ԳԱՆՁԵՐ ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԻՑ | 1 ԿՈՐՆԹԱՑԻՆԵՐ 10–13
Եհովան հավատարիմ է
Եհովան կարող է որոշել հեռացնել փորձությունը մեզանից, սակայն հաճախ նա «ելք» է տալիս՝ ապահովելով մեզ այն ամենով, ինչ անհրաժեշտ է այդ փորձությանը տոկալու համար։
Նա կարող է խաղաղություն տալ մեր մտքին ու սրտին և մխիթարել մեզ իր Խոսքի, սուրբ ոգու և իր տրամադրած հոգևոր սննդի միջոցով (Մթ 24։45; Հվ 14։16, ծնթ.; Հռ 15։4)։
Նա կարող է առաջնորդել մեզ իր սուրբ ոգու միջոցով, որը կօգնի հիշել մեր իրավիճակին համապատասխանող աստվածաշնչյան դեպքեր ու սկզբունքներ և հասկանալ, թե ինչպես իմաստուն կլինի վարվել (Հվ 14։26)։
Նա կարող է աջակցել մեզ իր հրեշտակների միջոցով (Եբ 1։14)։
Նա կարող է օգնել մեզ մեր հավատակիցների միջոցով (Կղ 4։11)։