Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g20 № 3 էջ 6–7
  • Կարեկից եղեք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարեկից եղեք
  • 2020 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչու
  • Աստվածաշնչյան սկզբունք
  • Կարեկցանքն ինչով է օգնում
  • Ինչ կարող եք անել
  • Կարեկցանք. բարության և գթության բանալի
    2002 Դիտարան
  • Եղիր կարեկից
    Մեր քրիստոնեական կյանքը և ծառայությունը հանդիպման ձեռնարկ (2021)
  • Աստված կարեկի՞ց է
    2018 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ընտանեկան կյանք և ընկերական հարաբերություններ
    2019 Արթնացե՛ք
Ավելին
2020 Արթնացե՛ք
g20 № 3 էջ 6–7
Օդանավում սպիտակամորթ տղամարդը նստած է սիկհ տղամարդու կողքին։ Նրանք ուրախ զրուցում են իրար հետ

Կարեկից եղեք

Ինչու

Եթե անդադար կենտրոնանանք այն բանի վրա, թե ուրիշները ինչով են տարբերվում մեզանից, հնարավոր է՝ սկսենք այդ տարբերությունները թերություններ համարել։ Արդյունքում գուցե նույնիսկ եզրակացնենք, թե նրանցից ավելի լավն ենք։ Եթե թույլ տանք, որ մեր մեջ այդպիսի բացասական վերաբերմունք զարգանա, մեզ համար դժվար կլինի կարեկից լինել։ Իսկ եթե մարդ դժվարանում է կարեկից լինել, դա կարող է վկայել, որ նրա սիրտն ախտահարված է նախապաշարում կոչված վիրուսով։

Աստվածաշնչյան սկզբունք

«Ուրախացողների հետ ուրախացեք, լաց լինողների հետ լաց եղեք» (ՀՌՈՄԵԱՑԻՆԵՐ 12։15)։

Ինչ են նշանակում այս խոսքերը։ Այս հորդորը կարելի է ամփոփել երկու բառով՝ կարեկից եղեք։ Կարեկից մարդը կարողանում է մտնել դիմացինի դրության մեջ և զգալ այն, ինչ նա է զգում։

Կարեկցանքն ինչով է օգնում

Եթե մտնենք դիմացինի դրության մեջ, կնկատենք, որ նրա հետ բավականին ընդհանրություններ ունենք, որ եթե այս կամ այն դեպքում նրա տեղը լինեինք, մենք էլ նույն ձևով կարձագանքեինք։ Կարեկցանքը կօգնի տեսնել, որ բոլորս էլ, անկախ մեր ազգությունից, մի ընտանիք ենք։ Որքան շատ կենտրոնանանք միմյանց ընդհանրությունների վրա, այնքան քիչ հավանական է, որ բացասաբար կտրամադրվենք մեկս մյուսի նկատմամբ։

Կարեկցանքը նաև օգնում է հարգել մյուսներին։ Սենեգալում բնակվող Ան-Մարին վերևից էր նայում այն մարդկանց, ովքեր, այսպես ասած, ցածր խավից էին։ Նա պատմում է, թե կարեկցանքն ինչպես օգնեց իրեն. «Երբ տեսա՝ այդ մարդիկ ինչպիսի տառապանքներ են կրում, ինքս ինձ հարցրի, թե ինչ կզգայի, եթե ե՛ս այդ վիճակում լինեի։ Ու հասկացա, որ անմտություն է կարծել, թե նրանցից ինչ-որ բանով ավելի լավն եմ։ Ես ոչինչ չէի արել, որ վաստակեի իմ բարեկեցիկ կյանքը»։ Այո՛, եթե ձգտենք հասկանալ, թե ինչ դժվարություններ են կրում մարդիկ, հակված կլինենք ոչ թե քննադատելու, այլ կարեկցելու նրանց։

Ինչ կարող եք անել

Փորձեք ակնհայտ տարբերություններից ավելին տեսնել. նկատեք նմանությունները, որ կան ձեր ու այն մարդկանց միջև, որոնց հանդեպ բացասական տրամադրվածություն ունեք։ Օրինակ՝ պատկերացրեք, թե ինչ են զգում նրանք, երբ...

Կարեկցանքն օգնում է գիտակցել, որ բոլորս էլ մարդկային մեծ ընտանիքի անդամներ ենք

  • ընտանիքով ճաշում են

  • ծանր աշխատանքային օրվա վերջում տուն են գնում

  • ժամանակ են անցկացնում ընկերների հետ

  • իրենց սիրած երաժշտությունն են լսում

Այժմ ձեզ դրեք նրանց տեղը և հարցրեք ինքներդ ձեզ.

  • «Ի՞նչ կզգամ, եթե ինչ-որ մեկը նվաստացնի ինձ»։

  • «Ի՞նչ կզգամ, եթե ուրիշները առանց ինձ ճանաչելու դատողություններ անեն իմ մասին»։

  • «Եթե այդ մարդկանց խմբից լինեի, ինչպե՞ս կուզենայի, որ մարդիկ վարվեին ինձ հետ»։

Այդ տղամարդիկ ընդհանուր շատ բաներ ունեն։ Նրանք իրենց ընտանիքի, սիրած սպորտաձևի և աշխատանքի վերաբերյալ նկարներ են ցույց տալիս միմյանց

Կյանքից վերցված օրինակ. Ռոբերտ (Սինգապուր)

«Նախկինում կարծում էի, թե խուլ մարդիկ տարօրինակ են, թերի զարգացած ու չափազանց նրբազգաց։ Ուստի խուսափում էի նրանցից։ Չէի կարծում, թե նախապաշարման ազդեցության տակ եմ, կամ որ իմ տեսակետը վիրավորական է ինչ-որ մեկի համար։

Երբ սկսեցի կարեկցել խուլ մարդկանց, ձերբազատվեցի նախապաշարումներից։ Օրինակ՝ ես կարծում էի, թե խուլերը մտավոր հետամնաց են, որովհետև երբ զրուցում էի նրանց հետ, նրանք ոչինչ չասող հայացքով ինձ էին նայում։ Բայց հետո փորձեցի պատկերացնել, թե ինչ կզգայի, եթե չկարողանայի լսել զրուցակցիս։ Իհարկե, իմ հայացքն էլ դատարկ կլիներ։ Նույնիսկ եթե լսողական սարք լիներ ականջիս, հավանաբար դեմքիս արտահայտությունը կհուշեր, որ ես ոչինչ չեմ հասկանում, որովհետև իրականում ես ուրախ կլինեի, եթե գոնե մի բառ լսեի։

Երբ մտա խուլ մարդկանց դրության մեջ, նախապաշարումներս հօդս ցնդեցին»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը