Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Եհովայի նպատակը հասնում է իր փառավոր կատարմանը
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
    • Հրաշալի ազատությունն առջևում է

      11. Ի՞նչ հրաշալի ազատություն է սպասում մեծ նեղությունից վերապրողներին։

      11 Մեծ նեղությունից հետո, որի գագաթնակետն Արմագեդոն պատերազմն է, երկիրը իսպառ կմաքրվի չարությունից։ Բանսարկու Սատանան այլևս «այս աշխարհքի աստուածը» չի լինի։ Եհովայի երկրպագուներն այլևս չեն ենթարկվի նրա վնասակար ազդեցությանը (Բ Կորնթացիս 4։4; Յայտնութիւն 20։1, 2)։ Կեղծ կրոնն այլևս սխալ չի ներկայացնի Եհովային և մարդկային հասարակության վրա պառակտիչ ազդեցություն չի թողնի։ Ճշմարիտ Աստծո ծառաներն այլևս անարդար վերաբերմունքի չեն արժանանա, ինչպես նաև մարդկային կառավարությունների կողմից չեն շահագործվի։ Ի՜նչ հրաշալի ազատություն է մեզ սպասում։

      12. Մարդկությունն ինչպե՞ս կազատվի մեղքից ու նրա հետևանքներից։

      12 Հիսուսը՝ «Աստուծոյ Գառը, որ վեր է առնում աշխարհքի մեղքը», իր զոհաբերության արժեքով կջնջի մարդկության մեղքերը (Յովհաննէս 1։29)։ Երբ Հիսուսը երկրի վրա էր, ներեց մի անդամալույծի մեղքերը, ինչը ցույց տվեց՝ նրան բժշկելով (Մատթէոս 9։1–7; 15։30, 31)։ Նույնանման կերպով, լինելով Աստծո Թագավորության երկնային Թագավոր՝ Հիսուս Քրիստոսը հրաշքով կբուժի կույրերին, համրերին, խուլերին, հաշմանդամներին, հոգեկան հիվանդներին և այլ հիվանդություններով տառապողներին (Յայտնութիւն 21։3, 4)։ Բոլոր հնազանդ մարդիկ կազատվեն «մեղքի օրէնք[ից]», այնպես որ նրանց մտքերն ու գործերը հաճելի կլինեն ոչ միայն իրենց, այլ նաև Աստծուն (Հռովմայեցիս 7։21–23)։ Հազարամյա թագավորության վերջում նրանք կատարելության կհասնեն և միակ ճշմարիտ Աստծո «պատկերովը եւ.... նմանութեան պէս» կլինեն (Ծննդոց 1։26)։

      13. Հազարամյա թագավորության վերջում Քրիստոսն ի՞նչ պիտի անի և ի՞նչ արդյունքով։

      13 Մարդկանց կատարելության հասցնելուց հետո Հիսուսն իր Հորը կվերադարձնի իրեն տրված իշխանությունը, որ ստացել էր այդ նպատակը իրագործելու համար. «Թագաւորութիւնը Աստուծուն եւ Հօրը կ’տայ. երբոր կ’խափանէ ամեն իշխանութիւնը եւ ամեն պետութիւնը եւ զօրութիւնը։ Որովհետեւ պէտք է որ նա թագաւորէ, մինչեւ որ բոլոր թշնամիներն իր ոտքերի տակ դնէ» (Ա Կորնթացիս 15։24, 25)։ Հազարամյա թագավորությունը ամբողջությամբ կիրագործի այդ նպատակը, ուստի Եհովայի և մարդկանց միջև, այսպես կոչված, միջանկյալ օղակի՝ միջնորդող կառավարության անհրաժեշտություն այլևս չի զգացվի։ Եվ քանի որ մեղքն ու մահն իսպառ կվերանան, և մարդկությունը վերջնականապես կազատվի դրանցից, Հիսուսը մինչև վերջ կատարած կլինի Փրկչի իր դերը։ Ահա թե ինչպես է դա բացատրվում Աստվածաշնչում. «Բայց երբոր ամենը կ’հնազանդի նորան, այն ժամանակ ինքը Որդին էլ կ’հնազանդի նորան՝ որ ամենը հնազանդեցրեց նորան. որ Աստուած լինի ամենը ամենում» (Ա Կորնթացիս 15։28)։

      14. Ի՞նչ փորձություն կանցնի կատարելության հասած մարդկությունը և ինչո՞ւ։

      14 Դրանից հետո կատարելության հասած մարդկությանը հնարավորություն կտրվի ցույց տալու, որ իրենց կատարած ընտրությունը միակ ճշմարիտ Աստծուն հավիտյան ծառայելն է։ Դրա համար, մինչ Եհովայի կողմից կընդունվեն ինչպես որդիներ, կատարելության հասած այդ արարածները վերջնական փորձությունը կանցնեն։ Սատանան ու իր դևերը ազատ կարձակվեն։ Սակայն այս փորձությունը ոչ մի հարատև չարիք կամ ցավ չի պատճառի նրանց, ովքեր իսկապես սիրում են Եհովային։ Իսկ այն անհատները, ովքեր, անհավատարիմ գտնվելով, թույլ կտան, որ Սատանան ազդեցություն գործի իրենց վրա, և Եհովայի հանդեպ անհնազանդություն ցույց կտան, Աստված մեկընդմիշտ կոչնչացնի առաջին ապստամբ արարածի՝ Սատանայի, ու նրա դևերի հետ միասին (Յայտնութիւն 20։7–10)։

      15. Մեկ անգամ ևս ի՞նչ կանեն Եհովայի բոլոր բանական արարածները։

      15 Ապա Եհովան բոլոր կատարյալ մարդկանց, ովքեր վերջին փորձության ժամանակ հավատարմորեն կպաշտպանեն իր գերիշխանությունը, կընդունի ինչպես իր որդիներ։ Այդ ժամանակից սկսած՝ նրանք լիարժեք կերպով կվայելեն Աստծո որդիների փառավոր ազատությունը և կլինեն Աստծո տիեզերական ընտանիքի լիիրավ անդամները։ Բոլոր երկնային և երկրային բանական արարածները մեկ անգամ ևս կմիավորվեն միակ ճշմարիտ Աստծո երկրպագության մեջ։ Եվ այսպես՝ Եհովայի նպատակը կհասնի իր փառավոր կատարմանը... Իսկ դու ցանկանո՞ւմ ես լինել այդ երջանիկ ու հավիտենական տիեզերական ընտանիքի մեկ անդամը։ Եթե այո, ապա ուշադրություն ընծայիր Աստվածաշնչի հետևյալ խոսքերին. «Աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։17)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը