Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 4/15 էջ 29
  • Հիշո՞ւմ եք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հիշո՞ւմ եք
  • 2001 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կառավարիչ մարմինը իրավաբանական ա՞նձ է
    2001 Դիտարան
  • Իրականում ո՞վ է առաջնորդում Աստծու ժողովրդին այսօր
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2001 Դիտարան
  • Ինչպե՞ս է Կառավարիչ մարմինը գործում այսօր
    Ովքե՞ր են կատարում Եհովայի կամքը այսօր
Ավելին
2001 Դիտարան
w01 4/15 էջ 29

Հիշո՞ւմ եք

Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները: Այդ դեպքում փորձեք պատասխանել հետևյալ հարցերին.

• Ինչո՞ւ Պողոս առաքյալը Հռովմայեցիս 5:3–5-ում (ՆԱ) «հույսը» թվարկեց վերջում:

Պողոսը թվարկում է երևույթների մի շարք, որը հաջորդաբար տեղի է ունենում քրիստոնյայի կյանքում՝ նեղություններ, տոկունություն, հավանություն և հույս: Այդ «հույսը» Աստվածաշնչի տված մեր սկզբնական հույսը չէ, այլ ավելի խորը, ամուր հույս է, այն մեր էության մեջ է ներծծված, իսկ այդպիսի հույսը քրիստոնյան ձեռք է բերում ժամանակի ընթացքում (15/12, էջ 22, 23):

• Ինչո՞ւ է հնարավոր, որ այսօր քրիստոնյաներին հետաքրքրեն հին Հունաստանում անցկացվող մրցախաղերը:

Այդ մրցախաղերի էությունն ու կանոններն իմանալը կարող է լույս սփռել Աստվածաշնչի մի շարք համարների վրա: Այդ համարներից մի քանիսը մատնացույց են անում ‘ըստ օրենքի մարտնչելը’, ‘ամեն ծանրություն դեն գցելը’ (ԱԹ) և ‘Հիսուսի օրինակին նայելը’, ‘ընթացքն ավարտելը’ և հաղթության մրցանակը՝ պսակը ստանալը (Բ Տիմոթէոս 2,5; 4:7, 8; Եբրայեցիս 12:1, 2; Ա Կորնթացիս 9:24, 25; Ա Պետրոս 5:4) (1/1, էջ 28–30):

• Ի՞նչ նոր միջոց սկսեց կիրառվել 1914 թ.–ին՝ բարի լուրը տարածելու համար:

Պատրաստվեց «Արարչության լուսադրաման»: Այն բաղկացած էր չորս հատվածներից, որոնք ուղեկցվում էին շարժապատկերներով և հարյուրավոր գունավոր սլայդներով, որոնցից մեծ մասը ուղեկցվում էր պատեֆոնային սկավառակների վրա անցկացված, մեկնաբանող ելույթների ձայնագրություններ: Պատրաստվեց «Լուսադրամայի» 20 օրինակ, և դրանք լայնորեն գործի դրվեցին՝ Աստվածաշնչի բարի լուրը մարդկանց սովորեցնելու համար (1/15, էջ 8, 9):

• Կառավարիչ մարմինը իրավաբանական ա՞նձ է:

Մինչ կորպորացիայի տնօրենները նշանակվում են կորպորացիայի անդամների կողմից, Կառավարիչ մարմնի անդամները նշանակվում են ոչ թե մարդկանց կողմից, այլ՝ Հիսուս Քրիստոսի: Հարկ չկա, որ տնօրենները տարբեր կորպորացիաների, որոնցից օգտվում են Եհովայի վկաները, լինեն Կառավարիչ մարմնի անդամները: Փենսիլվանիայի «Աստվածաշնչի և գրքույկի Դիտարան ընկերության» վերջին տարեկան հանդիպմանը, Կառավարիչ մարմնի այն անդամները, ովքեր ծառայում էին որպես այդ կորպորացիայի տնօրեններ և պաշտոնյաները, հոժարակամորեն հրաժարվեցին իրենց ունեցած պատասխանատվություններից: Նրանց փոխարեն «այլ ոչխարների» դասակարգից հասուն եղբայրներ ընտրվեցին (Յովհաննէս 10:16): Այդպիսով Կառավարիչ մարմինը կկարողանա ավելի շատ ժամանակ տրամադրել հոգևոր կերակուր պատրաստելուն և համաշխարհային եղբայրության մյուս հոգևոր կարիքները հոգ տանելուն (1/15, էջ 29, 31):

• Աստվածաշնչից ո՞ր երկու օրինակները կարող ենք քննել, որպեսզի տեսնենք, թե ինչպես կարելի է հաղթահարել վհատության զգացումը:

Օրինակներից մեկը Աննան է՝ Սամուելի մայրը: Աննային հեշտությամբ կարող էր վհատեցնել Իսրայելի քահանայապետ Հեղիի սխալ մեղադրանքը: Սակայն, դրա փոխարեն, նա հստակորեն, բայց և, միևնույն ժամանակ, ակնածանքով բացատրեց նրան եղելությունը: Դեռ ավելին, Աննան ոխ չպահեց Հեղիի դեմ: Մյուսը՝ Մարկոսն է: Նա կարող էր վհատվել այն բանից, որ Պողոսը չէր ցանկացել իրեն վերցնել միսիոներական մի ճամփորդության ժամանակ: Փոխանակ ընկճվելու այդ առանձնաշնորհումը կորցնելուց՝ նա շարունակեց ակտիվորեն մասնակցել ծառայությանը՝ ճանապարհորդելով Բառնաբասի հետ (2/1, էջ 20–22):

• Ինչո՞ւ պետք է քրիստոնյաները զգույշ լինեն ուրիշներին համակարգչային ծրագրերի կրկնօրինակներ տալիս կամ նրանցից ստանալիս:

Համակարգչային ծրագրերի մեծ մասը (ներառյալ խաղերը) պաշտպանված են արտոնագրով, որը թույլ է տալիս տիրոջը/օգտագործողին ծրագիրը տեղավորել մեկ համակարգչի մեջ: Սովորաբար, ուրիշների համար կրկնօրինակումներ կատարելը հեղինակային իրավունքի օրենքի խախտում է, նույնիսկ եթե այդ պատճենները անվճար տրվեն ուրիշներին: Քրիստոնյաները ցանկանում են հնազանդվել «տուէ՛ք կայսրինը՝ կայսեր» օրենքին (Մարկոս 12:17) (2/15, էջ 28, 29):

• Ովքե՞ր էին Կիրիլն ու Մեթոդիոսը, և ի՞նչ աջակցություն են նրանք ցույց տվել Աստվածաշնչի ուսումնասիրության գործում:

Նրանք եղբայրներ են և ծնվել են իններորդ դարում Հունաստանի Թեսալոնիկե քաղաքում: Մշակել են սլավոնական գիրը և Աստվածաշնչի գրքերի մեծ մասը թարգմանել սլավոներենի (3/1, էջ 28, 29):

• Ի՞նչ նշանակություն ունի «հոգու խորհուրդ» արտահայտությունը (Հռովմայեցիս 8:6, ԱԹ):

Այն նշանակում է կառավարվել, առաջնորդվել և մղված լինել Եհովայի գործուն ուժի կողմից: Մենք կարող ենք թույլ տալ, որ Աստծո ոգին ներգործի մեզ վրա՝ կարդալով և ուսումնասիրելով Աստվածաշունչը, ամբողջ սրտով Աստծո օրենքներին հնազանդվելով և աղոթքով Աստծո ոգին խնդրելով (3/15, էջ 15):

• Ինչպե՞ս վարվել, երբ թյուրիմացություն է տեղի ունենում:

Կարևոր է աշխատել խնդիրը պարզել սիրո ոգով: Եթե ձեր ջանքերն ապարդյուն անցնեն, մի՛ վհատվեք: Եհովայից հասկացողություն և օգնություն խնդրեք. նա է «սիրտերը կշռողը» (Առակաց 21:2; Ա Թագաւորաց 16:7) (4/1, էջ 21–23):

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը