Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • 1. Պողոս առաքյալը ի՞նչ խորհուրդ տվեց օծյալ քրիստոնյաներին։

      ՊՈՂՈՍ առաքյալը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը» (Հռոմ. 12։2)։ Բայց ինչո՞ւ նա այսպիսի կտրուկ խորհուրդ տվեց այդ տղամարդկանց ու կանանց, որոնք արդեն նվիրված էին Աստծուն և օծված էին սուրբ ոգով (Հռոմ. 1։7)։

      2–3. Սատանան ինչպե՞ս է փորձում մեզ Եհովայի դեմ տրամադրել, բայց ինչպե՞ս կարող ենք մեր միջից արմատախիլ անել սխալ մտածելակերպը։

      2 Պողոսը անհանգստացած էր, որովհետև որոշ քրիստոնյաների մտայնության վրա, ըստ ամենայնի, սկսել էր ազդել Սատանայի աշխարհի անառողջ մտածելակերպն ու փիլիսոփայությունը (Եփես. 4։17–19)։ Ցավոք, դա կարող է պատահել նաև մեզնից յուրաքանչյուրին։ Սատանան՝ այս աշխարհի աստվածը, ամեն կերպ ջանում է հեռացնել մեզ Եհովայից և այդ նպատակին հասնելու համար բազմազան հնարքների է դիմում։ Օրինակ, եթե մենք հռչակ կամ բարձր դիրք ունենալու ձգտում ունենք, Սատանան դա կփորձի օգտագործել, որ մեզ հեռացնի Եհովայից։ Նա կարող է նույնիսկ մեր ստացած դաստիարակությունը, կրթությունը և մշակութային առանձնահատկությունները ի շահ իրեն օգտագործել, որ սկսենք իր ուզած ձևով մտածել։

  • Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
  • Քանդիր ցանկացած տրամաբանություն, որ դեմ է Աստծու մասին գիտելիքներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | հունիս
    • ՆՈՐՈԳԻՐ ՄԻՏՔԴ

      4. Մեզանից շատերը ի՞նչ փոփոխություններ արեցին, երբ ընդունեցին ճշմարտությունը։

      4 Մի պահ մտածիր, թե ինչ փոփոխություններ անելու կարիք եղավ, երբ ընդունեցիր ճշմարտությունը և որոշեցիր նվիրվել Եհովային։ Մեզանից շատերը հրաժարվեցին իրենց նախկին ապրելակերպից և դադարեցին Աստծուն տհաճ գործեր անել (1 Կորնթ. 6։9–11)։ Որքա՜ն շնորհակալ ենք Եհովային, որ օգնել է մեզ փոխել մեր մեղավոր ընթացքը։

      5. Հռոմեացիներ 12։2-ի համաձայն՝ ի՞նչ երկու բան պետք է անենք։

      5 Բայց մենք երբեք չպետք է այդքանով բավարարվենք։ Թեև մաքրվել ենք այն լուրջ մեղքերից, որ նախքան մկրտվելն էինք գործում, այնուամենայնիվ պետք է միշտ զգոն լինենք և հեռու մնանք այն ամենից, ինչը մեր մեջ կարող է նախկին ընթացքին վերադառնալու ցանկություն առաջացնել։ Իսկ ինչպե՞ս զգոնություն պահպանենք։ Պողոսն ասել է. «Այլևս մի՛ ընդունեք այս աշխարհի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը» (Հռոմ. 12։2)։ Մենք պետք է երկու բան անենք։ Առաջին՝ պետք է դադարենք այս աշխարհի կերպարանքն ընդունել, այսինքն՝ այլևս չպետք է թույլ տանք, որ աշխարհը ձևավորի մեզ։ Եվ երկրորդ՝ պետք է վերափոխվենք՝ նորոգելով մեր միտքը, այսինքն՝ փոխելով մեր մտածելակերպը։

      Վերափոխվա՞ծ, թե՞ կերպարանք ընդունած

      Անփույթ տեսք ունեցող երիտասարդը բռնել է իրական չափի իր պատկերը, որում նա սափրված է, վերնաշապիկով է և փողկապ է կրում

      Հռոմեացիներ 12։2-ում օգտագործված հունարեն «վերափոխվել» բառը ենթադրում է լիակատար փոխակերպում, ինչպես, օրինակ, թրթուրն է վերածվում թիթեռի։ Վերափոխվել նշանակում է ներքուստ փոխվել՝ փոխել մեր բնավորությունը, էությունը։ Ի տարբերություն «վերափոխվել» բառի՝ հունարեն այն բառը, որ 2 Կորնթացիներ 11։13–15 համարներում թարգմանվել է «կերպարանք ընդունել» արտահայտությամբ, մատնանշում է միայն արտաքին փոփոխություն, այսինքն՝ ինչպիսին ենք երևում դրսից։

      6. Ի՞նչ ենք սովորում Հիսուսի խոսքերից՝ արձանագրված Մատթեոս 12։43–45 համարներում։

      6 Պողոսի նշած «վերափոխումը» միայն արտաքուստ երևացող փոփոխություն չէ։ Մենք պետք է մինչև մեր ուղնուծուծը փոխվենք, այսինքն՝ պետք է փոխենք մեր ամենախոր մտքերը, զգացմունքներն ու հակումները (տես «Վերափոխվա՞ծ, թե՞ կերպարանք ընդունած» շրջանակը)։ Ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իրեն հարցնի. «Ես անունո՞վ եմ դարձել Աստծու ծառա, թե՞ ամբողջ էությամբ»։ Մատթեոս 12։43–45 համարներում Հիսուսը նշել է, թե ինչ է հարկավոր անել (կարդա)։ Այս խոսքերը մի կարևոր ճշմարտություն են ընդգծում. բավական չէ միայն ազատվել սխալ մտքերից, հարկավոր է դրանց տեղը Աստծուն հաճելի մտքերով լցնել։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը