Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Սիրո ուղին չի վերջանում
    1999 Դիտարան | մարտ 1
    • 9. Ի՞նչ նախազգուշացնող օրինակներ կան Աստվածաշնչում իրենց անձնական շահը փնտրող մարդկանց մասին։

      9 Սերը «իրենը չի փնտռում» (Ա Կորնթացիս 13։5)։ Սիրող մարդն ուրիշին չի օգտագործում իր նպատակներին հասնելու համար։ Այս կապակցությամբ Աստվածաշնչի մի քանի օրինակներ մեզ համար նախազգուշացում են հանդիսանում։ Կարդում ենք Դալիլայի, Հեզաբելի և Գոթողիայի մասին, կանայք, որոնք բանեցնում էին ուրիշներին՝ եսասիրական նպատակներ հետապնդելով (Դատաւորաց 16։16; Գ Թագաւորաց 21։25; Բ Մնացորդաց 22։10—12)։ Աստվածաշնչից տեղեկանում ենք նաև Դավիթ թագավորի որդի Աբիսողոմի մասին։ Նա մոտենում էր դատաստանի համար Երուսաղեմ եկած մարդկանց և խորամանկորեն ներշնչում այն միտքը, թե թագավորն անկեղծորեն չի հետաքրքրվում նրանց խնդիրներով։ Ապա ուղղակի հայտարարում էր, որ արքունիքում իրոք պետք է իր նման սրտացավ մեկը (Բ Թագաւորաց 15։2—4)։ Ինչ խոսք, Աբիսողոմին ոչ թե հարստահարվողներն էին հետաքրքրում, այլ՝ իր սեփական անձը։ Գործելով որպես ինքնակոչ թագավոր՝ նա շատերի սրտերին տիրացավ։ Սակայն վերջիվերջո Աբիսողոմը ջախջախիչ պարտություն կրեց։ Իսկ մահից հետո արժանի չհամարվեց անգամ պատշաճորեն թաղվելու (Բ Թագաւորաց 18։6—17)։

      10. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ուշադիր ենք դիմացինի նկատմամբ։

      10 Վերոհիշյալ դեպքը նախազգուշացում է այսօրվա քրիստոնյաների համար։ Լինենք կին թե տղամարդ, մենք ի ծնե համոզելու ունակություն ունենք։ Հեշտությամբ կարող ենք մեր ուզածին հասնել, ասենք՝ զրույցի ժամանակ մերը պնդելով և խոսակցության մեջ առաջնորդություն վերցնելով։ Սակայն, եթե իրո՛ք սերն է մեր մեջ խոսում, ապա ոչ թե մեր, այլ դիմացինի շահը կփնտրենք (Փիլիպպեցիս 2։2—4)։ Ուրիշներից մեզ բարձր չենք դասի և կասկածելի մտքեր չենք հայտնի՝ հիմնված միայն մեր փորձառության վրա. չենք պնդի, որ դրանք ընդունվեն միայն նրա համար, որ մենք Կազմակերպությունում պատասխանատվություններ ենք կրում և թե մեր տեսակետը միակն է, որ կշիռ ունի։ Դրա փոխարեն, տեղին է հիշել Աստվածաշնչի առակներից մեկը. «Կորուստից առաջ գնում է գոռոզութիւնը, եւ կործանումից առաջ՝ ամբարտաւան հոգին» (Առակաց 16։18)։

  • Սիրո ուղին չի վերջանում
    1999 Դիտարան | մարտ 1
    • 11. ա) Ի՞նչ ուղիներով կարելի է բարությամբ և պարկեշտորեն սեր ցուցաբերել։ բ) Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ չենք ուրախանում «անիրաւութեան» վրա։

      11 Պողոսը գրեց նաև, որ սերը «քաղցրաբարոյ է» և «անվայել վարմունք չի ունենում» (Ա Կորնթացիս 13։4, 5)։ Այո՛, սերը կոպտություն, գռեհկություն թույլ չի տա, սերն անհարգալից չի վերաբերվի։ Հակառակը, պիտի հաշվի առնել մարդկանց զգացումները։ Օրինակ՝ սիրող անձնավորությունը կխուսափի այնպիսի բաներ անելուց, որպիսին թույլ չի տալիս դիմացինի խիղճը (համեմատեք Ա Կորնթացիս 8։13)։ Սերն «անիրաւութեան վրայ չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտութեան վրայ» (Ա Կորնթացիս 13։6)։ Եթե սիրում ենք Եհովայի օրենքը, ապա չենք անտեսի անբարո արարքը և մասնակից չենք լինի Աստծուն տհաճություն պատճառող գործերին (Սաղմոս 119։97)։ Սերը կօգնի մեզ ուրախություն գտնել շինիչ գործերի, ոչ թե պառակտիչ արարքների մեջ (Հռովմայեցիս 15։2; Ա Կորնթացիս 10։23, 24; 14։26)։

      12, 13. ա) Ինչպե՞ս է պետք արձագանքել, երբ որևէ մեկը վիրավորում է մեզ։ բ) Աստվածաշնչից բերեք օրինակներ՝ ցույց տալով, որ նույնիսկ արդարացի զայրույթը կարող է անխոհեմ քայլերի դրդել։

      12 Պողոսը նշում է, որ սերը «բարկութեամբ չի գրգռւում» («շուտ չի վիրավորվում», Ֆիլիպս) (Ա Կորնթացիս 13։5)։ Համաձայնվեք, որ մենք՝ անկատար մարդիկս, բնական ենք համարում հուզվելը կամ վրդովվելը, երբ մեզ վիրավորում են։ Սակայն, սխալ կլիներ երկար ժամանակ վիրավորանքի զգացումը պահել կամ գրգռված վիճակում մնալ (Սաղմոս 4։5, էԹ; Եփեսացիս 4։26)։ Եթե չզսպենք անգամ արդարացի զայրույթը, այն կարող է դրդել մեզ անխոհեմ քայլերի, որոնց համար հարկ կլինի պատասխան տալ Եհովային (Ծննդոց 34։1—31; 49։5—7; Թուոց 12։3; 20։10—12; Սաղմոս 106։32, 33)։

      13 Ոմանք թույլ են տվել, որ ուրիշների անկատարությունն ազդի ժողովներին հաճախելու կամ քարոզչությանը մասնակցելու իրենց որոշման վրա։ Նրանցից շատերը նախկինում պայքար են մղել հավատի համար՝ հավանական է ընտանիքի հակառակությունը, աշխատակիցների ծաղր ու ծանակը և նման ուրիշ վերաբերմունք հանդուրժելով։ Նրանք հաղթահարել են այդպիսի խոչընդոտները, քանի որ համարել են դրանք փորձություններ իրենց ուղղամտությունը պահելու հարցում, և այդպես էլ կար։ Սակայն ինչպե՞ս են վարվում, երբ հավատակիցներից մեկը խոսքով կամ գործով թերանում է սեր ցուցաբերել։ Մի՞թե այդ պարագայում ևս չի փորձվում մեր ուղղամտությունը։ Անշուշտ փորձվում է, քանի որ, եթե շարունակենք զայրացած վիճակում մնալ, ‘տեղի կտանք Սատանային’ (Եփեսացիս 4։27)։

      14, 15. ա) Ի՞նչ է նշանակում «չար բան չի մտապահում» արտահայտությունը։ բ) Ինչպե՞ս կարող ենք նմանվել Եհովային ներողամտության հարցում։

      14 Ուրեմն տեղին են Պողոսի հետագա խոսքերը, թե սերը «չար բան չի խորհում [«մտապահում», ՆԱ]» (Ա Կորնթացիս 13։5)։ Այստեղ Պողոսը հաշվապահական տերմին է գործածում, հավանաբար ցանկանալով տալ այն միտքը, թե ինչպես է մայր մատյանում գրանցվում սխալը, որպեսզի չմոռացվի։ Մի՞թե սիրո մասին է խոսում այն փաստը, երբ մտապահում ենք որևէ դառը խոսք կամ արարք այնպես, կարծես թե հարկ է լինելու երբևիցե դրան անդրադառնալ։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան նման անգութ ձևով չի վերաբերվում մեզ (Սաղմոս 130։3)։ Այո՛, երբ մենք զղջում ենք, նա անմիջապես մոռանում է մեր մեղքերը (Գործք 3։19)։

      15 Այս հարցում կարող ենք նմանվել Եհովային։ Պետք չէ չափազանց զգայուն լինել, երբ թվում է, թե մեզ անտեսում են։ Եթե մենք շուտ ենք վիրավորվում, դրանով կարող ենք ինքներս մեզ այնպիսի ցավ պատճառել, ինչպիսին չէր կարող հասցնել նույնիսկ տվյալ անձնավորությունը (Ժողովող 7։9, 22)։ Դրա փոխարեն պետք է հիշել, որ սերն «ամէն բանի հաւատում է» (Ա Կորնթացիս 13։7)։ Իհարկե, մեզանից ոչ մեկը չի ցանկանում դյուրահավատ լինել, բայց չպետք է նաև չափից դուրս կասկածի ենթարկել մեր եղբայրների շարժառիթները։ Հնարավորին չափով եկեք ընդունենք, որ մեր դիմացինը զերծ է վատ մոտիվներից (Կողոսացիս 3։13)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը