Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Մեռելները յարութիւն պիտի առնեն»
    1998 Դիտարան | հուլիս 1
    • 7. ա) Պողոսը ո՞ր գլխավոր հարցի վրա կենտրոնացավ։ բ) Ովքե՞ր տեսան հարություն առած Հիսուսին։

      7 Ա Կորնթացիս 15–ի առաջին երկու համարներում Պողոսը քննարկման նյութը սկսում է հետևյալ խոսքերով. «Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մեջ հաստատ էք մնում. նրանով կը փրկուէք էլ.... այլապէս ի զուր հաւատացած կը լինէք»։ Եթե կորնթացիները բարի լուրը հաստատ չպահեին, կնշանակեր, որ իզուր էին ճշմարտությունն ընդունել։ Պողոսը շարունակեց. «Ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռավ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առավ երրորդ օրը՝ ըստ Գրքերի եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. ապա երեւաց մի անգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան։ Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին։ Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս» (Ա Կորնթացիս 15։3—8)։

  • «Մեռելները յարութիւն պիտի առնեն»
    1998 Դիտարան | հուլիս 1
    • 10. ա) Հիսուսի վերջին հանդիպումն իր աշակերտների հետ ի՞նչ հետևանքներ ունեցավ։ բ) Հիսուսն ինչպե՞ս երևաց Պողոսին՝ «որպես վաղաժամ ծնվածի»։

      10 Հիսուսի հարության գլխավոր վկաներից էին նրա մայրը՝ Մարիամը և Հակոբոսը՝ Հովսեփի որդին։ Նախքան Հիսուսի հարությունը Հակոբոսը դեռ քրիստոնյա չէր (Յովհաննէս 7։5)։ Բայց Հիսուսի՝ նրան հայտնվելուց հետո Հակոբոսը քրիստոնյա դարձավ և, միգուցե, իր մյուս եղբայրներին հավատափոխ անելու գործում ինչ–որ դեր ունեցավ (Գործք 1։13, 14)։ Իր աշակերտների հետ անցկացրած վերջին հանդիպման ժամանակ՝ մինչև երկինք համբարձվելը, Հիսուսը պատվիրեց նրանց ‘վկաներ լինել.... մինչեւ երկրի ծայրերը’ (Գործք 1։6—11)։ Հետագայում նա երևաց քրիստոնյաներին հալածող տարսոնցի Սավուղին (Գործք 22։6—8)։ Հիսուսը հայտնվեց նրան «որպես վիժածի («վաղաժամ ծնվածի», ՆԱ)»։ Տպավորությունն այնպիսին էր, կարծես թե Սավուղը արդեն հարուցվել էր երկնային կյանքի և ի վիճակի էր տեսնելու Տիրոջ փառքը դարեր առաջ այն որոշված ժամանակից, երբ պետք է տեղի ունենար օծյալների հարությունը։ Այս դեպքը կտրուկ փոփոխություններ մտցրեց Սավուղի դաժան գործելակերպի մեջ, որ նա վարում էր քրիստոնեական ժողովի դեմ և ուշագրավ փոփոխություններ առաջ բերեց նրա կյանքում (Գործք 9։3—9, 17—19)։ Դրանից հետո Սավուղը դարձավ Պողոս առաքյալ՝ քրիստոնեական հավատի առաջատար պաշտպաններից մեկը (Ա Կորնթացիս 15։9, 10)։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը