-
Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը2011 Դիտարան | մայիս 15
-
-
17. Ինչո՞ւ էր Եհովայի արածը «բնությանը հակառակ»։
17 Եհովան արեց մի բան, որ շատերի համար բոլորովին անսպասելի էր։ Տեղի ունեցածը Պողոսը նկարագրեց որպես «բնությանը հակառակ» մի բան (Հռոմ. 11։24)։ Ինչո՞ւ էր տեղի ունեցածը անբնական։ Վայրի ճյուղերը մշակովի ծառի վրա պատվաստելը գուցե արտասովոր թվա, բայցևայնպես առաջին դարում այդպես էին վարվում որոշ այգեգործներb։ Նմանատիպ արտասովոր բան արեց նաև Եհովան։ Հրեաների տեսանկյունից այլազգիները չէին կարող ընդունելի պտուղներ բերել։ Սակայն Եհովան հենց նրանց դարձրեց «մի ազգի» մաս, որը Թագավորության պտուղներ էր բերելու (Մատթ. 21։43)։ Սկսած մ.թ. 36-ից, երբ Կոռնելիոսը՝ առաջին այլազգի անթլփատ քրիստոնյան, օծվեց սուրբ ոգով՝ բոլոր այլազգիների համար հնարավորություն բացվեց պատվաստվելու խորհրդանշական ձիթենու վրա (Գործ. 10։44–48)c։
18. Մ.թ. 36-ից հետո ի՞նչ հնարավորություն ունեին հրեաները։
18 Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ մ.թ. 36-ից հետո ոչ մի հրեա այլևս չէր կարող դառնալ Աբրահամի սերնդի մասը։ Ո՛չ։ Պողոսը բացատրում է. «Նրանք [հրեաները] նույնպես, եթե չմնան իրենց անհավատության մեջ, կպատվաստվեն, որովհետև Աստված կարող է կրկին պատվաստել նրանց։ Եթե դու կտրվել ես ձիթենուց, որը բնությամբ վայրի է, և բնությանը հակառակ՝ պատվաստվել ես մշակովի ձիթենուն, ապա որքա՜ն առավել սրանք, որ բուն ճյուղերն են, կպատվաստվեն իրենց ձիթենուն»d (Հռոմ. 11։23, 24)։
-
-
Որքա՜ն խորն է Աստծու իմաստությունը2011 Դիտարան | մայիս 15
-
-
d Հռոմեացիներ 11։24 համարում «մշակովի» թարգմանված հունարեն բառ-մասնիկը ծագել է մի արմատից, որն ունի «լավ, գերազանց» կամ «լիարժեք» իմաստները։ Այն օգտագործվում է հատկապես այն իրերի առնչությամբ, որոնք լիարժեքորեն կատարում են իրենց դերը։
-