Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 7/15 էջ 12–14
  • Քայլո՞ւմ ես սիրո «գերազանց ճանապարհով»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քայլո՞ւմ ես սիրո «գերազանց ճանապարհով»
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Չորս բառեր, որոնք բնորոշում են սերը
  • Սերը՝ ընտանիքում
  • Ռոմանտիկ սերը և աստվածաշնչյան սկզբունքները
  • Սեր՝ ընկերների միջև
  • Սիրո եզակի կապ
  • «Առաջինը նա սիրեց մեզ»
    Մոտեցիր Եհովային
  • Սիրո ամենավեհ տեսակը
    2003 Դիտարան
  • «Գորովանքո՛վ սիրեցեք միմյանց»
    2004 Դիտարան
  • «Ամէն ինչից առաջ միմեանց միջեւ ամուր սէր ունեցէք»
    Արթո՛ւն կացեք
Ավելին
2009 Դիտարան
w09 7/15 էջ 12–14

Քայլո՞ւմ ես սիրո «գերազանց ճանապարհով»

«ԱՍՏՎԱԾ սեր է»։ Այս խոսքերը, որ ասել է Հովհաննես առաքյալը, բնորոշում են Եհովայի գլխավոր հատկությունը (1 Հովհ. 4։8)։ Աստված սիրում է մարդկանց, ուստի մենք կարո՛ղ ենք մոտենալ նրան և մտերիմ փոխհարաբերություններ զարգացնել նրա հետ։ Ուրիշ ի՞նչ է հնարավոր դառնում Աստծու սիրո շնորհիվ։ Մի մարդ ասել է. «Մեզ ձևավորում է այն, ինչ սիրում ենք»։ Սա ճիշտ է։ Բայց նաև ճիշտ է այն, որ մեզ ձևավորում է նա, ում մենք սիրում ենք, և ով մեզ սիրում է։ Մենք ունակ ենք ընդօրինակելու Աստծու սերը, քանի որ նրա պատկերով ենք ստեղծված (Ծննդ. 1։27)։ Ուստի պատահական չէ, որ Հովհաննես առաքյալը գրեց. «Մենք սիրում ենք [Աստծուն], քանի որ առաջինը նա սիրեց մեզ» (1 Հովհ. 4։19)։

Չորս բառեր, որոնք բնորոշում են սերը

Պողոս առաքյալը սերն անվանեց «գերազանց ճանապարհ» (1 Կորնթ. 12։ 31)։ Ինչո՞ւ։ Ի՞նչ սեր նա նկատի ուներ։ Այս հարցերին պատասխանելու համար մանրամասնորեն քննենք «սեր» բառը։

Հին հունարենում սերը բնորոշող չորս հիմնական բառ կար՝ ստորգե՛, է՛րոս, ֆիլի՛ա և ագա՛պե։ Այս բառերից ագա՛պե բառն է Աստվածաշունչը գրողների կողմից օգտագործվել բնութագրելու համար Աստծուն, որը «սեր է»a։ Պրոֆեսոր Ուիլյամ Բարկլին իր գրքում ասում է. «Ագապեն առնչվում է մտքի հետ։ Դա միայն զգացմունք չէ, որն ակամա առաջանում է մեր սրտում։ Դա սկզբունք է, որով մենք առաջնորդվում ենք գիտակցաբար։ Ագապեն գլխավորապես կապված է կամքի հետ» (New Testament Words)։ Ագա՛պեն դրական համատեքստում այն սերն է, որը ղեկավարվում կամ առաջնորդվում է սկզբունքով, սակայն հաճախ ուղեկցվում է նաև բուռն զգացմունքներով։ Քանի որ կան ճիշտ և սխալ սկզբունքներ, միանգամայն ակնհայտ է, որ քրիստոնյան պետք է առաջնորդվի ճիշտ սկզբունքներով, որոնք Եհովան գրել է տվել Աստվածաշնչում։ Եթե համեմատենք ագա՛պե բառը սերը բնորոշող մյուս սուրբգրային բառերի հետ, ապա ավելի լավ կհասկանանք, թե ինչպիսի սեր պետք է դրսևորենք։

Սերը՝ ընտանիքում

Ընտանիքի անդամների միջև եղող բնական կապվածությունը նկարագրելու համար օգտագործվել է ստորգե՛ հունարեն բառը։ Անչափ հաճելի է ապրել մի ընտանիքում, որտեղ տիրում է ջերմություն և միասնություն։ Քրիստոնյաները ձգտում են սեր դրսևորել իրենց ընտանիքում։ Պողոսը մարգարեացել էր, որ վերջին օրերում մարդիկ չեն ունենալու «բնական կապվածություն»b (2 Տիմոթ. 3։1, 3)։

Այսօրվա աշխարհում չկա այն բնական կապվածությունը, որ պետք է լինի ընտանիքի անդամների միջև։ Ինչո՞ւ են շատ կանայք արհեստական վիժում անում։ Ինչո՞ւ բազմաթիվ զավակներ չեն հետաքրքրվում իրենց տարեց ծնողներով։ Ինչո՞ւ է այդքան արագ աճում ամուսնալուծությունների թիվը։ Պատասխանը շատ պարզ է. չկա բնական կապվածություն։

Բացի դրանից, Աստվածաշունչն ասում է. «Խորամանկ [«Խաբեբայ», ԱԱ] է սիրտն ամենից աւելի» (Երեմ. 17։9)։ Ընտանիքի անդամների հանդեպ սերը պետք է բխի մեր սրտից։ Հետաքրքիր է, որ Պողոսն ագա՛պե բառն օգտագործեց նկարագրելու համար այն սերը, որ ամուսինը պետք է տածի իր կնոջ հանդեպ։ Առաքյալը այդ սերը համեմատեց ժողովի նկատմամբ Քրիստոսի ցուցաբերած սիրո հետ (Եփես. 5։28, 29)։ Այս սերը հիմնված է Եհովայի՝ ընտանեկան կառույցի հիմնադրի սկզբունքների վրա։

Եթե անկեղծորեն սիրում ենք ընտանիքի անդամներին, ապա կհետաքրքրվենք մեր տարեց ծնողներով և կկատարենք երեխաների հանդեպ ունեցած պարտականությունները։ Այդ սերը ծնողներին մղում է մեղմորեն խրատելու իրենց զավակներին և խուսափելու անտեղի զգացմունքայնությունից, ինչը հաճախ նրանց ստիպում է չափազանց հանդուրժողական լինել երեխաների նկատմամբ (Եփես. 6։1–4)։

Ռոմանտիկ սերը և աստվածաշնչյան սկզբունքները

Ամուսինների միջև սեռական կապը իսկապես պարգև է Աստծու կողմից (Առակ. 5։15–17)։ Սակայն Աստվածաշունչ գրողները չեն օգտագործել է՛րոս բառը, որը վերաբերում է ռոմանտիկ սիրուն։ Ինչո՞ւ։ Տարիներ առաջ «Դիտարանում» գրվեց. «Այսօր ամբողջ աշխարհը կարծես նույն սխալն է անում, ինչ որ հին հույներն էին անում։ Նրանք երկրպագում էին էրոս աստծուն, խոնարհվում էին նրա զոհասեղանի առաջ և զոհեր մատուցում.... Բայց պատմությունը փաստում է, որ մարմնական սիրո նման երկրպագությունը բերեց միայն բարքերի անկման, անառակության և քայքայման։ Հավանաբար, սա է պատճառը, որ Աստվածաշնչի գրողները չեն օգտագործել այդ բառը»։ Որպեսզի չներգրավվենք այնպիսի հարաբերությունների մեջ, որոնք բացառապես հիմնված են ֆիզիկական գրավչության վրա, պետք է աստվածաշնչյան սկզբունքների միջոցով զսպենք, կամ՝ ղեկավարենք մեր ռոմանտիկ զգացմունքները։ Ուստի ինքդ քեզ հարցրու. «Իմ ռոմանտիկ զգացմունքները հավասարակշռվա՞ծ են ճշմարիտ սիրով»։

«Երիտասարդության ծաղկուն շրջանում», երբ սեռական ցանկությունները հաճախ շատ ուժեղ են լինում, աստվածաշնչյան սկզբունքներին կառչած մնալը օգնում է երիտասարդներին մնալու բարոյապես մաքուր (1 Կորնթ. 7։36; Կող. 3։5)։ Մենք ամուսնությունը դիտում ենք որպես սուրբ պարգև՝ Եհովայից։ Ամուսնացած զույգերի մասին Հիսուսն ասաց. «Ինչ որ Աստված միավորեց մեկ լծի տակ, թող մարդը չբաժանի» (Մատթ. 19։6)։ Ամուսինները պետք է միշտ նվիրված լինեն իրար ու չմտածեն, թե իրենք կարող են միասին մնալ միայն այնքան ժամանակ, քանի դեռ կա փոխադարձ գրավչություն։ Երբ խնդիրներ են ծագում, մենք չենք փնտրում հեշտ ելքեր, այլ ամեն ինչ անում ենք, որ դրսևորենք աստվածահաճո հատկություններ, որպեսզի մեր ընտանեկան կյանքը երջանիկ լինի։ Նման ջանքերը հարատև ուրախություն կբերեն (Եփես. 5։33; Եբր. 13։4)։

Սեր՝ ընկերների միջև

Կյանքը ձանձրալի կլիներ առանց ընկերների։ Աստվածաշնչյան մի առակ ասում է. «Եղբօրմէն աւելի մտերիմ բարեկամ [«ընկեր», ՆԱ] կայ» (Առակ. 18։24, ԱԱ)։ Եհովան ուզում է, որ մենք իսկական ընկերներ ունենանք։ Մենք շատ լավ գիտենք, թե որքան մտերիմ էին Դավիթն ու Հովնաթանը (Ա Թագ. 18։1)։ Գիտենք, որ Հիսուսը «սիրում էր» Հովհաննես առաքյալին (Հովհ. 20։2)։ Սերը ընկերների միջև հունարենում արտահայտված է ֆիլի՛ա բառով։ Եթե ժողովում մեկի հետ մտերիմ ենք, միանգամայն բնական է։ Սակայն 2 Պետրոս 1։7 համարը մեզ հորդորում է «եղբայրասիրությանը» (ֆիլադելֆի՛ա՝ բարդ բառ, որը կազմված է ֆի՛լոս («ընկեր») և ադելֆո՛ս («եղբայր») բառերից) ավելացնել սեր (ագա՛պե)։ Եթե ուզում ենք մեր ընկերների հետ միշտ մտերիմ մնալ, պետք է կիրառենք այս խորհուրդը։ Լավ կլինի՝ ինքներս մեզ հարցնենք. «Իմ զգացմունքները ընկերներիս հանդեպ հավասարակշռվա՞ծ են աստվածաշնչյան սկզբունքներով»։

Աստծու Խոսքն օգնում է մեզ լինելու անաչառ։ Մենք չպետք է ունենանք երկակի չափանիշներ՝ հանդուրժող լինենք մեր ընկերների հանդեպ, բայց խիստ՝ ուրիշների հանդեպ։ Մենք չենք քծնում ինչ–որ մեկին՝ նրա հետ ընկերանալու նպատակով։ Աստծու Խոսքը մի կարևոր հարցում էլ է մեզ օգնում։ Կիրառելով աստվածաշնչյան սկզբունքները՝ ձեռք կբերենք խորաթափանցություն, որը կօգնի մեզ ընտրողական լինելու ընկերների հարցում և խուսափելու «օգտակար սովորությունները ապականող վատ ընկերակցություններից» (1 Կորնթ. 15։33)։

Սիրո եզակի կապ

Այն կապը, որ միավորում է քրիստոնյաներին, իրոք եզակի է։ Պողոս առաքյալը գրեց. «Թող ձեր սերը առանց կեղծավորության լինի.... Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ» (Հռոմ. 12։9, 10)։ Այո՛, քրիստոնյաները ունեն «սեր (ագա՛պե) առանց կեղծավորության»։ Այս սերը չի սահմանափակվում մեր սրտում արթնացած զգացմունքով։ Այն առավելապես հիմնված է աստվածաշնչյան սկզբունքների վրա։ Այդուհանդերձ, Պողոսը խոսեց նաև «եղբայրասիրության» (ֆիլադելֆի՛ա) և «գորովանքի» (ֆիլո՛ստորգոս՝ բարդ բառ, որ կազմված է ֆի՛լոս և ստորգե՛ բառերից) մասին։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ «եղբայրասիրությունը» «սրտառուչ սերն է, որը բարի է, կարեկցող, օգնության հասնող»։ Այն ագա՛պեի հետ նպաստում է Եհովայի երկրպագուների միջև ջերմ փոխհարաբերություններին (1 Թեսաղ. 4։9, 10)։ Իսկ այն բառը, որ թարգմանվել է «գորովանք», Աստվածաշնչի բնագրում հանդիպում է ընդամենը մեկ անգամ և վերաբերում է ջերմ մտերմական կապին, ինչպիսին որ գոյություն ունի ընտանիքի անդամների միջևc։

Ճշմարիտ քրիստոնյաներին կապում է ինչպես այն սերը, որ լինում է ընտանիքում, այնպես էլ այն ջերմությունը, որ կա իսկական ընկերների միջև։ Նրանց փոխհարաբերությունները շաղախված են այն սիրով, որը հիմնված է Աստվածաշնչի սկզբունքների վրա։ Քրիստոնեական ժողովը հասարակական ակումբ կամ աշխարհային կազմակերպություն չէ։ Այն մի ընտանիք է, որի անդամները իրար շատ են սիրում, և որոնց միավորում է Եհովա Աստծու երկրպագությունը։ Մենք մեր հավատակիցներին ոչ միայն կոչում ենք եղբայրներ և քույրեր, այլև վարվո՛ւմ ենք նրանց հետ ինչպես եղբայրների և քույրերի հետ։ Նրանք մեր հոգևոր ընտանիքի անդամներն են, մեր ընկերները։ Մենք սիրում ենք մեր ընկերներին և միշտ նրանց հետ վարվում ենք Աստվածաշնչի սկզբունքների համաձայն։ Թող որ բոլորս նպաստենք, որ ծաղկի այն սերը, որը մեզ միավորում է և բնորոշում է որպես ճշմարիտ քրիստոնյաների։

[ծանոթագրություններ]

a Ագա՛պեն օգտագործվում է նաև բացասական համատեքստում (Հովհ. 3։19; 12։43; 2 Տիմոթ. 4։10; 1 Հովհ. 2։15–17)։

b «Բնական կապվածություն չունեցող» արտահայտությունը թարգմանվել է ստորգե՛ բառի մի ձևից, որն ունի «ա» ժխտական նախածանցը (նշանակում է «առանց»)։ Տե՛ս նաև Հռոմեացիներ 1։31։

c Հունարեն բնագրի ուրիշ բառեր ևս «Նոր աշխարհ թարգմանությունում» թարգմանվել են «գորովանք» բառով, հետևաբար, այս թարգմանությունում այն հանդիպում է ոչ միայն Հռոմեացիներ 12։10–ում, այլև Փիլիպպեցիներ 1։8 և 2 Կորնթացիներ 7։15 համարներում։

[Մեջբերում 12–րդ էջի վրա]

Ի՞նչ կարող ես անել, որ մեր սերը ծաղկի

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը