Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w16 ապրիլ էջ 32
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Հնագույն կնիքներ. ի՞նչ էին դրանք
    Այլ նյութեր
  • «Ոգին ինքը վկայություն է տալիս»
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ընթերցողների հարցերը
    2007 Դիտարան
  • Ոգին վկայություն է տալիս մեր ոգու հետ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w16 ապրիլ էջ 32

ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ

Ի՞նչ են խորհրդանշում «վարձատրության երաշխիքը» և «կնիքը», որ յուրաքանչյուր օծյալ քրիստոնյա ստանում է Աստծուց (2 Կորնթ. 1։21, 22)։

Մարդը կնիք է դնում փաստաթղթի վրա՝ կնքամատանին սեղմելով կավի վրա

Անցյալում փաստաթուղթը հաստատում էին կնքամատանիով՝ սեղմելով այն կավի կամ մեղրամոմի վրա

Վարձատրության երաշխիք։ Ըստ մի աշխատության՝ 2 Կորնթացիներ 1։22-ում «վարձատրության երաշխիք» թարգմանված հունարեն բառը օգտագործվել է «իրավաբանական և առևտրական ոլորտներում»։ Այն բառացի նշանակում է «մասնավճար, դեպոզիտ, կանխավճար, գրավ, որը իրավական հիմք է ծառայում տվյալ իրի ձեռքբերման համար»։ Երբ քրիստոնյան օծվում է սուրբ ոգով, նա ստանում է վարձատրության երաշխիքը։ Իսկ ամբողջ վարձատրության մասին, որի մեջ մտնում են անմահության պարգևն ու անապականելի երկնային մարմին ստանալը, նկարագրվում է 1 Կորնթացիներ 15։48–54-ում և 2 Կորնթացիներ 5։1–5-ում։

Ժամանակակից հունարենում «երաշխիք» բառը կարող է նաև նշանակել նշանադրության մատանի։ Սա շատ տեղին է, որովհետև այն օծյալները, որոնք ստացել են «երաշխիքը», դառնալու են Քրիստոսի փոխաբերական կինը (2 Կորնթ. 11։2; Հայտն. 21։2, 9)։

Կնիք։ Անցյալում կնիքը օգտագործվել է որպես ստորագրություն, որով հաստատվում էր փաստաթղթի կամ համաձայնագրի վավերականությունը և սեփականության իրավունքը։ Օծյալները սուրբ ոգու «կնիքը», կամ՝ դրոշմը ստանում են որպես Աստծու սեփականություն (Եփես. 1։13, 14)։ Հավատարիմ մնալու դեպքում նրանց կնիքը վերջնականապես հաստատվում է մահից կամ մեծ նեղությունից անմիջապես առաջ (Եփես. 4։30; Հայտն. 7։2–4)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը