Հիշո՞ւմ եք
Հավանաբար մեծ բավականություն եք ստացել «Դիտարան» պարբերագրի վերջին համարներն ընթերցելուց, այնպես չէ՞։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել հետևյալ հարցերին։
• Ի՞նչ կարող է անել քրիստոնյան, եթե գտնվում է էմոցիոնալ և հոգևորապես հոգնած վիճակում։
Նախ անհրաժեշտ է պարզել, թե որն է մեր հոգնածության պատճառը։ Լավ կլինի քննել մեր սովորությունները, տեսնել, թե որքան իրեր ունենք, ապա ազատվել ոչ անհրաժեշտ ‘ծանրությունից’։ Կարող ենք մեր առջև դնել այնպիսի նպատակներ, որոնք մեր հանգամանքները թույլ են տալիս իրագործել։ Շատ կարևոր է հետևել մեր հոգևոր առողջությանը։ Դա կարելի է անել, օրինակ, կանոնավորաբար աղոթելով և խորհրդածելով (15.08, էջ 23–26)։
• Եհովայի վկաները ինչո՞ւ են բառացի հասկանում 144 000 թիվը։
Այն բանից հետո, երբ տեսիլքում Հովհաննես առաքյալին տեղեկացվեց 144 000 անհատների մասին, նա տեսավ՝ «մի շատ ժողովուրդ, որ ոչ ով չէր կարող համարել»։ Եթե 144 000 թիվը խորհրդանշական լիներ, ապա այս երկու խմբերի միջև եղած հակադրությունը չէր երևա։ Բացի այդ, խոսելով այն անհատների մասին, ովքեր իր հետ միասին կառավարելու են՝ Հիսուսը նրանց անվանեց «փոքր հօտ» (Ղուկաս 12։32), (01.09, էջ 30)։
• Ինչո՞ւ իսրայելացին կարող էր օտարազգի անհատին վաճառել սատկած, արնաքամ չարված կենդանի։
Այն օտարազգին կամ պանդուխտը, որը չէր դարձել պրոզելիտ, Օրենքի տակ չէր։ Այդ պատճառով էլ իսրայելացուն թույլատրվում էր այդպիսի կենդանիներ վաճառել կամ տալ նրանց (Բ Օրինաց 14։21)։ Պրոզելիտը, սակայն, Օրենքի ուխտի տակ էր և սատկած կենդանու արյուն չէր կարող ուտել (Ղեւտացոց 17։10) (15.09, էջ 26)։
Ի՞նչ է բիոնիկան, և ինչո՞ւ այն թերևս հետաքրքրի քրիստոնյաներին։
Բիոնիկան գիտության մի ճյուղ է, որի նպատակն է ընդօրինակել բնության կենսաբանական համակարգերը։ Օրինակ՝ Ռայթ եղբայրները ստեղծեցին ինքնաթիռը մեծ թռչունների թռիչքը ուսումնասիրելուց հետո։ Բիոնիկան կարող է մղել քրիստոնյային՝ փառք տալ Արարչին (01.10, էջ 9)։
• Ո՞վ է Բ Կորնթացիս 12։2–4-ում հիշատակված մարդը, որը հափշտակվեց դրախտ։
Այս խոսքերը անմիջապես հետևում են այն համարներին, որտեղ Պողոսը ապացուցում է իր առաքյալ լինելը։ Քանի որ Աստվածաշնչում ոչ մի այլ տեղ չի խոսվում այնպիսի անհատի մասին, որի հետ նման բան է պատահել, և Պողոսը միակն է, որը մեզ պատմում է այդ մասին, ուստի տեսիլքը տեսնողը, ամենայն հավանականությամբ, Պողոսն էր (15.10, էջ 8)։
• Ի՞նչ գծեր ուներ Հիսուսը, որոնք թույլ են տալիս նրան ծառայելու որպես Աստծո կողմից ընտրված Առաջնորդ։
Հիսուսը կատարյալ անարատություն պահպանեց։ Նա ազնիվ էր, արդար և ամբողջովին նվիրված էր Աստծուն։ Հիսուսը շատ հոգատար էր մարդկանց հանդեպ և պատրաստ էր օգնել նրանց (01.11, էջ 6, 7)։
• Որտե՞ղ են լինելու դևերը Քրիստոսի Հազարամյա Իշխանության ընթացքում։
Մենք կարող ենք տրամաբանորեն եզրակացնել, որ Քրիստոսի Հազարամյա իշխանության ընթացքում դևերը Սատանայի հետ միասին կգցվեն անդունդը (Յայտնութիւն 20։1–3)։ Ծննդոց 3։15 համարում կանխագուշակվել էր օձի գլխի ջախջախումը։ Դա ներառում է Հազարամյակի ընթացքում Սատանային անդունդի մեջ բանտարկելը։ Նրա սերնդի մաս են կազմում չար հրեշտակները, կամ՝ դևերը։ Այն փաստը, որ վերջիններս վախեցան անդունդը նետվելուց, ցույց է տալիս, որ նրանք տեղյակ են առաջիկայում սպասվող այս բանտարկման մասին (Ղուկաս 8։31) (15.11, էջ 30, 31)։
• Անհատն ինչո՞ւ պետք է զգույշ լինի ալկոհոլային խմիչքներ օգտագործելիս, անգամ եթե նրա հարբած լինելը ակնհայտ չէ։
Որոշ մարդկանց մոտ հարբածության նշաններ ի հայտ չեն գալիս նույնիսկ մեծ քանակությամբ խմիչք օգտագործելուց հետո։ Սակայն հնարավոր է, որ մարդը աստիճանաբար խմիչքի հանդեպ կախվածություն ձեռք բերի և դառնա «գինեմոլ» (Տիտոս 2։3)։ Հիսուսը զգուշացրեց ‘շատակերության և հարբեցողության’ վտանգների մասին (Ղուկաս 21։34, 35)։ Անհատը կարող է ֆիզիկական և հոգևոր առումով թմրել կամ ծուլանալ, անգամ եթե այն աստիճանի չի խմել, որ հարբի (01.12, էջ 19–21)։