Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/12 էջ 28–29
  • Համասեռամոլությունը արդարացվո՞ւմ է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համասեռամոլությունը արդարացվո՞ւմ է
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
  • Կա՞ն արդարացնող գործոններ
  • Աստծու վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր հոմոսեքսուալ ցանկություններ ունեն
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը համասեռամոլության մասին
    2016 Արթնացե՛ք
  • Սխալ բան կա՞ համասեռամոլության մեջ
    Երիտասարդները հարցնում են
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում համասեռամոլության մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչպե՞ս բացատրեմ Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության մասին
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
Ավելին
2012 Արթնացե՛ք
g 1/12 էջ 28–29

Աստվածաշնչի տեսակետը

Համասեռամոլությունը արդարացվո՞ւմ է

ՇԱՏ երկրներում համասեռամոլությունը շարունակում է մեծ տարածում գտնել։ Միացյալ Նահանգների եկեղեցիներից մեկի անդամներից մի քանիսը որոշեցին «նոր լույսի» ներքո քննել համասեռամոլության վերաբերյալ Աստվածաշնչի տեսակետը։ Բրազիլիայում ծառայող մի քահանա, որը նույն սեռի մարդու հետ է ամուսնացել, նույնպես քաջալերեց «նորովի նայել Աստվածաշնչին», որպեսզի մարդիկ ընդունեն իր եկեղեցու ժամանակակից տեսակետը։

Մյուս կողմից՝ նրանց, ովքեր հավանություն չեն տալիս համասեռամոլությանը, անվանում են հոմոֆոբ՝ մարդիկ, որոնք նախատրամադրված են համասեռամոլների հանդեպ։ Իսկ ի՞նչ է Աստվածաշունչը ասում համասեռամոլության մասին։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը

Թեպետ Աստվածաշունչը չի խրախուսում կանխակալ կարծիք ունենալ մարդկանց հանդեպ, սակայն համասեռամոլության վերաբերյալ նրա տեսակետը հստակ է։

«Տղամարդու հետ չպառկես այնպես, ինչպես կնոջ հետ ես պառկում։ Դա գարշելի է» (Ղևտական 18։22)։

Մովսիսական օրենքում տեղ գտած այս արգելքը այն բազմաթիվ բարոյական օրենքներից մեկն է, որ տրվել էր Իսրայել ազգին։ Այդուհանդերձ, որ ազգին էլ որ ուղղված լիներ այս պատվերը, այն ցույց էր տալիս, թե ինչ վերաբերմունք ունի Աստված համասեռամոլության վերաբերյալ. «Դա գարշելի է»։ Իսրայելի շրջակա ազգերը զբաղվում էին համասեռամոլությամբ, անբարոյությամբ և արյունապղծությամբ, արարքներ, որոնք դատապարտելի էին Օրենքով։ Այդ պատճառով Աստված այդ ազգերին անմաքուր էր համարում (Ղևտական 18։24, 25)։ Իսկ ինչպիսի՞ն էր Աստծու տեսակետը քրիստոնեական շրջանում։ Նկատի առնենք հետևյալ սուրբգրային համարը։

«Աստված մատնեց նրանց խայտառակ կրքերի, որովհետև ինչպես նրանց էգերը բնական սեռական հարաբերությունները փոխեցին անբնականի հետ, նույնպես էլ արուները թողեցին էգերի հետ բնական սեռական հարաբերությունները և իրենց բուռն կրքերով բորբոքվեցին միմյանց հանդեպ. արուները արուների հետ լկտիություն էին անում» (Հռոմեացիներ 1։26, 27)։

Ինչո՞ւ է Աստվածաշունչը հոմոսեքսուալ գործողությունները անբնական և գարշելի համարում։ Քանի որ մեր Արարիչը չէր նախատեսել, որ մարդը նման ձևով սեռական հարաբերություն ունենա։ Հոմոսեքսուալ գործողությունների արդյունքում սերունդ առաջ չի գալիս։ Ավելին, Աստվածաշունչը հոմոսեքսուալ գործողությունները համեմատում է այն սեռական հարաբերությունների հետ, որ ըմբոստ հրեշտակները՝ դևերը, ունեցան երկրի վրա ապրող կանանց հետ նախքան Ջրհեղեղը (Ծննդոց 6։4; 19։4, 5; Հուդա 6, 7)։ Աստված այս երկու տիպի հարաբերություններն էլ անբնական է համարում։

Կա՞ն արդարացնող գործոններ

Ոմանք թերևս հարցնեն. «Արդյոք կարո՞ղ են գենետիկան, միջավայրը կամ հոգեկան և ֆիզիկական տրավման, ինչպես օրինակ, սեռական բռնությունը, արդարացնող գործոններ լինել»։ Ո՛չ։ Բերենք օրինակ։ Ենթադրենք՝ անհատը ալկոհոլի չարաշահման հանդեպ ունի ժառանգական նախատրամադրվածություն, ինչը հաստատում են որոշ մասնագետներ, կամ մեծացել է այնպիսի ընտանիքում, որտեղ դա սովորական երևույթ է։ Ինչ խոսք, նման հանգամանքներում մեծացած անհատին շատերը կկարեկցեն։ Սակայն ոչ ոք չի խրախուսի նրան շարունակել չարաշահել ալկոհոլը կամ հանձնվել այդ պայքարում լոկ այն պատճառով, որ նա ծնվել է այդպիսի հակվածությամբ կամ մեծացել է այդպիսի ընտանիքում։

Այդ պատճառով թեև Աստվածաշունչը չի դատապարտում նրանց, ովքեր պայքարում են հոմոսեքսուալ հակվածության դեմ, բայց հավանություն էլ չի տալիս, որ անհատը տրվի այդ հակվածությանը՝ անկախ ժառանգական կամ այլ գործոններից (Հռոմեացիներ 7։21–25; 1 Կորնթացիներ 9։27)։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչը գործնական խորհուրդներ է տալիս և քաջալերում է օգնել այդպիսի մարդկանց չտրվելու նման ցանկությունների և այդ պայքարում հաղթանակած դուրս գալու։

Աստծու վերաբերմունքը նրանց հանդեպ, ովքեր հոմոսեքսուալ ցանկություններ ունեն

Սուրբ Գիրքը վստահեցնում է մեզ, որ Աստծու կամքն է, որ «ամեն տեսակ մարդիկ ճշմարտության մասին ճշգրիտ գիտելիքներ ստանան և փրկվեն» (1 Տիմոթեոս 2։4)։ Աստվածաշունչը հավանություն չի տալիս համասեռամոլությանը, բայց չի էլ խրախուսում ատել համասեռամոլներին։

Համասեռամոլության վերաբերյալ Աստծու տեսակետը չի կարող ոտնահարվել։ 1 Կորնթացիներ 6։9, 10 համարներում հստակ նշվում է, որ «արվամոլները» այն մարդկանց թվում են, ովքեր «Աստծու թագավորությունը չեն ժառանգելու»։ Սակայն 11-րդ համարում մխիթարական միտք է նշված. «Ձեզանից ոմանք հենց այդպիսին էին, բայց դուք լվացվեցիք, սրբացվեցիք և արդար հայտարարվեցիք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ու մեր Աստծու ոգով»։

Փաստորեն, նրանք, ովքեր անկեղծորեն ուզում էին երկրպագել Աստծուն, ջերմ վերաբերմունքի էին արժանանում առաջին դարի քրիստոնեական ժողովում։ Նմանապես այսօր, բոլոր այն ազնվասիրտ մարդիկ, ովքեր ուզում են ստանալ Աստծու հավանությունը, պետք է իրենց կյանքը ներդաշնակեցնեն Աստվածաշնչին և ոչ թե փորձեն նոր լույսի ներքո քննել Աստծու Խոսքը։

ԳԻՏԵԻ՞Ք ԱՐԴՅՈՔ

● Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը համասեռամոլության վերաբերյալ (Հռոմեացիներ 1։26, 27)։

● Արդյոք Աստվածաշունչը նշո՞ւմ է, որ հոմոսեքսուալ ցանկություններ ունեցողները անկարևոր մարդիկ են (1 Տիմոթեոս 2։4)։

● Հնարավո՞ր է չտրվել հոմոսեքսուալ ցանկություններին (1 Կորնթացիներ 6։9–11)։

[նկար 29-րդ էջի վրա]

Պե՞տք է արդյոք համասեռամոլության վերաբերյալ Աստծու տեսակետը քննել նոր լույսի ներքո

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը