Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/15 էջ 30–31
  • Ընթերցողների հարցերը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ընթերցողների հարցերը
  • 2012 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Պոռնկագրություն
    2013 Արթնացե՛ք
  • Պոռնկագրություն. անվնաս զբաղմո՞ւնք
    2013 Դիտարան
  • Ինչո՞ւ մերժել պոռնկագրությունը
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչո՞ւ խուսափել պոռնկագրությունից
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 2)
Ավելին
2012 Դիտարան
w12 3/15 էջ 30–31

Ընթերցողների հարցերը

Կարո՞ղ է պոռնկագրություն դիտելը այն աստիճան խորանալ, որ քրիստոնյան զրկվի ընկերակցությունից

▪ Այո՛, կարող է։ Եվ դա ցույց է տալիս, թե ինչու է անչափ կարևոր վճռականորեն ու հաստատակամորեն հեռու մնալ ամեն տեսակ պոռնկագրությունից՝ թե՛ գրավոր նյութերից, թե՛ պատկերներից, որոնք հայտնվում են ամսագրերում, ֆիլմերում և ինտերնետում։

Պոռնկագրությունը հասանելի է աշխարհի ցանկացած մասում։ Ինտերնետի միջոցով պոռնկագրական նյութերը հիմա ավելի քան երբևէ մատչելի են դարձել, և այն դիտելու սարսափելի ժանտախտով ավելի ու ավելի շատ մարդիկ են վարակվում։ Քանի որ այդպիսի վեբ կայքերը շատ անգամ անսպասելիորեն են հայտնվում համակարգչի էկրանին, թե՛ մեծերը, թե՛ փոքրերը ակամայից դիտել են պոռնկագրական պատկերներ։ Ուրիշներն էլ միտումնավոր են մտել այդ կայքերը, քանի որ ոչինչ չի խանգարել նրանց գաղտնաբար պոռնկագրություն դիտել տանը կամ աշխատավայրում։ Ինչո՞ւ քրիստոնյաներին պետք է լրջորեն մտահոգի այս հարցը։

Կարևոր պատճառներից մեկը իմանում ենք Հիսուսի հետևյալ նախազգուշացումից. «Յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում» (Մատթ. 5։28)։ Անշուշտ, նորմալ սեռական հարաբերությունները տեղին են և հաճույք են պատճառում ամուսիններին (Առակ. 5։15–19; 1 Կորնթ. 7։2–5)։ Սակայն պոռնկագրության նպատակը դա չէ։ Ընդհակառակը՝ այն կենտրոնանում է անթույլատրելի սեքսի վրա և անբարո մտքեր է արթնացնում, որոնց մասին Հիսուսը զգուշացում տվեց։ Հստակ է, ուրեմն, որ պոռնըկագրություն կարդալը կամ նայելը միանշանակ հակառակ է Աստծու տված պատվերին. «Ուրեմն սպանեք ձեր մարմնի անդամները, որ երկրի վրա են՝ կապված պոռնկության, անմաքրության, սեռական կրքերի, վնասակար ցանկությունների և ագահության հետ, որը կռապաշտություն է» (Կող. 3։5)։

Ի՞նչ կարելի է ասել, եթե քրիստոնյան մեկ կամ երկու անգամ պոռնկագրություն է դիտել։ Ինչ-որ իմաստով նրա իրավիճակը կարելի է նմանեցնել այն վտանգավոր իրավիճակին, որում մի անգամ հայտնվեց սաղմոսերգու Ասափը։ «Իմ ոտքերը գրեթե շեղվել էին ճանապարհից, քիչ էր մնում քայլերս սայթաքեին»,— ասաց նա։ Քրիստոնյան ինչպե՞ս կարող է մաքուր խիղճ ունենալ և խաղաղ փոխհարաբերություններ Աստծու հետ, եթե մերկ տղամարդկանց ու կանանց կամ պոռնկություն գործող զույգի պատկերներ է դիտել։ Ասափն էլ խաղաղություն չուներ։ Նա ասաց. «Ես թշվառության մեջ եմ ամեն օր և խրատ եմ ստանում ամեն առավոտ» (Սաղ. 73։2, 14)։

Վատ արարքի մեջ ընկած քրիստոնյան պետք է սթափվի ու հասկանա, որ հոգևոր օգնության կարիք ունի։ Այսպիսի օգնություն կարելի է ստանալ ժողովում։ «Նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի նախքան դա գիտակցելը, դուք, որ հոգևոր որակներ ունեք, փորձեք այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով՝ յուրաքանչյուրդ զգուշանալով ձեր անձերի համար» (Գաղ. 6։1)։ Մեկ կամ երկու երեց կարող են անհրաժեշտ օգնությունը տալ նրան, ինչպես նաև «հավատով արված աղոթքը կբուժի հիվանդին», ու նրա մեղքերը «կներվեն» (Հակ. 5։13–15)։ Նրանք, ովքեր օգնության են դիմել՝ ազատվելու պոռնկագրության արատից, Ասափի պես հասկացել են, թե որքան բարի է Աստծուն մոտենալը (Սաղ. 73։28)։

Սակայն Պողոս առաքյալն ասաց, որ մեղք գործողներից ոմանք չզղջացին «իրենց անմաքրության, պոռնկության և անառակ վարքի համար»a (2 Կորնթ. 12։21)։ Այստեղ «անմաքրություն» թարգմանված հունարեն բառի վերաբերյալ պրոֆեսոր Մարվին Ռ. Վինսենտը գրել է, որ այն ունի «ստոր, նողկալի ապականության իմաստ»։ Ցավալի է, բայց փաստ է, որ կան պոռնկագրության տեսակներ, որոնք շատ ավելի նողկալի են, քան մերկ մարդկանց ու պոռնկություն գործող տղամարդկանց ու կանանց տեսարանները։ Ստոր, նողկալի պոռնկագրության մեջ է մտնում համասեռամոլությունը (նույն սեռի պատկանող մարդկանց սեքսով զբաղվելը), խմբակային սեքսը, անասնապղծությունը, երեխաների պոռնկագրությունը, խմբակային բռնաբարությունը, կանանց բարբարոսաբար չարչարելը, սեռական ստրկացումը կամ սադիզմը։ Պողոսի օրերում որոշ մարդիկ, ովքեր «մտավոր առումով խավարի մեջ էին», «ամոթի զգացումը կորցնելով.... անձնատուր էին եղել անառակ վարքին, որպեսզի ագահությամբ ամեն տեսակ անմաքրություն գործեն» (Եփես. 4։18, 19)։

Գաղատացիներ 5։19-ում Պողոսը կրկին նշեց «անմաքրություն» բառը։ Բրիտանացի մի աստվածաբան ասում է, որ այն «այստեղ ավելի շատ կարող է [նշանակել] ամեն տեսակ ոչ բնական կրքեր»։ Ո՞ր քրիստոնյան համաձայն չի լինի այն մտքին, որ վերոհիշյալ զազրելի, սեռական առումով այլասերված պոռնկագրության տեսակները «ոչ բնական կրքեր» են և ստոր ու նողկալի են։ Պողոսն իր խոսքերը եզրափակեց՝ Գաղատացիներ 5։19–21-ում նշելով, որ այսպիսի անմաքրություն «անողները Աստծու թագավորությունը չեն ժառանգի»։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկը նողկալի, սեռական առումով այլասերված պոռնկագրություն դիտելու արմատավորված սովորություն ունի ու թերևս բավականին ժամանակ է, ինչ այդպես է վարվում, և չի զղջում, չի ձերբազատվում դրանից, ապա չի կարող մնալ քրիստոնեական ժողովում։ Նա պետք է զրկվի ընկերակցությունից, որպեսզի պահպանվի ժողովի մաքրությունն ու ոգին (1 Կորնթ. 5։5, 11)։

Ուրախալի է իմանալ, որ ոմանք, ովքեր ընկել են պոռնկագրության նողկալի տեսակները դիտելու ծուղակը, մոտեցել են երեցներին և հոգևոր օգնություն ստանալով՝ կտրուկ փոփոխություններ են արել։ Հիսուսը հին Սարդեսի ժողովին հորդորեց. «Ամրացրո՛ւ մնացածներին, որոնք ուր որ է պիտի մեռնեին.... հիշիր, թե ինչ ստացար և ինչ լսեցիր, և պահիր այն ու զղջա։ Իսկ եթե չարթնանաս.... դու չես իմանա, թե որ ժամին կգամ» (Հայտն. 3։2, 3)։ Ուստի հնարավոր է զղջալ ու, այսպես ասած, հափշտակվել կրակի միջից (Հուդա 22, 23)։

Սակայն որքան ավելի լավ կլինի, որ յուրաքանչյուրս հաստատ որոշի անգամ չմոտենալ վտանգավոր եզրագծին։ Այո՛, պետք է միանշանակ վճռենք հեռու մնալ պոռնկագրության բոլոր տեսակներից։

[ծանոթագրություն]

a Իմանալու համար, թե որն է «անմաքրության, պոռնկության և անառակ վարքի» տարբերությունը, տե՛ս 2006​թ. հուլիսի 15-ի «Դիտարանը», էջ 29–31։

[մեջբերում 30-րդ էջի վրա]

Վատ արարքի մեջ ընկած քրիստոնյան պետք է սթափվի ու հասկանա, որ հոգևոր օգնության կարիք ունի

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը