-
Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն«Աստծու Թագավորությունը իշխում է»
-
-
6. ա) Պողոսի խոսքերի համաձայն՝ ինչո՞ւ է օգնություն տրամադրելու գործը երկրպագության մաս։ բ) Նկարագրիր, թե ինչպես է այսօր կազմակերպվում օգնություն տրամադրելու գործը (տես «Երբ աղետ է լինում» շրջանակը, էջ 214)։
6 Պողոսը օգնեց կորնթացիներին տեսնել, թե ինչու է օգնություն տրամադրելը իրենց ծառայության և Եհովային մատուցվող երկրպագության մասը։ Նա հետևյալ տրամաբանական բացատրությունը տվեց. քրիստոնյաները օգնություն են տրամադրում, քանի որ «հպատակվում են Քրիստոսի մասին բարի լուրին» (2 Կորնթ. 9։13)։ Այսինքն՝ Քրիստոսի սովորեցրածը գործնականում կիրառելու ցանկությունից մղված՝ քրիստոնյաները օգնում են իրենց հավատակիցներին։ Իրենց եղբայրների համար արված բարի գործերը, ինչպես Պողոսն էր նշում, «Աստծու անզուգական բարության» դրսևորումներ են (2 Կորնթ. 9։14; 1 Պետ. 4։10)։ 1975թ. դեկտեմբերի 1-ի «Դիտարանում» կարիքի մեջ եղող մեր եղբայրներին օգնելու մասին ասվում էր. «Երբեք չպետք է կասկածենք, որ Եհովա Աստված և նրա Որդին՝ Հիսուս Քրիստոսը, իսկապես կարևորում են ծառայության այս կերպը»։ Այո՛, օգնություն տրամադրելու գործը սուրբ ծառայության արժեքավոր մաս է (Հռոմ. 12։1, 7; 2 Կորնթ. 8։7; Եբր. 13։16)։
-
-
Օգնություն տրամադրելը՝ որպես սուրբ ծառայություն«Աստծու Թագավորությունը իշխում է»
-
-
7, 8. Ո՞րն է տուժածներին օգնելու երեք նպատակներից առաջինը։
7 Որո՞նք են տուժածներին օգնություն տրամադրելու նպատակները։ Պողոսը տալիս է այս հարցի պատասխանը կորնթացիներին գրած երկրորդ նամակում (կարդա՛ 2 Կորնթացիներ 9։11–15)։ Այս համարներում նա ընդգծում է երեք հիմնական նպատակ, որոնց մենք հասնում ենք այս ծառայությամբ՝ օգնության ձեռք մեկնելով։ Եկեք քննենք դրանք առանձին-առանձին։
8 Առաջին՝ օգնություն տրամադրելով՝ փառք ենք բերում Եհովային։ Տես, թե վերոհիշյալ համարներում քանի անգամ Պողոսը եղբայրների ուշադրությունը հրավիրեց Եհովա Աստծու վրա։ Առաքյալը հիշեցրեց Աստծուն «շնորհակալություն հայտնելու» և «շատ անգամ շնորհակալություն հայտնելու» մասին (համար 11, 12)։ Նա ասաց, որ քրիստոնյաները «փառաբանում են Աստծուն» և գովաբանում են նրան «անզուգական բարության համար», երբ տեսնում են իրենց օգնելու համար հավատակիցների թափած ջանքերը (համար 13, 14)։ Ամփոփելով իր խոսքը՝ Պողոսը կրկին ասաց. «Շնորհակալություն Աստծուն» (համար 15; 1 Պետ. 4։11)։
-