Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 11/15 էջ 7
  • Անձնական հիգիենա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Անձնական հիգիենա
  • 2008 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Աստված սիրում է մաքուր մարդկանց
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Մաքրված ժողովուրդ՝ բարի գործերի համար
    2002 Դիտարան
  • Եհովան ուզում է՝ իր ժողովուրդը մաքուր լինի
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Աստծո ծառաները պետք է մաքուր լինեն
    Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից
Ավելին
2008 Դիտարան
w08 11/15 էջ 7

Անձնական հիգիենա

ԱՍՈՒՄ են, որ եթե մարդը մաքրասեր է, ուրեմն աստվածասեր էլ է։ Բայց իրականում բարոյապես և ֆիզիկապես մաքուր լինելը դեռ չի նշանակում, որ նա աստվածապաշտ է։ Այնինչ աստվածապաշտ մարդը պարտավոր է բարոյապես և ֆիզիկապես մաքուր լինել։ Մովսիսական օրենքը պարունակում էր մանրակրկիտ հրահանգներ վարակված տունը մաքրելու և անմաքրության տարբեր ձևերի ժամանակ լվացումներ կատարելու մասին (տե՛ս Ղեւտացոց, գլուխ 14 և 15)։ Բոլոր իսրայելացիներից պահանջվում էր սուրբ լինել (Ղեւտ. 19։2)։ «Գրությունների ըմբռնում» հանրագիտարանում ասվում է. «Սննդի, հիգիենայի և բարոյականության վերաբերյալ օրենքները, որ Աստված տվել էր [իսրայելացիներին], անընդհատ հիշեցնում էին նրանց, որ իրենք առանձնացված են Աստծու համար և սուրբ են նրա աչքում» (հատոր 1, էջ 1128, անգլ.)։

Եհովայի վկաները՝ որպես մեկ ժողովուրդ, զերծ են բաբելոնյան կեղծ կրոնի պղծություններից և չեն հանդուրժում իրենց մեջ բարոյական անմաքրություն։ Սակայն շրջագայող վերակացուների հաշվետվությունները ցույց են տալիս, որ ոմանք չեն հետևում անձնական հիգիենային և թափթփված են։ Ինչպե՞ս կարող ենք համոզված լինել, որ այս առումով ևս մաքուր ենք։ Բոլոր քրիստոնյաների համար լավ օրինակ է Բեթելը։ «Բեթել» նշանակում է «Աստծու տուն»։

Երբ անհատը դառնում է Բեթելի ընտանիքի անդամ «Դիտարան ընկերության» գլխավոր վարչությունում կամ աշխարհի տարբեր մասերում գործող մասնաճյուղերից մեկում, նրան տալիս են մի գրքույկ, որը պատրաստվել է Կառավարիչ մարմնի կողմից։ Այդ գրքույկում բացատրվում է, թե ինչ է ակնկալվում նրանից աշխատանքային և անձնական սովորությունների առումով։ «Սենյակը և անձնական հիգիենան» վերնագրի տակ գրված է. «Ապրելով Բեթելում՝ հարկավոր է հետևել բարձր չափանիշների ֆիզիկական, բարոյական և հոգևոր մաքրության հարցերում։ Յուրաքանչյուր բեթելցի պետք է իրեն ու իր սենյակը մաքուր պահի։ Սա նպաստում է լավ առողջությանը։ Կեղտոտ մնալու ոչ մի պատճառ չկա։ Լավ սովորություն է ամեն օր լողանալը։ ....Ուտելուց առաջ հարկավոր է լվացվել. սա ակնկալվում է բոլորից։ Սենյակակցի ու սպասուհու հանդեպ հարգանքից մղված՝ հարկավոր է ամեն անգամ լվացարանը և լոգարանը ցայել օգտվելուց հետո»։

Բեթելի տներում զուգարանները պահվում են շատ մաքուր վիճակում, և անմիջապես լվացվելու հնարավորություն կա զուգարանից օգտվելուց հետո։ Ընտանիքի անդամներից ակնկալվում է օգտվելուց հետո այն թողնել մաքուր վիճակում, այսինքն՝ հարկավոր է ջուրը քաշել, այնուհետև համոզվել, որ զուգարանակոնքը մաքուր է։ Սրանով ցույց է տրվում հարգանք հաջորդ օգտվողի կամ սպասուհու նկատմամբ։ Չպե՞տք է արդյոք յուրաքանչյուր քրիստոնյա ընտանիք առաջնորդվի այսպիսի լավ սկզբունքներով, որոնք արտացոլում են սեր դիմացինի հանդեպ։

Ինչ խոսք, տարբեր երկրներում պայմանները տարբեր են։ Որոշ տեղերում տներում չկա լոգարան և նույնիսկ ցնցուղ։ Սակայն քրիստոնյա տղամարդիկ ու կանայք կարող են օճառ և ջուր գտնել իրենց և իրենց երեխաներին մաքուր պահելու համար։ Աշխարհում կան երկրներ, որտեղ տները միացած չեն կոյուղու ցանցին։ Բայց արտաթորանքը կարելի է թաղել, ինչպես որ պահանջվում էր վրաններում ապրող իսրայելացիներից (Բ Օրին. 23։12, 13)։ Բացի դրանից, Եհովայի օրենքները, որոնցով առաջնորդվում էին իսրայելացիները, պահանջում էին նրանցից հաճախակի լվանալ հագուստը և լողանալ, հիվանդությունները արագորեն ախտորոշել և բուժել։ Օրենքում նշվում էր նաև, թե ինչպես վարվել դիակների հետ, և թե ինչպես ջուրը ու սնունդը մաքուր պահել։ Այս բոլոր օրենքները նպաստում էին ազգի առողջությանը։ Մի՞թե այսօր էլ Եհովայի ծառաները չպետք է լավ սովորություններ ունենան անձնական հիգիենայի հարցում (Հռոմ. 15։4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը