաներին՝ անկախ նրանից, թե ինչ հույս ունեն։ Ուստի շատ կարևոր է, որ Աստծու բոլոր ծառաները հասկանան նրա գրածները և ջանք թափեն, որ օգուտներ ստանան դրանցից։

Ինչպես Աստված «դատապարտեց մեղքը մարմնում»

7, 8. ա) Ի՞նչ իմաստով էր Օրենքը «տկար մարմնի պատճառով»։ բ) Ի՞նչ է իրագործել Աստված իր ոգու և փրկանքի շնորհիվ։

7 Հռոմեացիներ 7-րդ գլխում Պողոսն ընդունեց, որ մեղքը հզոր ազդեցություն ունի անկատար մարմնի վրա։ 8-րդ գլխում խոսեց սուրբ ոգու զորության մասին։ Առաքյալը բացատրեց, թե ինչպես Աստծու ոգին կարող է օգնել քրիստոնյաներին մեղքի ազդեցության դեմ պայքարում, որ ապրեն Եհովայի կամքին ներդաշնակ ու ստանան նրա հավանությունը։ Պողոսը նշեց, որ Աստված իր ոգու և իր Որդու քավիչ զոհի շնորհիվ մի այնպիսի բան է իրագործել, որը Մովսիսական օրենքը չէր կարող անել։

8 Օրենքը իր բազմաթիվ պատվիրաններով դատապարտում էր մեղք գործողներին։ Բացի այդ, Իսրայելի քահանայապետները, որոնք ծառայում էին Օրենքի տակ, անկատար էին և չէին կարող մեղքի դիմաց համապատասխան զոհ մատուցել։ Հետևաբար Օրենքը «տկար էր մարմնի պատճառով»։ Սակայն «ուղարկելով իր Որդուն մեղավոր մարմնի նմանությամբ» և տալով նրան որպես փրկանք՝ Աստված «դատապարտեց մեղքը մարմնում» և այդպիսով վերացրեց «այն, ինչը Օրենքը անկարող էր անել»։ Արդյունքում՝ Հիսուսի քավիչ զոհի հանդեպ հավատ դրսևորելու շնորհիվ օծյալ քրիստոնյաները արդար են համարվում։ Նրանց հորդոր է տրվում «քայլել ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու» (կարդա՛ Հռոմեացիներ 8։3, 4)։ Իրականում, նրանք պետք է հավատարմորեն այդպես վարվեն մինչև իրենց երկրային կյանքի վերջը, որպեսզի ստանան «կյանքի պսակը» (Հայտն. 2։10)։

9. Ի՞նչ նշանակություն ունի Հռոմեացիներ 8։2-ում օգտագործված «օրենք» բառը։

9 Բացի Մովսիսական օրենքից, Պողոսը նշեց «ոգու օրենքի» և «մեղքի ու մահվան օրենքի» մասին (Հռոմ. 8։2)։ Ի՞նչ օրենքներ են սրանք։ Այստեղ «օրենք» բառը չի վերաբերում որոշակի կանոնների, որոնցից, օրինակ, բաղկացած էր Մովսիսական օրենքը։ Մի աշխատությունում ասվում է. «Այս համարում «օրենք» թարգմանված հունարեն բառը մարդու ներսում գործող սկզբունք է, որը մղում է լավ կամ վատ արարքների և օրենքի պես ղեկավարում է նրան։ Դա նաև այն չափանիշն է, որով անհատը առաջնորդվում է կյանքում»։

10. Ի՞նչ առումով ենք ենթարկվում մեղքի ու մահվան օրենքին։

10 Պողոս առաքյալը գրեց. «Մեկ մարդու միջոցով մեղքը մտավ աշխարհ, և մեղքով էլ մահը, և այդպիսով մահը տարածվեց բոլոր մարդկանց վրա, որովհետև բոլորն էլ մեղք գործեցին» (Հռոմ. 5։12)։ Որպես Ադամի հետնորդներ՝ բոլորս ենթարկվում ենք մեղքի ու մահվան օրենքին։ Մեր մեղավոր մարմինը անդադար դրդում է մեզ Աստծուն տհաճ գործեր անելու, որոնք տանում են դեպի մահ։ Գաղատացիներին ուղղած իր նամակում Պողոսը այդպիսի գործերն ու հատկությունները կոչեց «մարմնի գործեր»։ Ապա ավելացրեց. «Այսպիսի բաներ անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղ. 5։19–21)։ Սրանք այն մարդիկ են, ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների (Հռոմ. 8։4)։ Նրանց «ներսում գործող սկզբունքը» և «կյանքում առաջնորդող չափանիշը» ամբողջովին մարմնավոր են։ Բայց մի՞թե ըստ մարմնական ցանկությունների քայլողները միայն այն մարդիկ են, ովքեր պոռնկություն են անում, կռապաշտությամբ կամ ոգեհարցությամբ են զբաղվում կամ այլ մեծ մեղքեր են գործում։ Ո՛չ, քանի որ մարմնի գործերի մեջ են մտնում նաև խանդը, զայրույթի պոռթկումները, վեճերն ու նախանձը, որոնք ոմանց կողմից պարզապես թերություն են համարվում։ Ուրեմն ո՞վ կարող է ասել, որ բացարձակապես չի քայլում ըստ մարմնական ցանկությունների։

11, 12. Ի՞նչ է արել Եհովան, որ օգնի մեզ ազատվելու մեղքի ու մահվան օրենքից, և ի՞նչ պետք է անենք, որ ունենանք Աստծու բարեհաճությունը։

11 Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովան հնարավորություն է տվել մեզ ազատվելու մեղքի ու մահվան օրենքից։ Հիսուսն ասաց. «Աստված այնքան շատ սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա»։ Փոխադարձելով Աստծու սերը և հավատ դրսևորելով Հիսուս Քրիստոսի քավիչ զոհի հանդեպ՝ մենք կարող ենք ազատվել այն դատապարտությունից, որի պատճառը մեր ժառանգած մեղքն է (Հովհ. 3։16–18)։ Ուստի մեր մեջ ցանկություն է առաջանում Պողոսի պես բացականչելու. «Շնորհակալ եմ Աստծուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով»։

12 Մեր իրավիճակը նման է այն իրավիճակին, երբ անհատը ապաքինվում է լուրջ հիվանդությունից։ Եթե ցանկանում ենք լիովին ապաքինվել, պետք է անենք բժշկի ասածները։ Թեև փրկանքի հանդեպ հավատ դրսևորելը կարող է ազատել մեզ մեղքի ու մահվան օրենքից, մենք շարունակում ենք անկատար ու մեղավոր լինել։ Սակայն հոգևորապես առողջ լինելու և Աստծու բարեհաճությունն ու օրհնությունը ունենալու համար ավելին է հարկավոր անել։ «Օրենքի արդար պահանջները» կատարելու համար Պողոսը նաև նշում է, որ անհրաժեշտ է ըստ ոգու քայլել։

Քայլել ըստ ոգու. ինչպե՞ս

13. Ի՞նչ է նշանակում քայլել ըստ ոգու։

13 Երբ մարդը քայլում է, առաջ է շարժվում դեպի իր նպատակակետը։ Ուստի երբ մարդը ուզում է ըստ ոգու քայլել, պետք է անդադար հոգևորապես առաջադիմի (1 Տիմոթ. 4։15)։ Թեև չենք կարող հոգևորապես կատարյալ դառնալ, սակայն պետք է ամեն օր մեր լավագույնն անենք, որ քայլենք, կամ՝ ապրենք ոգու առաջնորդությանը ներդաշնակ։ Ոգով ընթանալու շնորհիվ կստանանք Աստծու բարեհաճությունը (Գաղ. 5։16)։

14. Ինչի՞ն են հակված նրանք, «ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների»։

14 Հռոմեացիներին ուղղած իր նամակում Պողոսն այնուհետև խոսեց երկու տեսակ մարդկանց մասին, որոնք իրար հակադիր մտածելակերպ ունեն (կարդա՛ Հռոմեացիներ 8։5)։ Այստեղ մարմին բառը անպայման չէ, որ վերաբերի ֆիզիկական մարմնին։ Աստվածաշնչում «մարմին» բառը երբեմն օգտագործվում է մատնանշելու մարդու մեղավոր ու անկատար էությունը, որի պատճառով էլ պայքար է մղվում մարմնի ու մտքի միջև։ Ի տարբերություն առաքյալի՝ այն մարդիկ, ովքեր «ըստ մարմնական ցանկությունների» են քայլում, նույնիսկ չեն էլ պայքարում։ Փոխանակ հաշվի առնելու, թե Աստված ինչ է պահանջում իրենցից, և ընդունելու նրա օգնությունը՝ նրանք «իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում»։ Հաճախ այդ մարդիկ հետաքրքրված են միայն իրենց մարմնական հաճույքներն ու ցանկությունները բավարարելով։ Իսկ «ովքեր ըստ ոգու են քայլում՝ ոգու համաձայն են մտածում», իրենց միտքը կենտրոնացնում են հոգևորի վրա։

15, 16. ա) Միտքն ինչ-որ բանի վրա կենտրոնացնելը ինչպե՞ս է ազդում մարդու մտածելակերպի վրա։ բ) Մարդկանց մեծամասնությունն այսօր ինչի՞ վրա է կենտրոնացնում իր միտքը։

15 Կարդա՛ Հռոմեացիներ 8։6։ Որևէ բան անելու համար՝ լավ թե վատ, անհատը իր միտքը կենտրոնացնում է դրա վրա։ Այն մարդիկ, որոնք շարունակ մարմնավոր բաների մասին են մտածում, այնպիսի մտածելակերպ կամ հակվածություն են ձեռք բերում, որը ամբողջովին կենտրոնացած է մարմնավոր բաների վրա։ Նրանց զգացմունքները, հետաքրքրություններն ու նախասիրությունները սովորաբար միայն դրանց շուրջն են պտտվում։

16 Ինչո՞վ է այսօր մարդկանց մեծամասնության միտքը զբաղված։ Հովհաննես առաքյալը գրեց. «Ամեն բան, որ աշխարհի մեջ է՝ մարմնի ցանկությունը, աչքերի ցանկությունը և ապրուստի միջոցները ցուցադրաբար ներկայացնելը, Հորից չէ, այլ աշխարհից է» (1 Հովհ. 2։16)։ Այսպիսի ցանկությունների մեջ են մտնում անբարո կյանքով ապրելը, բարձր դիրքի և հարստության ձգտելը։ Գրքերը, ամսագրերը, թերթերը, ֆիլմերը, հեռուստաշոուները և ինտերնետը այսպիսի նյութերով են հեղեղված գլխավորապես այն պատճառով, որ մարդկանց մեծ մասը դրանց վրա է կենտրոնացնում իր միտքը և այդ բաներն է ցանկանում։ Սակայն «մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում»՝ ներկայումս հոգևոր մահվան, իսկ մոտ ապագայում՝ նաև ֆիզիկական։ Ինչո՞ւ։ «Որովհետև մարմնավոր բաների մասին մտածելը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ մարմինը չի հպատակվում Աստծու օրենքին և չի էլ կարող։ Ուստի ովքեր մարմնավոր են, չեն կարող հաճեցնել Աստծուն» (Հռոմ. 8։7, 8)։

17, 18. Ինչպե՞ս կարող ենք ոգու համաձայն մտածել, և ի՞նչ կլինի դրա արդյունքը։

17 Իսկ «ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն». հավիտենական կյանք ապագայում, իսկ հիմա՝ ներքին խաղաղություն և Աստծու հետ խաղաղ փոխհարաբերություններ։ Ինչպե՞ս կարող ենք «ոգու համաձայն մտածել»։ Միշտ ոգու առաջնորդությանը հետևելով և հոգևոր մտածելակերպ զարգացնելով։ Եթե այդպես վարվենք, այնպիսի մտածելակերպ կունենանք, որը «կհպատակվի Աստծու օրենքին» և կհամապատասխանի նրա մտածելակերպին։ Գայթակղության առաջ կանգնելիս չենք տարակուսի, թե ինչպես վարվել։ Մենք ճիշտ ընտրություն կկատարենք, որը ներդաշնակ կլինի ոգու առաջնորդությանը։

18 Ուստի շատ կարևոր է մեր միտքը կենտրոնացնել ոգու վրա։ Այդպես կանենք, եթե «պատրաստենք մեր մտքերը գործունեության համար», այսինքն՝ եթե մեր կյանքում գլխավոր տեղում դնենք հոգևոր գործերը՝ կանոնավոր աղոթքը, Աստվածաշնչի ընթերցանությունն ու ուսումնասիրությունը, ժողովի հանդիպումներին հաճախելը և ծառայությունը (1 Պետ. 1։13)։ Փոխանակ թույլ տալու, որ մարմնավոր բաները շեղեն մեր ուշադրությունը՝ եկեք կենտրոնացնենք մեր միտքը ոգու վրա։ Այդպիսով կշարունակենք ըստ ոգու քայլել, ինչի շնորհիվ օրհնություններ կստանանք, քանի որ ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն (Գաղ. 6։7, 8)։

Կարո՞ղ ես բացատրել

• Ի՞նչ էր անկարող անել Օրենքը, սակայն Աստված ինչպե՞ս իրագործեց դա։

• Ի՞նչ է «մեղքի ու մահվան օրենքը», և ինչպե՞ս կարող ենք ազատվել դրանից։

• Ի՞նչ պետք է անենք, որ «ոգու համաձայն մտածենք»։

[նկարներ 12-րդ և 13–րդ էջերի վրա]

Ըստ մարմնական ցանկությունների՞ ես քայլում, թե՞ ըստ ոգու

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը