Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • «Ամենայն մխիթարության Աստվածը»
    2008 Դիտարան | սեպտեմբեր 1
    • ԿՅԱՆՔՈՒՄ շատ բաներ՝ տառապանքը, հիասթափությունը, միայնությունը, կարող են ցավ պատճառել, նույնիսկ վհատեցնել։ Այդպիսի պահերին գուցե մտածեք. «Ումի՞ց կարող եմ օգնություն ստանալ»։ Պողոս առաքյալի խոսքերը, որոնք գտնվում են 2 Կորնթացիներ 1։3, 4–ում, մատնանշում են մխիթարության հուսալի աղբյուրին՝ Եհովա Աստծուն։

      Երրորդ համարում Աստված կոչվում է «ջերմ կարեկցանքի Հայր»։ Ի՞նչ է դա նշանակում։ Հունարեն բառը, որը թարգմանվել է «ջերմ կարեկցանք», կարող է ունենալ հետևյալ նշանակությունը՝ կարեկցանք զգալ, երբ ուրիշները տառապում ենa։ Աստվածաշնչային մի աշխատության մեջ ասվում է, որ այս բառը կարող է ունենալ «խղճալ» կամ «հոգատարություն դրսևորել» իմաստները։ Աստծու «ջերմ կարեկցանքը» մղում է նրան գործելու։ Մի՞թե Եհովայի այս հատկությունը մեզ չի մոտեցնում նրան։

      Պողոսը նաև Եհովային կոչեց «ամենայն մխիթարության Աստված»։ Այստեղ նա օգտագործեց մի բառ, որն ունի «որևէ մեկին դժվարության կամ նեղության ժամանակ մխիթարելու և ակտիվորեն օգնելու կամ քաջալերելու գաղափարը»։ Աստվածաշնչային մի թարգմանության մեջ բացատրվում է. «Մենք մխիթարում ենք տառապողին, երբ քաջալերում ենք նրան դիմանալ ցավին» («The Interpreter’s Bible»)։

      Գուցե հարցնեք. «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մեզ և քաջալերում, որ դիմանանք ցավին»։ Նա օգնում է մեզ հիմնականում իր Խոսքի՝ Աստվածաշնչի, ինչպես նաև հրաշալի պարգևի՝ աղոթքի միջոցով։ Պողոսն ասում է, որ Եհովան սիրով տալիս է մեզ իր Խոսքը, որպեսզի «Գրությունների տված մխիթարությամբ հույս ունենանք»։ Դեռ ավելին, սրտանց աղոթքների միջոցով մենք զգում ենք «Աստծու խաղաղությունը, որ գերազանցում է ամեն միտք» (Հռոմեացիներ 15։4; Փիլիպպեցիներ 4։7)։

  • «Ամենայն մխիթարության Աստվածը»
    2008 Դիտարան | սեպտեմբեր 1
    • a Աստված կոչվում է «ջերմ կարեկցանքի Հայր [կամ՝ աղբյուր]», քանի որ կարեկցանքը բնորոշ է նրա էությանը։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը