Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 4/1 էջ 8–13
  • ‘Ով Աստված, ուղարկիր քո լույսը’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Ով Աստված, ուղարկիր քո լույսը’
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Լույսը շարունակում է շողալ
  • Լույսը գնալով ավելի պայծառ է դառնում
  • Պարզորոշ բացվել է միայն Աստծո սահմանած ժամանակին
  • Պատրաստ եղեք փոխելու ձեր տեսակետը
  • Ճշմարտության ճշգրիտ գիտելիքների լույսը սկսում է շողալ
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • «Նկարագրիր տաճարը»
    Եհովային մատուցվող մաքուր երկրպագությունը՝ վերջապես վերականգնված
  • «Սիրտդ ուղղիր» դեպի Աստծո տաճարը
    1999 Դիտարան
  • Փորձություններ և մաղում կազմակերպության ներսում
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
Ավելին
2000 Դիտարան
w00 4/1 էջ 8–13

‘Ով Աստված, ուղարկիր քո լույսը’

«Ուղարկիր քո լոյսը եւ քո ճշմարտութիւնը. նորանք առաջնորդեն ինձ» (ՍԱՂՄՈՍ 43։3)։

1. Ինչպե՞ս է Եհովան հայտնում իր նպատակները։

ԵՀՈՎԱՆ իր նպատակները շատ նրբանկատորեն է հայտնում իրեն ծառայողներին։ Ճշմարտությունը լույսի կուրացնող բռնկման նման միանգամից թափելու փոխարեն՝ նա մեզ աստիճանաբար է լուսավորում։ Կյանքի արահետով մեր ընթացքը կարելի է համեմատել ճանապարհորդի բռնած երկար ընթացքի հետ։ Նա իր ճանապարհը սկսում է վաղ առավոտյան, երբ շրջապատում դեռ գրեթե ոչինչ չի նշմարվում։ Արևը սկսում է դանդաղ բարձրանալ հորիզոնի վրա, և մարզիկը կարողանում է արդեն որոշ բաներ զանազանել իր շրջապատում։ Մնացածը դեռևս շատ աղոտ է երևում։ Որքան արևը բարձրանում է, այնքան նա կարողանում է ավելի ու ավելի հեռուն տեսնել։ Նույնն է պարագան Աստծո հայթայթած հոգևոր լույսի դեպքում։ Սկզբի համար նա թույլ է տալիս, որ միայն որոշ բաներ տեսնենք։ Ժողովըրդին հոգևորապես լուսավորելիս նույն ձևով վարվեց նաև Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոսը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես է Եհովան լուսավորել իր ժողովրդին հին ժամանակներում և ինչպես է դա անում այսօր։

2. Ինչպե՞ս է Եհովան նախաքրիստոնեական ժամանակներում լուսավորել իր ժողովրդին։

2 Սաղմոս 43–ի հեղինակներն, ամենայն հավանականությամբ, եղել են Կորխի որդիները։ Լինելով ղևտացիներ՝ նրանք առանձնաշնորհում ունեին Աստծո Օրենքը մարդկանց սովորեցնելու (Մաղաքիա 2։7)։ Անշուշտ, Եհովան էր նրանց Մեծ Խրատողը, և առաջնորդության համար նրանք իրեն էին դիմում (Եսայիա 30։20, ՆԱ)։ «Ով Աստուած.... ուղարկիր քո լոյսը եւ ճշմարտութիւնը. նորանք ինձ առաջնորդեն»,— աղոթել է սաղմոսերգուներից մեկը (Սաղմոս 43։1, 3)։ Քանի դեռ իսրայելացիները հավատարիմ էին Եհովային, նա սովորեցնում էր նրանց իր ճանապարհները։ Դարեր անց, Եհովան ամենահրաշալի ձևով օրհնեց նրանց լույսով և ճշմարտությամբ, երբ երկիր ուղարկեց իր Որդուն։

3. Հիսուսի ուսմունքը ինչպե՞ս փորձություն հանդիսացավ հրեաների համար։

3 Աստծո Որդին՝ Հիսուս Քրիստոս մարդը, իսկապես «աշխարհի լոյսն» էր (Յովհաննէս 8։12)։ Նա մարդկանց «առակներով շատ բան էր ուսուցանում»՝ նոր բաներ (Մարկոս 4։2)։ Պոնտացի Պիղատոսին Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորութիւնը այս աշխարհից չէ» (Յովհաննէս 18։36)։ Դա նորություն էր հռոմեացիների և, ինչ խոսք, ազգայնամոլ հրեաների համար, որոնք կարծում էին, թե Մեսիան պետք է ծնկի բերեր Հռոմեական կայսրությունը և վերականգներ Իսրայելի փառահեղ թագավորությունը։ Թեպետ Հիսուսն արտացոլում էր Եհովայի լույսը, սակայն նրա խոսքերը բոլորովին հաճելի չէին հրեա ղեկավարներին, որոնք «մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը» (Յովհաննէս 12։42, 43)։ Ժողովրդի միջից շատերը, Աստծուց հոգևոր լույսն ու ճշմարտությունն ընդունելու փոխարեն, նախընտրեցին կառչած մնալ իրենց ավանդույթներին (Սաղմոս 43։3; Մատթէոս 13։15)։

4. Որտեղի՞ց գիտենք, որ Հիսուսի աշակերտները պետք է շարունակեին Աստծո ճշմարտությունը է՛լ ավելի պարզ հասկանալ։

4 Սակայն որոշ արդարամիտներ ընդունեցին Հիսուսի սովորեցրած ճշմարտությունը։ Նրանք հաստատապես առաջ ընթացան Աստծո նպատակներն ըմբռնելու հարցում։ Բայց և այնպես, մինչ իրենց Ուսուցչի երկրային կյանքը մոտենում էր իր ավարտին, այդ անհատները դեռ շատ բաներ ունեին սովորելու։ Հիսուսն ասաց նրանց. «Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել» (Յովհաննէս 16։12)։ Այո՛, աշակերտները պետք է շարունակեին Աստծո ճշմարտությունը է՛լ ավելի պարզ հասկանալ։

Լույսը շարունակում է շողալ

5. Ի՞նչ հարց էր ծագել առաջին դարում, և ո՞ւմ էր տրված այն լուծելու պատասխանատվությունը։

5 Հիսուսի մահից և հարությունից հետո Աստծուց արձակված լույսը սկսեց ավելի պայծառ շողալ։ Պետրոսին տրված տեսիլքում Եհովան ցույց տվեց, որ այսուհետև անթլպատ հեթանոսներն էլ կարող էին դառնալ Քրիստոսի հետևորդները (Գործք 10։9—17)։ Դա հայտնություն էր... Սակայն հետագայում հարց առաջացավ. արդյո՞ք Եհովան պահանջում էր, որ այդ հեթանոսները քրիստոնյա դառնալուց հետո թլպատվեն։ Տեսիլքում այդ մասին ոչ մի ակնարկ չէր եղել, ուստի թլպատության հարցը քրիստոնյաների միջև սուր վեճերի առարկա դարձավ։ Այն պետք է հրատապ լուծվեր, որպեսզի նրանց միությունը վտանգի տակ չդրվեր։ Այդ առիթով, Երուսաղեմում «առաքեալներն ու երէցները հաւաքուեցին այս բանը քննութեան առնելու համար» (Գործք 15։1, 2, 6)։

6. Ի՞նչ հաջորդականությամբ ընթացավ թլպատության հարցի քննարկումը առաքյալների ու երեցների կողմից։

6 Հանդիպմանը ներկա գտնվողներն ինչպե՞ս որոշեին, թե ո՛րն էր հավատացյալ հեթանոսներին վերաբերող հարցում Աստծո կամքը։ Չնայած այդ խորհրդակցությունը գլխավորելու համար Եհովան հրեշտակ չուղարկեց և ոչ էլ ներկաներին տեսիլք տվեց, առաքյալներն ու երեցները առանց առաջնորդության չթողնվեցին։ Նրանք հաշվի առան որոշ հրեա քրիստոնյաներից ստացած վկայությունները, որոնք ականատես էին եղել, թե ինչպես էր Աստված այլ ազգերից եկածների՝ անթլպատ հեթանոսների վրա թափել իր սուրբ ոգին։ Ճիշտ ուղղություն ստանալու համար նրանք քննեցին նաև Գրությունները։ Արդյունքը եղավ այն, որ Հակոբոսը լուսաբանված գրության վրա հիմնված խորհուրդ տվեց։ Խորհելով փաստերի շուրջը՝ նրանց համար պարզ դարձավ Աստծո կամքը. Եհովայի հաճությունը շահելու համար այլազգիները կարիք չունեին թլպատվելու։ Առաքյալներն ու երեցները, առանց ժամանակ կորցնելու, կայացված որոշումը թղթին հանձնեցին, որպեսզի իրենց քրիստոնյա հավատակիցները կարողանային դրանով առաջնորդվել (Գործք 15։12—29; 16։4)։

7. Ո՞ր հարցում առաջադիմեցին առաջին դարի քրիստոնյաները։

7 Ի տարբերություն իրենց պապենական ավանդույթներին կառչած կրոնական առաջնորդներին՝ հրեա քրիստոնյաների մեծամասնությունը ուրախությամբ ընդունեց այլազգի ժողովուրդներին վերաբերող Աստծո նպատակի այդ նոր բացատրությունը՝ նույնիսկ այն պարագայում, երբ այն ընդունելը նշանակում էր փոփոխություններ մտցնել հեթանոսների մասին իրենց ունեցած տեսակետի մեջ։ Եհովան օրհնեց նրանց ցուցաբերած խոնարհ ոգին. ժողովները «ամրապնդւում էին հաւատի մէջ ու օրէցօր նրանց թիւն աւելանում էր» (Գործք 15։31; 16։5)։

8. ա) Որտեղի՞ց գիտենք, որ առաջին դարի ավարտից հետո լույսը պետք է ավելի պայծառանար։ բ) Ո՞ր ժամանակահարմար հարցերն ենք քննարկելու։

8 Հոգևոր լույսը շարունակում էր շողալ առաջին դարում։ Սակայն Եհովան առաջին քրիստոնյաներին իր նպատակներն ամբողջությամբ չբացահայտեց։ Պողոս առաքյալը նրանց գրեց. «Այժմ տեսնում ենք աղօտ, ինչպէս պատկերը [մետաղյա», ՆԱ] հայելու մէջ» (Ա Կորնթացիս 13։12)։ Այդպիսի հայելու մեջ հնարավոր չէ պարզ տեսնել պատկերների արտացոլանքը։ Ուստի, այս համեմատությունից հասկանում ենք, որ հոգևոր լույսը նախ պետք է որոշակի չափով «բացվեր»։ Առաքյալների մահից հետո այս լույսը մի որոշ ժամանակով խավարեց, սակայն չի կարելի չնկատել, որ վերջին ժամանակներում Աստվածաշնչի գիտությունը մեծ տարածում է ստացել (Դանիէլ 12։4)։ Ինչպե՞ս է Եհովան լուսավորում իր ժողովրդին մեր օրերում, և ինչպե՞ս պետք է արձագանքել, երբ նա գնալով խորացնում է Գրություններն ըմբռնելու մեր ընդունակությունը։

Լույսը գնալով ավելի պայծառ է դառնում

9. Աստվածաշնչի ուսումնասիրության ի՞նչ բացառիկ ու արդյունավետ մեթոդ էին կիրառում առաջին ուսումնասիրողները։

9 Մեր ժամանակներում լույսի առաջին առկայծումները սկսվեցին 19–դարի վերջին քառորդում, երբ տղամարդկանցից ու կանանցից բաղկացած մի խումբ ջանադրաբար ձեռնարկեց Գրությունների ուսումնասիրությունը։ Նրանք Աստվածաշունչը ուսումնասիրում էին հետևյալ գործնական մեթոդի կիրառումով. ինչ–որ մեկը հարց էր բարձրացնում, իսկ մնացածները վերլուծության էին ենթարկում տվյալ թեմայի հետ կապված աստվածաշնչյան բոլոր համարները։ Երբ թվում էր, թե Աստվածաշնչի համարներից մեկը հակասում է մյուսին, այս անկեղծ քրիստոնյաները ջանք չէին խնայում, որպեսզի գտնեին դրանք իրար ներդաշնակեցնելու ուղիները։ Աստվածաշունչն ուսումնասիրողները (ինչպես այն ժամանակ կոչվում էին Եհովայի վկաները) տարբերվում էին իրենց օրերի կրոնական առաջնորդներից նրանով, որ առաջնորդության համար ուղեցույց էին ընդունում ոչ թե ավանդույթները կամ մարդկային դոգմաները, այլ՝ Սուրբ գրությունները։ Գրություններից բոլոր փաստերը քննարկելուց հետո նրանք գրի առան իրենց եզրակացությունները։ Արդյունքում՝ Աստվածաշնչի հիմնական ուսմունքներից շատերը նրանց համար պարզ դարձան։

10. Աստվածաշնչի ի՞նչ օժանդակ ձեռնարկներ է հրատարակել Չարլզ Ռասելը։

10 Աստվածաշնչի ուսումնասիրողների այդ խմբում մեծապես աչքի էր ընկնում Չարլզ Թեյզ Ռասելը։ Նրա հեղինակությամբ լույս տեսան Աստվածաշնչի վրա հիմնված վեց օժանդակ ձեռնարկներ՝ «Գրությունների ուսումնասիրություններ» վերնագրով։ Եղբայր Ռասելը մտադիր էր հրատարակել նաև յոթերորդ հատորը, որտեղ բացատրվելու էին Աստվածաշնչի «Եզեկիէլ» և «Յայտնութիւն» գրքերը։ «Բացատրությունների գլխավոր «բանալին» գտնելուն պես,— ասել էր նա,— անմիջապես կանցնեմ յոթերորդ հատորը գրելուն»։ Բայց նաև ավելացրել էր. «Եթե Տերը կամենա այդ բացատրությունը տալ մեկ ուրիշին, ապա նա՛ կարող է գրել»։

11. Ի՞նչ կապ գոյություն ունի ժամանակի և Աստծո նպատակների մեր հասկացողության միջև։

11 Չ. Ռասելի վերոհիշյալ խոսքերը ցույց են տալիս, որ Աստվածաշնչի որոշակի հատվածներ ունեն հասկանալու իրենց ժամանակը։ Եղբայր Ռասելը գիտեր, որ «Յայտնութիւն» գրքի վրա լույսը շողացնելը իրենից չէր կախված, ճիշտ այնպես, ինչպես որ անհամբեր ճանապարհորդը չի կարող համոզել, որ արևը իր նշանակված ժամից շուտ ծագի։

Պարզորոշ բացվել է միայն Աստծո սահմանած ժամանակին

12. ա) Ե՞րբ է հնարավոր լավագույն կերպով հասկանալ Աստվածաշնչի մարգարեությունը։ բ) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ Աստվածաշնչի մարգարեությունը հասկանալու մեր ունակությունը կախված է Աստծո սահմանած ժամանակից։ (Տեսեք տողատակի ծանոթագրությունը)։

12 Ինչպես որ Մեսիային վերաբերող շատ մարգարեություններ առաքյալները հասկացան միայն Հիսուսի մահից ու հարությունից հետո, այնպես էլ այսօր քրիստոնյաներն են հասկանում Աստվածաշնչի մարգարեությունների վերջնական մանրամասնությունները դրանք կատարվելուց հետո միայն (Ղուկաս 24։15, 27; Գործք 1։15—21; 4։26, 27)։ «Յայտնութիւնը» մարգարեական գիրք է, հետևաբար պետք է ակնկալենք, որ այն ավելի պարզ կհասկանանք այն ժամանակ, երբ նրանում նկարագրված դեպքերը կատարվեն։ Օրինակ՝ Չ. Ռասելը չէր կարող ճշգրտորեն հասկանալ Յայտնութիւն 17։9—11–ում նկարագրված կարմիր գազանի այլաբանական նշանակությունը, քանի որ այն ներկայացնող կազմակերպությունները՝ Ազգերի Լիգան՝ հետագայում Միավորված Ազգերի կազմակերպությունը, նրա կենդանության օրոք դեռ գոյություն չունեին։a

13. Աստվածաշնչի որոշակի հարցերի վրա առատ լույս շողալու շնորհիվ ի՞նչ է երբեմն տեղի ունենում։

13 Երբ առաջին քրիստոնյաներին հայտնի դարձավ, որ անթլպատ հեթանոսները կարող են իրենց հավատակիցները դառնալ, այդ փոփոխությունը մի նոր հարց առաջ քաշեց՝ պե՞տք էր արդյոք, որ այլ ազգերից եկածները թլպատվեին։ Առաքյալներն ու երեցները ի վերջո հասկացան, որ այս հարցը լուծելու համար պետք էր այն ամբողջությամբ վերաքննել։ Նույնն է պարագան նաև այսօր։ Աստվածաշնչի որոշակի հարցերի վրա շողացող լույսի շնորհիվ Աստծո «հաւատարիմ եւ իմաստուն ծառա» դասակարգը ներկայացնող օծյալները երբեմն վերաքննում են իրար հետ կապակցված թեմաները, ինչպես երևում է վերջերս կատարված փոփոխությունից (Մատթէոս 24։45)։

14-16. Ինչպե՞ս է հոգևոր տաճարի վերաբերյալ ճշտված տեսակետն ազդել Եզեկիէլի 40—48 գլուխները հասկանալու վրա։

14 1971 թ.–ին հրատարակված «Ազգերը կիմանան, որ ես եմ Եհովան... ինչպե՞ս» գրքում տրվել էր «Եզեկիէլ» գրքի մարգարեության բացատրությունը։ Գլուխներից մեկում քննարկվում էր Եզեկիելին տրված տաճարի տեսիլքը (Եզեկիէլ 40—48 գլուխները)։ Գրքում շեշտը հիմնականում դրվում էր այն բանի վրա, թե տեսիլքի կատարումը ինչպես պետք է իրականանար նոր աշխարհում (Բ Պետրոս 3։13)։

15 Այնուամենայնիվ, 1972 թ. դեկտեմբերի 1–ի «Դիտարանում» հրատարակված երկու հոդվածները որոշ չափով ազդեցին Եզեկիելի տեսիլքի վերաբերյալ մեր ունեցած հասկացողության վրա։ Այնտեղ պարզաբանվում էր Պողոս առաքյալի կողմից Եբրայեցիս 10–րդ գլխում նկարագրված փառահեղ հոգևոր տաճարի նշանակությունը։ «Դիտարանի» նույն համարում բացատրվում էր, որ հոգևոր տաճարի Սրբարանը և ներսի գավիթը մատնանշում են օծյալների ունեցած դիրքը այնքան ժամանակ, քանի դեռ նրանք երկրի վրա են։ Տարիներ անց, երբ Եզեկիէլի 40—48 գլուխները վերանայվեցին, ակնհայտ դարձավ, որ, քանի որ մեր օրերում հոգևոր տաճարը գործում է, ապա պետք է որ Եզեկիելի տեսիլքի տաճարն էլ գործի։ Ինչպե՞ս։

16 Եզեկիելի տեսիլքում քահանաները գավիթում ծառայում էին ոչ քահանայական ցեղերին։ Ակներևաբար, այս քահանաները Եհովայի օծյալ ծառաներն են՝ «թագաւորական քահանայութիւնը» (Ա Պետրոս 2։9, ԱԹ)։ Սակայն Քրիստոսի Հազարամյա թագավորության ընթացքում նրանք չեն ծառայելու տաճարի երկրային գավիթում (Յայտնութիւն 20։4)։ Այդ ժամանակամիջոցի մեծ մասը, եթե ոչ ամբողջը, օծյալները Աստծուն կծառայեն հոգևոր տաճարի Սրբությունների Սրբությունում՝ «բուն իսկ երկնքում» (Եբրայեցիս 9։24)։ Քանի որ «Եզեկիէլի» տաճարի տեսիլքում քահանաները շրջում են գավիթներում, ուրեմն, այդ տեսիլքը կատարվում է նաև այսօր՝ քանի դեռ օծյալները երկրի վրա են։ Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ սույն հրատարակության 1999 թ. մարտի 1–ի թողարկման մեջ ներկայացվել է այս հարցի ճշտված բացատրությունը։ Այսպիսով, 20–րդ դարի սկզբներից սկսած մինչև մեր ժամանակները, հոգևոր լույսը սփռվեց Եզեկիելի մարգարեության վրա։

Պատրաստ եղեք փոխելու ձեր տեսակետը

17. Ճշմարտության գիտությունը ստանալու հետ զուգընթաց ի՞նչ փոփոխություններ եք մտցրել ձեր տեսակետի մեջ, և ի՞նչ օգուտներ եք քաղել դրանից։

17 Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գալ ճշմարտության գիտությանը, պետք է պատրաստ լինեն ‘գերելու բոլոր մտքերը’ դրանք ‘Քրիստոսին հնազանդեցնելու համար’ (Բ Կորնթացիս 10։5)։ Դա միշտ չէ, որ հեշտ է, հատկապես այն դեպքում, երբ մարդու մտածելակերպն արդեն ինչ–ինչ հարցերում խորապես արմատացած է լինում։ Օրինակ՝ թերևս Աստծո ճշմարտության մասին իմանալուց առաջ ընտանյոք հանդերձ կրոնական տարբեր տոների եք մասնակցել։ Երբ սկսել եք Աստվածաշնչի ուսումնասիրությունը, շուտով ձեզ համար պարզ է դարձել, որ այդ տոնակատարությունները հեթանոսական ծագում ունեն։ Սկզբում, գուցե, դժկամությամբ եք համաձայնվել ձեր սովորածը կյանքում կիրառել, սակայն, ի վերջո, սերն առ Աստված ավելի զորեղ է գտնվել, քան կրոնի նկատմամբ ձեր տածած զգացումը, ուստիև դադարել եք մասնակցել Աստծուն ոչ հաճելի տոնակատարություններին։ Այդ որոշումն ընդունելիս չե՞ք զգացել Եհովայի օրհնությունը։ (համեմատեք Եբրայեցիս 11։25։)

18. Ինչպե՞ս պետք է արձագանքենք, երբ Աստվածաշնչի ճշմարտության վերաբերյալ որևէ պարզեցում է մտցվում։

18 Աստծո կամքի հետ ներդաշնակ շարժվելը մեզ բազմապիսի օգուտներ է բերում (Եսայիա 48։17, 18)։ Հետևաբար, երբ Աստվածաշնչի որևէ հատվածի վերաբերյալ մի նոր պարզեցում է մտցվում, եկեք սրտանց ուրախանանք, որ ճշմարտությունն առաջ է ընթանում։ Իսկապես, այն իրողությունը, որ շարունակ լուսավորվում ենք, փաստում է, որ ճիշտ ճանապարհով ենք ընթանում։ «Արդարների ճանապարհն» է, որ «ծագող լոյսի պէս է, որ գնալով լուսաւորվում է, մինչեւ որ կատարեալ օր է դառնում» (Առակաց 4։18)։ Ճիշտ է, ներկա պահին Աստծո նպատակը մեզ համար դեռևս պարզորոշ չի բացահայտվել իր բոլոր կողմերով, բայց նրա սահմանած ժամանակին ճշմարտությունը կտրվի իր ողջ հմայքով, որպեսզի մեր ոտքը հաստատ մնա «ճանապարհին»։ Միաժամանակ, եկեք ուրախ լինենք այն ճշմարտությունների համար, որոնք Եհովան արդեն բացահայտել է, և սպասենք մեզ համար դեռևս անհասկանալիների լիովին բացահայտմանը։

19. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք ճշմարտությունը։

19 Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ սիրում ենք այդ լույսը։ Մեր սերը ցույց տալու դրսևորումներից մեկն է Աստվածաշունչը հնարավորության դեպքում ամեն օր կանոնավորաբար ընթերցելը։ Ունե՞ք արդյոք Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանության ծրագիր։ Իրենց հերթին, հոգևոր առողջ կերակուր են մատակարարում «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը։ Չմոռանանք նաև գրքերը, գրքույկները և մեր օգտի համար նախատեսված մնացած գրականությունը։ Հիշատակելի են նաև «Եհովայի վկաների տարեգրքում» հրատարակված քարոզչական գործունեության մասին մեզ անչափ քաջալերող հաղորդագրությունները։

20. Ի՞նչ կապ ունեն Եհովայից եկող լույսն ու ճշմարտությունը քրիստոնեական հանդիպումներին մեր մասնակցության հետ։

20 Այո՛, Եհովան զարմանալի կերպով պատասխանել է Սաղմոս 43։3–ում արձանագրված աղոթքին։ Այդ համարի վերջին մասում կարդում ենք. «[Թող քո լույսը և ճշմարտությունը] տանեն ինձ դէպի քո սուրբ սարը եւ դէպի քո բնակարանները»։ Ցանկանո՞ւմ ենք հազարավորների հետ միասին երկրպագել Եհովային։ Շատ կարևոր են մեր հանդիպումներում տրվող հոգևոր հրահանգները, որոնց միջոցով Եհովան լուսավորում է մեզ այսօր։ Ի՞նչ կարելի է անել, որպեսզի է՛լ ավելի գնահատենք քրիստոնեական հանդիպումները։ Հրավիրում ենք ձեզ այս հարցը նկատի առնել հաջորդ հոդվածում։

[ծանոթագրություն]

a Չ. Ռասելի մահից հետո լույս տեսավ «Գրությունների ուսումնասիրություններ» ձեռնարկի յոթերորդ հատորը, որտեղ բացատրվում էին «Եզեկիէլ» և «Յայտնութիւն» գրքերը։ Այդ հատորի բովանդակությունը մասամբ հիմնված էր Ռասելի անձնական մեկնաբանությունների վրա։ Դա նշանակում էր, որ այդ մարգարեությունների իմաստը բացահայտելու ժամանակը դեռ չէր եկել, և դա էր պատճառը, որ «Գրությունների ուսումնասիրությունների» այդ հատորում տրված բացատրությունները շատ աղոտ էին։ Հետագա տարիներին Եհովայի շնորհը, ինչպես նաև համաշխարհային բեմի վրա զարգացող իրադարձությունները թույլ տվեցին, որ քրիստոնյաները ավելի ճշգրտորեն հասկանան մարգարեական այդ գրքերի նշանակությունը։

Կարո՞ղ եք պատասխանել

• Ինչո՞ւ է Եհովան աստիճանաբար բացահայտում իր նպատակները։

• Ինչպե՞ս առաքյալներն ու երեցները Երուսաղեմում լուծեցին թլպատությանը վերաբերող հարցը։

• Աստվածաշնչի ուսումնասիրության ի՞նչ մեթոդ էին մշակել Աստվածաշունչ ուսումնասիրողները, և ինչո՞վ էր դա բացառիկ։

• Նկարագրեցեք, թե ինչպես է հոգևոր լույսն ի հայտ եկել Աստծո սահմանած ժամանակին։

[նկար 10–րդ էջի վրա]

Չարլզ Ռասելը գիտեր, որ «Յայտնութիւն» գրքի վրա լույսը կշողա Աստծո կողմից սահմանված ժամանակում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը