Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր մարդ
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | փետրվար
    • Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՀՈԳԵՎՈՐ ՄԱՐԴ ԼԻՆԵԼ

      3. Ըստ Աստվածաշնչի՝ մարմնավոր մարդն ինչպե՞ս է տարբերվում հոգևոր մարդուց։

      3 Պողոս առաքյալի խոսքերը օգնում են հասկանալ, թե ինչ է նշանակում լինել «հոգևոր մարդ»։ Դրանք ցույց են տալիս, թե այդպիսի անձնավորությունը ինչպես է տարբերվում «մարմնավոր մարդուց» (կարդա 1 Կորնթացիներ 2։14–16)։ «Մարմնավոր մարդը», ըստ Պողոսի նկարագրության, «չի ընդունում այն ամենը, ինչ Աստծու ոգուց է գալիս, քանի որ դրանք հիմարություն են նրա համար, և նա չի էլ կարող հասկանալ»։ Իսկ «հոգևոր մարդը» նա է, ով «ամեն բան քննում է» և ունի «Քրիստոսի միտքը»։ Պողոսը հորդորում է մեզ լինել հոգևոր անձնավորություն։ Ուրիշ ինչպե՞ս են տարբերվում «մարմնավոր մարդն» ու «հոգևոր մարդը»։

  • Ի՞նչ է նշանակում լինել հոգևոր մարդ
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | փետրվար
    • 6. Ի՞նչ է բնորոշ հոգևոր մարդուն։

      6 Իսկ ի՞նչ է նշանակում լինել «հոգևոր մարդ»։ Ի տարբերություն մարմնավոր մարդու՝ հոգևոր մարդը ձգտում է մտերմանալ Աստծու հետ։ Հոգևոր մտածելակերպ ունեցող անհատը ցանկանում է «ընդօրինակել Աստծուն» (Եփես. 5։1)։ Նա ջանքեր է թափում ունենալու Եհովայի մտածելակերպը և ամեն ինչին նայելու նրա տեսանկյունից։ Աստված միանգամայն իրական է նրա համար։ Ի տարբերություն մարմնավոր մտածելակերպ ունեցող մարդու՝ նա ձգտում է ամեն ինչում առաջնորդվել Եհովայի չափանիշներով (Սաղ. 119։33; 143։10)։ Հոգևոր մտածելակերպ ունեցող մարդը չի կենտրոնանում մարմնի գործերի վրա, այլ ջանում է դրսևորել «ոգու պտղի» հատկությունները (Գաղ. 5։22, 23)։ Նա շատ է գնահատում հոգևոր բաները։

      7. Աստվածաշունչն ի՞նչ է ասում հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց մասին։

      7 Սուրբ Գրքից իմանում ենք, որ Աստված բարձր է գնահատում հոգևոր մտածելակերպ ունեցող մարդկանց։ Մատթեոս 5։3-ում գրված է. «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները, որովհետև նրանցն է երկնքի թագավորությունը»։ Իսկ Հռոմեացիներ 8։6-ում նշված է, թե ինչ օգուտ է բերում հոգևոր մտածելակերպ ունենալը. «Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում, բայց ոգու համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն»։ Հոգևոր բաների վրա կենտրոնանալով՝ մենք այսօր իսկ խաղաղ հարաբերություններ ենք վայելում Աստծու հետ, ունենում ենք ներքին խաղաղություն և ապագայում հավիտյան ապրելու հնարավորություն ենք ստանում։

Հայերեն հրատարակություններ (1997–2026)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը