-
Կդիմանա՞ աշխատանքդ կրակին1998 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
Կառուցելիս ճիշտ հումքից օգտվել
9. Չնայած Պողոսի հիմնական գործը ժողովներ հիմնադրելն էր, ինչպե՞ս էր նա վերաբերվում նրանց, ովքեր ժամանակին իրենից էին ընդունել ճշմարտությունը։
9 «Եթէ մէկը այս հիմքի վրայ կառուցի ոսկով, արծաթով, թանկարժէք քարերով, փայտով, խոտով, եղէգով, իւրաքանչիւրի գործը յայտնի կը լինի. որովհետեւ դատաստանի օրը այդ պիտի երեւայ, քանի որ կրակո՛վ յայտնի պիտի լինի. եւ իւրաքանչիւրի գործը, ինչպէս որ է, կրա՛կը պիտի փորձի»,— ասել է Պողոսը (Ա Կորնթացիս 3։12, 13)։ Ո՞րն է այս խոսքերի իմաստը։ Եկեք ուշադրություն դարձնենք, թե ինչի՛ վրա էր նա հիմնվել։ Պողոսը հիմնականում «հիմք դնող» էր։ Իր միսիոներական ճանապարհորդությունների ընթացքում նա ուղևորվում էր քաղաքից քաղաք՝ քարոզելով մարդկանց, որոնք երբեք չէին լսել Քրիստոսի մասին (Հռովմայեցիս 15։20)։ Երբ մարդիկ ընդունում էին նրա մատուցած ճշմարտությունը, անմիջապես ժողովներ էին հիմնվում։ Պողոսին մեծապես մտահոգում էր այդ հավատարիմ անհատների որպիսությունը (Բ Կորնթացիս 11։28, 29)։ Սակայն գործը ստիպում էր նրան շարունակել իր ճանապարհը։ Ուստի, Կորնթոսում տասնութ ամիս անցկացնելուց և ժողով հիմնադրելուց հետո Պողոսն ուղևորվեց դեպի այլ քաղաքներ։ Այնուհանդերձ, նա առաջվա նման խորապես հետաքրքրված էր այն բանով, թե ինչպես են ուրիշները շարունակում իր կատարած աշխատանքը (Գործք 18։8—11; Ա Կորնթացիս 3։6)։
10, 11. ա) Ինչպե՞ս Պողոսը հակադրեց շինարարական երկու տարբեր տեսակի նյութերը։ բ) Ի՞նչ շինություններ հավանաբար գոյություն ունեին հին Կորնթոսում։ գ) Ո՞ր շինություններն են ավելի դիմացկուն կրակին, և ի՞նչ դաս են դրանից քաղում քրիստոնյա աշակերտներ պատրաստողները։
10 Ամենայն հավանականությամբ, Պողոսի դրած հիմքի վրա գործը շարունակողները նվազ աշխատանք էին կատարում։ Խնդիրը երևան հանելու համար Պողոսը հակադրեց շինարարական նյութերի երկու տեսակներ՝ ոսկին, արծաթը և թանկարժեք քարերը, փայտի, խոտի ու եղեգի հետ։ Որակով, ամուր և հրակայուն նյութից շինությունը կանգուն կմնա, իսկ ոմանք կարող են ժամանակավոր կայուն և արագ հրկիզվող նյութեր շուտափույթ օգտագործել շինարարության մեջ։ Կորնթոսի նման հսկայական քաղաքում, ինչ խոսք, առկա էին և՛ այսպիսի, և՛ այնպիսի շինություններ։ Պատկառազդու տաճարները թանկարժեք քարերի հսկայական բեկորներից էին կառուցված ու, թերևս, մասամբ ոսկով և արծաթով էին զարդարված։b Այդ դիմացկուն ապարանքները հավանաբար վեհաշուք տեսք ունեին կոպիտ փայտից հավաքած ու ծղոտով ծածկված խրճիթների, հյուղակների և առևտրի տաղավարների կողքին։
-
-
Կդիմանա՞ աշխատանքդ կրակին1998 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
12. Ի՞նչ առումով էին կորնթացի քրիստոնյաներից ոմանք անփույթ աշխատանք կատարում։
12 Պողոսը նկատել էր, որ կորնթացի քրիստոնյաներից ոմանք նվազ աշխատանք էին կատարում։ Ո՞րն էր նրանց սխալը։ Ինչպես երեվում է համատեքստից, ժողովում երկպառակություններ կային. ժողովի անդամները մեծարում էին մարդկանց՝ վտանգի տակ դնելով ժողովի միասնությունը։ Ոմանք ասում էին, թե՝ «ես Պօղոսեան եմ», ուրիշները, թե՝ «ես՝ Ապողոսեան»։ Նրանցից ոմանք, հավանաբար, պարծենում էին սեփական իմաստությամբ։ Եվ զարմանալի չէ, որ արդյունքում ժողովում մարդկային մտածելակերպով լի մթնոլորտ էր ստեղծվել՝ հոգևոր անհասուն վիճակ, ու «կռիւ եւ նախանձ» էր տարածվել (Ա Կորնթացիս 1։12; 3։1—4, 18)։ Նման վերաբերմունքն, անկասկած, արտացոլվում էր ժողովում տարվող ուսուցման և ընդհանրապես ծառայության մեջ։ Վերջի ի վերջո, աշակերտներ պատրաստելիս, նրանք անփույթ աշխատանք էին կատարում, որը կարելի էր համեմատել ցածրորակ նյութերով շինարարություն անելու հետ։ Նրանց գործը չէր դիմանա «կրակին»։ Ի՞նչ կրակի մասին էր խոսքը։
-
-
Կդիմանա՞ աշխատանքդ կրակին1998 Դիտարան | նոյեմբեր 1
-
-
14. ա) Ո՞ր դեպքում քրիստոնյա աշակերտներ պատրաստողները կարող են կորուստ կրել, սակայն ինչպե՞ս կհասնեն փրկության՝ կարծես կրակի միջով անցնելով։ բ) Ինչպե՞ս կարելի է նվազեցնել կորուստներ կրելու վտանգը։
14 Ինչ խոսք, սթափեցնո՛ղ խոսքեր են։ Ցավալի է քրտնաջան աշխատանք թափելուց հետո տեսնել, թե ինչպես է ձեր կողմից ուսուցանված անհատը փորձության կամ հալածանքի ժամանակ հանձնվում՝ լքելով ճշմարտության ուղին։ Պողոսը հենց դա էլ ընդունում է՝ ասելով, որ նման պարագայում կորուստ ենք ունենում։ Այդպիսի կորուստն այնքան ցավալի կարող է լինել, որ մեր փրկությունը նկարագրվում է ‘կրակի միջով անցած լինելու’ հետ, ինչպես մի մարդ, որը հրդեհի պատճառով ամեն բան կորցնում է և միայն ինքն է հազիվ փրկվում։ Ինչ վերաբերվում է մեզ, ինչպե՞ս կարող ենք նվազեցնել նման կորստի վտանգը. դիմացկո՛ւն նյութերից կառուցելով։ Եթե ուսուցանելիս ձգտում ենք հասնել մարդկանց սրտերին, օգնելով նրանց գնահատել քրիստոնեական պատվական հատկությունները, ինչպիսիք են՝ իմաստությունը, խորաթափանցությունը, ակնածանքը դեպի Եհովան և անկեղծ հավատը, ապա կնշանակի, որ կառուցում ենք ամուր, հրակայուն նյութերից (Սաղմոս 19։9, 10; Առակաց 3։13—15; Ա Պետրոս 1։6, 7)։ Այս հատկությունները ձեռք բերողները կշարունակեն կատարել Աստծո կամքը և հավիտյան ապրելու անսասան հույսը կունենան (Ա Յովհաննէս 2։17)։ Իսկ ինչպե՞ս կարելի է գործնական օգուտ քաղել Պողոսի բերած այս օրինակից։ Քննարկենք մի քանի կերպեր։
15. Ո՞ր հարցերում է հարկավոր զգույշ լինել, որպեսզի Աստվածաշունչն ուսումնասիրողների հետ անփույթ աշխատանք չկատարենք։
15 Աստվածաշունչն ուսումնասիրելիս՝ երբեք չպետք է մարդկանց Եհովա Աստծուց վեր դասենք։ Մենք չենք ցանկանում, որ նրանք մեզ նայեն որպես իմաստության աղբյուրի, այլ կամենում ենք, որ ղեկավարության համար նայեն Եհովային, նրա Խոսքին և կազմակերպությանը։ Վերջապես նրանց հարցերին չենք պատասխանում՝ մեր սեփական տեսակետների վրա հիմնվելով։ Դրա փոխարեն՝ սովորեցնում ենք պատասխանները գտնել՝ օգտվելով Աստվածաշնչից ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» հայթայթած գրականությունից (Մատթէոս 24։45—47)։ Միևնույն պատճառով, ուշադիր ենք նաև այն հարցում, որպեսզի մեզ հետ ուսումնասիրող անհատներին չդարձնենք մեր սեփականությունը։ Երբ մյուսները հետաքրքրություն են հանդես բերում մեր աշակերտների հանդեպ, վրդովվելու փոխարեն, ընդհակառակը, պետք է քաջալերենք նրանց ‘լայնորեն բաց անելու իրենց սրտերը’՝ ծանոթանալով և մտերմանալով ժողովի անդամներից որքան կարելի է շատերի հետ (Բ Կորնթացիս 6։12, 13)։
16. Երեցներն ինչպե՞ս կարող են կառուցել հրակայուն նյութերից։
16 Ժողովի երեցները ևս աշակերտներ պատրաստելու գործում կարևոր դեր ունեն։ Ժողովում սովորեցնելիս՝ նրանք ջանում են հրակայուն նյութերից «կառուցել»։ Նրանց ուսուցողական ընդունակությունները, փորձառություններն ու խառնվածքը խիստ տարբերվում են իրարից, սակայն նրանք չեն օգտվում այդ տարբերություններից՝ իրենց համար հետևորդներ հավաքելու միտումով (համեմատեք Գործք 20։29, 30)։ Ստույգ չենք կարող ասել, թե ինչո՛ւ էին կորնթացիներից ոմանք ասում՝ «ես Պօղոսեան եմ», կամ՝ «ես՝ Ապողոսեան», սակայն կարող ենք վստահությամբ ասել, որ այնտեղի հավատարիմ երեցներից ոչ մեկը նման պառակտիչ մտածելակերպի չի հորդորել։ Պողոսը ոչ միայն չշոյվեց նրանց դրսևորած վերաբերմունքից, այլև խստորեն ժխտեց նրանց կարծիքները (Ա Կորնթացիս 3։5—7)։ Այսօր նույնպես երեցները շարունակ հիշում են այն մասին, որ ‘Աստծո հոտն’ են արածեցնում (Ա Պետրոս 5։2)։ Այն մարդկանցից ոչ մեկի սեփականությունը չէ։ Ուստի, երեցները հաստատակամ դիրք են բռնում, երբ նկատում են որևէ մեկի՝ ժողովում կամ էլ երեցների խորհրդում իշխել փորձելու հակումը։ Ժողովին խոնարհությամբ ծառայելով, մարդկանց սրտերին հասնելով և Եհովային ողջ սրտով ծառայելու գործում ժողովի անդամներին օգնելով՝ երեցները կառուցում են հրակայուն նյութերից։
17. Ի՞նչ կերպերով են քրիստոնյա ծնողները ջանում կառուցել հրակայուն նյութերով։
17 Այս հարցը հետաքրքրում է նաև քրիստոնյա ծնողներին։ Նրանց ցանկությունը՝ իրենց երեխաներին տեսնել հավիտյան ապրելիս, անչափ մեծ է։ Ահա թե ինչո՛ւ են իրենց զավակներին «կրկնում» Աստծո Խոսքում ամփոփված սկզբունքները, սերմանում դրանք նրանց սրտերում (Բ Օրինաց 6։6, 7)։ Նրանց նպատակն է, որ երեխաները ճշմարտությունը ճանաչեն որպես երջանիկ, պարգևատրող և լիարժեք կյանքի ուղի, և ոչ թե զուտ կանոնների շարան կամ անգիր արած փաստեր մտապահեն (Ա Տիմոթէոս 1։11)։ Որպեսզի իրենց երեխաներին օգնեն Քրիստոսի հավատարիմ աշակերտները դառնալ, հոգատար ծնողները ջանում են հրակայուն «շինարարական նյութեր» օգտագործել։ Նրանք համբերատարությամբ աշխատում են իրենց երեխաների հետ՝ օգնելով նրանց վերացնելու Եհովային տհաճ հատկությունները և զարգացնելու այնպիսի հատկություններ, որոնք հաճելի են Աստծուն (Գաղատացիս 5։22, 23)։
-