-
Հարություն. հաստատուն հույս2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | դեկտեմբեր
-
-
12. 1 Պետրոս 3։18 և 22 համարների համաձայն՝ ինչո՞վ էր Հիսուսի հարությունը տարբերվում ավելի վաղ տեղի ունեցած հարության դեպքերից։
12 Պողոսը անձամբ էր համոզվել, որ «Քրիստոսը հարություն է առել»։ Այդ հարությունը տարբերվում էր ավելի վաղ տեղի ունեցած հարության դեպքերից։ Ի տարբերություն Հիսուսի՝ ավելի վաղ հարություն առած մարդիկ կրկին մահացել էին։ Պողոսն ասաց, որ Հիսուսը «ննջեցյալների մեջ առաջին պտուղն էր»։ Իսկ ի՞նչ առումով էր առաջին պտուղը։ Նա առաջինն էր, ով կյանքի բերվեց որպես ոգեղեն էակ, և առաջինն էր մարդկանցից, ով երկնային հարություն ստացավ (1 Կորնթ. 15։20; Գործ. 26։23; կարդա 1 Պետրոս 3։18, 22)։
-
-
Հարություն. հաստատուն հույս2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում) | դեկտեմբեր
-
-
16. Ի՞նչ նկատի ուներ Պողոսը՝ Հիսուսին կոչելով «առաջին պտուղ»։
16 Պողոսը գրեց, որ Քրիստոսը հարություն է առել որպես «ննջեցյալների մեջ առաջին պտուղ»։ Հիշենք, որ մյուսները, ինչպես, օրինակ, Ղազարոսը, հարություն էին առել երկրի վրա, բայց Հիսուսը առաջինն էր, որ հարություն առավ որպես ոգեղեն էակ և ստացավ հավիտենական կյանք։ Նրան կարելի է համեմատել բերքի այն առաջին պտղի հետ, որը որպես զոհ իսրայելացիները մատուցում էին Աստծուն։ Բացի այդ՝ Հիսուսին կոչելով «առաջին պտուղ»՝ Պողոսը նկատի ուներ, որ նրանից հետո հարություն առնողները երկնային կյանք էին ստանալու։ Առաքյալներն ու Քրիստոսի ոգով օծված մյուս աշակերտները հետևելու էին նրան, և որոշված ժամանակին նրա պես հարություն էին առնելու՝ երկնքում ապրելու համար։
-