Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • 5. Հարգիր ուրիշների խիղճը

      Նույն հարցի վերաբերյալ տարբեր մարդիկ կարող են տարբեր որոշումներ կայացնել։ Ինչպե՞ս կարող ենք հարգել ուրիշների խիղճը։ Քննենք երկու իրավիճակ։

      Իրավիճակ 1։ Մի քույր, ով սիրում է շպարվել, տեղափոխվում է այնպիսի ժողով, որտեղ շատերի համար դա անընդունելի է։

      Կարդացեք Հռոմեացիներ 15։1 և 1 Կորնթացիներ 10։23, 24 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ գուցե ի՞նչ որոշում կայացնի այդ քույրը։ Ինչպե՞ս կվարվես, եթե քո խիղճը թույլ տա անել մի բան, ինչը դիմացինիդ խիղճն արգելում է։

      Իրավիճակ 2։ Եղբայրը գիտի, որ Աստվածաշունչը չի արգելում ալկոհոլի չափավոր օգտագործումը, սակայն որոշում է կայացրել ընդհանրապես չխմել։ Նրան հավաքույթի են հրավիրել։ Այնտեղ նա տեսնում է, որ եղբայրներն ալկոհոլային խմիչք են օգտագործում։

      Կարդացեք Ժողովող 7։16 և Հռոմեացիներ 14։1, 10 համարները ու քննարկեք հետևյալ հարցերը։

      • Հաշվի առնելով այս համարները՝ եղբայրը գուցե ի՞նչ որոշում կայացնի։ Ինչպե՞ս կվարվես, երբ տեսնես, որ ինչ-որ մեկն այնպիսի բան է անում, որը քո խիղճը դատապարտում է։

      Ո՞ր քայլերը կօգնեն ճիշտ որոշումներ կայացնել

      Մի կին աղոթում է.

      1. Եհովային խնդրիր, որ քեզ օգնի ճիշտ որոշում կայացնել (Հակոբոս 1։5)։

      Նույն կինը Աստվածաշնչով, աստվածաշնչյան հրատարակություններով և համակարգչով փնտրտուքներ է անում

      2. Փնտրտուքներ արա Աստվածաշնչում և աստվածաշնչյան հրատարակություններում, որպեսզի քո հարցին առնչվող սկզբունքներ գտնես։ Նաև կարող ես խորհրդակցել փորձառու քրիստոնյաների հետ։

      Նույն կինը մտածում է

      3. Մտածիր, թե ինչ ազդեցություն կունենա որոշումդ քո և ուրիշների խղճի վրա։

  • Ինչպե՞ս կարող է ընտանիքդ երջանիկ լինել (մաս 1)
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • 6. Դուք կարող եք հաղթահարել ձեր ամուսնական խնդիրները

      Ոչ մի ամուսնություն կատարյալ չէ։ Հետևաբար զույգերը պետք է փորձեն միասին հաղթահարել դժվարությունները։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպես ամրացնել ամուսնական միությունը» (5։44)

      • Ի՞նչն էր ցույց տալիս, որ ամուսինների հարաբերությունները սառել էին։

      • Նրանք ի՞նչ քայլեր ձեռնարկեցին, որպեսզի ամրացնեն իրենց փոխհարաբերությունները։

      Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24 և Կողոսացիներ 3։13 համարները։ Յուրաքանչյուր համար ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

      • Այս խորհուրդը կիրառելը ինչպե՞ս կարող է ամրացնել ամուսնությունը։

      Աստվածաշունչն ասում է, որ պետք է պատվենք միմյանց։ Դա նշանակում է լինել սիրալիր և հարգալից։ Կարդացեք Հռոմեացիներ 12։10 և քննարկեք այս հարցերը։

      • Արդյո՞ք կողակիցները պետք է սպասեն, որ առաջինը դիմացինը պատվի իրենց։ Ինչո՞ւ։

  • Ինչու պետք է ուշադրություն դարձնենք մեր հագուստին և հարդարանքին
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Հագուստի և հարդարանքի հարցում բոլորս տարբեր նախասիրություններ ունենք։ Եթե մի քանի պարզ սկզբունքների հետևենք, այնպես կհագնվենք, որ հաճելի կլինի թե՛ մեզ, թե՛ Եհովային։ Քննենք դրանցից մի քանիսը։

      1. Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվենք հագուստ ու հարդարանք ընտրելիս

      Մեր հագուստը պետք է լինի «վայելուչ՝.... համեստությամբ և ողջամտությամբ» ընտրված, ինչպես նաև մաքուր, որպեսզի երևա, որ «ակնածում ենք Աստծուց» (1 Տիմոթեոս 2։9, 10)։ Ավելի մանրամասն քննենք այս 4 սկզբունքները. 1) Մեր հագուստը պետք է «վայելուչ» լինի։ Ժողովի հանդիպումներին հավանաբար նկատել ես, որ մեր ճաշակները տարբեր են, սակայն մեր հագուստից ու հարդարանքից երևում է, որ հարգում ենք Աստծուն։ 2) «Համեստությամբ» հագնվել նշանակում է այնպիսի հագուստ ու հարդարանք չընտրել, որը ցանկահարույց է կամ անհարկի ուշադրություն է հրավիրում մեզ վրա։ 3) «Ողջամտությամբ» հագնվել նշանակում է նորաձևության հետևից չընկնել։ 4) Մեր արտաքին տեսքը պետք է միշտ ցույց տա, որ «ակնածում ենք Աստծուց» և ճշմարիտ Աստծուն ենք երկրպագում (1 Կորնթացիներ 10։31)։

      2. Մեր արտաքին տեսքն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ մեր հավատակիցների վրա

      Ճիշտ է, մենք ընտրության ազատություն ունենք, սակայն պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքն ինչպես կարող է ազդել ուրիշների վրա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ ոչ թե վանենք մարդկանց, այլ «հաճեցնենք [մեր] մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար» (կարդա Հռոմեացիներ 15։1, 2)։

      3. Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագություն

      Թեպետ մենք փորձում ենք միշտ վայելուչ հագնվել, սակայն առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում մեր հագուկապին, երբ հաճախում ենք ժողովի հանդիպումներին և մասնակցում ենք քարոզչական ծառայությանը։ Մենք չենք ցանկանում, որ մեր հագուկապի պատճառով մարդիկ շեղվեն այն կարևոր լուրից, որը հայտնում ենք։ Փոխարենը՝ ուզում ենք, որ մեր արտաքին տեսքը մարդկանց մղի սովորել Աստծու մասին ճշմարտությունը և «զարդարի մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» (Տիտոս 2։10)։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Քննիր, թե ինչպես կարող ենք համոզվել, որ մեր հագուկապը քրիստոնեավայել է։

      Դատավորի առաջ երկու մարդ է կանգնած։ Տղամարդկանցից մեկը դասական կոստյում է կրում, իսկ մյուսը կրում է պատառոտված, թափթփված հագուստ և սպորտային գլխարկ

      Բարձր դիրք ունեցող անձանց հանդեպ մեր հարգանքը կարող է երևալ մեր արտաքին տեսքից։ Թեև Եհովան տեսնում է մեր սիրտը, սակայն մեր հագուկապով նրա հանդեպ նույնպես պետք է հարգանք դրսևորենք

      4. Մեր վայելուչ արտաքին տեսքով ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային

      Ո՞րն է մեր արտաքին տեսքին ուշադրություն դարձնելու գլխավոր պատճառը։ Կարդացեք Սաղմոս 47։2, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Այն փաստը, որ ներկայացնում ենք Եհովային, ինչպե՞ս պետք է ազդի մեր հագուկապի ընտրության վրա։

      • Քո կարծիքով՝ արժե՞ ուշադրություն դարձնել, թե ինչ տեսք ունենք ժողովների և քարոզչական ծառայության ժամանակ։ Ինչո՞ւ։

      5. Հագուստի և հարդարանքի վերաբերյալ ինչպե՞ս կարող ենք ճիշտ որոշումներ կայացնել

      Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ամեն բան Աստծու փառքի համար արեք» (10։18)

      Անկախ նրանից՝ մեր հագուստը թանկ է, թե էժան՝ այն պետք է միշտ մաքուր լինի և առիթին համապատասխան։ Կարդացեք 1 Կորնթացիներ 10։24 և 1 Տիմոթեոս 2։9, 10 համարները, այնուհետև քննարկեք, թե ինչու չպետք է այնպիսի հագուստ կրենք, որը՝

      • անփույթ է և թափթփված

      • ընդգծող է, բաց կամ ցանկահարույց

      Թեև քրիստոնյաները Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն դրանից շատ բան կարող են սովորել Եհովայի մտածելակերպի մասին։ Կարդացեք 2 Օրենք 22։5, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

      • Ինչո՞ւ պետք է խուսափենք այնպիսի հագուստից և հարդարանքից, որոնք տղամարդկանց կնոջ տեսք են տալիս, իսկ կանանց՝ տղամարդու։

      Կարդացեք 1 Կորնթացիներ 10։32, 33 և 1 Հովհաննես 2։15, 16 համարները, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ինչո՞ւ պետք է մտածենք, թե մեր արտաքին տեսքը ինչ ազդեցություն կթողնի մեր տարածքի կամ ժողովի մարդկանց վրա։

      • Մարդիկ ինչպե՞ս են հագնվում ձեր տարածքում։

      • Քո կարծիքով՝ այդ ոճերից որո՞նք վայել չեն քրիստոնյաներին։ Ինչո՞ւ։

      Մենք հագուստի և հարդարանքի ընտրության շատ հնարավորություններ ունենք, որոնք հաճելի են Եհովային

      Տարբեր տարիքի, ռասայի և ազգի պատկանող մարդիկ տարբերվում են իրենց ոճով, սակայն բոլորն էլ ունեն քրիստոնեավայել սանրվածք և հագուստ

      ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Ես իրավունք ունեմ հագնելու այն, ինչ ուզում եմ»։

      • Համամի՞տ ես։ Ինչո՞ւ։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Երբ հագուստի և հարդարանքի վերաբերյալ ճիշտ որոշումներ ենք կայացնում, ցույց ենք տալիս, որ հարգում ենք Եհովային և ուրիշներին։

      Վերհիշենք

      • Եհովայի համար ինչո՞ւ է կարևոր, թե ինչպես ենք հագնվում և հարդարվում։

      • Ո՞ր սկզբունքներով պետք է առաջնորդվենք մեր հագուկապի վերաբերյալ որոշումներ կայացնելիս։

      • Մեր արտաքին տեսքն ինչպե՞ս կարող է ազդել ճշմարիտ երկրպագության վերաբերյալ մարդկանց ունեցած կարծիքի վրա։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Մարդիկ ի՞նչ կարող են մտածել քո մասին՝ տեսնելով քո հագուստը։

      «Ինչպիսի՞ն է իմ արտաքինը» (վեբ հոդված)

      Տես, թե նախքան դաջվածք անելն ինչու է հարկավոր երկար մտածել։

      «Ի՞նչ է Աստվածաշունչն ասում տատու անելու մասին» (վեբ հոդված)

      Ահա ևս մի քանի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ճիշտ որոշումներ կայացնել։

      «Քո արտաքին տեսքով փառք բերո՞ւմ ես Աստծուն» («Դիտարան», 2016 թ. սեպտեմբեր)

      Իմացիր, թե անկեղծ սիրտ ունեցող մի կին ինչպես փոխեց ուրիշների հագուկապի վերաբերյալ իր տեսակետը։

      «Հագուստն ու հարդարանքը գայթակղության քար էին ինձ համար» («Արթնացե՛ք», 2003 թ. դեկտեմբերի 22)

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը