Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Կարդացեք Եփեսացիներ 5։10 և քննարկեք հետևյալ հարցերը։

      • Նախքան որևէ տոն նշելը ինչո՞ւմ պետք է հավաստիանանք։

      • Մարդիկ ի՞նչ տոներ են նշում ձեր տարածքում։

      • Քո կարծիքով՝ այդ տոները հաճելի՞ են Եհովային։

      Օրինակ՝ երբևէ մտածե՞լ ես, թե Աստված ինչ կարծիք ունի ծննդյան տոնակատարությունների վերաբերյալ։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովայի ծառաները նշել են իրենց ծննդյան օրը կամ մասնակցել են ծննդյան տոնակատարության։ Սակայն այնտեղ խոսվում է երկու ծննդյան տոնակատարության մասին, որոնք նշել են Եհովային չծառայող մարդիկ։ Կարդացեք Ծննդոց 40։20–22 և Մատթեոս 14։6–10, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։

      • Ի՞նչ ընդհանրություններ ունեն այս երկու տոնակատարությունները։

      • Ըստ վերոնշյալ աստվածաշնչյան արձանագրությունների՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ծննդյան տոնակատարություններին։

      Սակայն գուցե հարցնես. «Իրականում Եհովայի համար տարբերություն կա՞՝ ծննդյան կամ Աստվածաշնչին հակասող այլ տոնակատարության կմասնակցեմ, թե ոչ»։ Կարդացեք Ելք 32։1–8, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Աստծուն տհաճ տոներ» (5։07)

      • Ինչո՞ւ պետք է հավաստիանանք, թե ինչն է ընդունելի Եհովայի համար։

      • Ինչպե՞ս կարող ենք դա անել։

      Ինչպես իմանալ՝ տոնը հաճելի է Եհովային, թե ոչ

      • Արդյո՞ք այն հիմնված է ոչ սուրբգրային ուսմունքների վրա։ Պատասխանն իմանալու համար ուսումնասիրիր, թե ինչ ծագում ունի այդ տոնը։

      • Արդյո՞ք այդ տոնակատարության ժամանակ անհարկի պատիվ է տրվում մարդկանց, կազմակերպություններին կամ ազգային խորհրդանիշներին։ Մենք պատիվ ենք տալիս միայն Եհովային և վստահ ենք, որ նա է լուծելու աշխարհի խնդիրները։

      • Այդ տոնի հետ կապված ավանդույթներն ու սովորույթները չե՞ն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Մենք պետք է բարոյապես մաքուր մնանք։

  • Թող ժամանցի քո ընտրությունը հաճելի լինի Եհովային
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
    • Դաս 53. Հայրը, մայրը և փոքր աղջիկը ադի-բուդի են ուտում և հեռուստացույց են դիտում

      ԴԱՍ 53

      Թող ժամանցի քո ընտրությունը հաճելի լինի Եհովային

      Եհովան «երջանիկ Աստված» է (1 Տիմոթեոս 1։11)։ Նա ուզում է, որ մենք էլ երջանիկ լինենք ու վայելենք կյանքը։ Նրան հաճելի է, երբ մենք ժամանակ ենք տրամադրում հանգստին։ Այս դասում կտեսնենք, թե ինչպես կարող ենք օգտագործել մեր ազատ ժամանակը, որ բավարարվածության զգացում ունենանք և միևնույն ժամանակ գոհացնենք Եհովային։

      1. Ի՞նչ պետք է հիշենք ժամանց ընտրելիս

      Հանգստի ժամանակ ի՞նչ ես սիրում անել։ Ոմանք նախընտրում են տանը մնալ՝ գիրք կարդալ, երաժշտություն լսել, ֆիլմ դիտել կամ ինտերնետում փնտրտուքներ անել։ Ուրիշներն էլ ավելի ակտիվ ժամանցի սիրահար են. նրանք նախընտրում են ընկերների հետ արշավների գնալ, լողալ կամ խաղ խաղալ։ Ինչպիսի ժամանց էլ որ ընտրենք, պետք է հավաստիանանք, որ այն «ընդունելի [է] Տիրոջը» (Եփեսացիներ 5։10)։ Սա գիտակցելը կարևոր է, քանի որ այսօր աշխարհում տարածված զվարճություններից շատերը պարունակում են բաներ, որոնք տհաճ են Եհովային, օրինակ՝ բռնություն, անբարոյություն և ոգեհարցություն (կարդա Սաղմոս 11։5)։ Ի՞նչը կօգնի, որ ժամանցի ձև ընտրելիս իմաստուն որոշումներ կայացնենք։

      Եթե այնպիսի մարդկանց հետ ընկերություն անենք, որոնք սիրում են Եհովային, նրանք լավ ազդեցություն կունենան թե՛ մեզ, թե՛ ժամանցի մեր ընտրության վրա։ Ինչպես տեսանք 48-րդ դասում, «իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա»։ Մյուս կողմից, եթե կանոնավոր շփվում ենք Աստծու չափանիշներն արհամարհող մարդկանց հետ, «կտուժենք» (Առակներ 13։20)։

      2. Ինչո՞ւ է կարևոր վերահսկել, թե որքան ժամանակ ենք տրամադրում զվարճություններին

      Նույնիսկ եթե մեր ընտրած ժամանցի ձևը ընդունելի է Եհովայի համար, պետք է ուշադիր լինենք, որ չափից շատ ժամանակ չտրամադրենք դրան։ Այլապես գուցե չհասցնենք ավելի կարևոր բաներն անել։ Աստվածաշունչը հորդորում է. «Ձեզ համար գնեք հարմար ժամանակը» (կարդա Եփեսացիներ 5։15, 16)։

      ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

      Իմացիր, թե ինչպես կարող ես ժամանցի հարցում ճիշտ որոշումներ կայացնել։

      3. Խուսափիր վնասակար զվարճություններից

      Ինչո՞ւ պետք է զգուշությամբ ընտրենք մեր ժամանցը։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հաջորդող հարցերը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Զվարճության ինչպիսի՞ ձև ընտրեմ» (4։39)

      • Ժամանցի որոշ ժամանակակից ձևեր ի՞նչ ընդհանրություններ ունեն հին գլադիատորական խաղերի հետ։

      • Դենին ի՞նչ սովորեց զվարճությունների վերաբերյալ։

      Կարդացեք Հռոմեացիներ 12։9 և քննարկեք հետևյալ հարցը։

      • Այս համարն ինչպե՞ս կօգնի քեզ, որ զվարճությունների ընտրության հարցում ճիշտ որոշում կայացնես։

      Ո՞ր բաներն է ատում Եհովան։ Կարդացեք Առակներ 6։16, 17 և Գաղատացիներ 5։19–21 համարները։ Յուրաքանչյուր համարն ընթերցելուց հետո քննարկեք հետևյալ հարցը։

      • Այս համարներում նշվածներից որո՞նք են այսօր տարածված ժամանցի տարբեր ձևերում։

      Ինչպես կարող ես խելամիտ լինել ժամանցի ընտրության հարցում

      Հարցրու ինքդ քեզ.

      • Այն պարունակո՞ւմ է Եհովայի համար ատելի որևէ բան։

      • Այն խանգարո՞ւմ է, որ զբաղվեմ ավելի կարևոր գործերով։

      • Հնարավո՞ր է, որ սկսեմ ավելի մտերմանալ և կանոնավոր շփվել այնպիսի մարդկանց հետ, որոնք չեն սիրում Եհովային։

      Վտանգից հարկավոր է հնարավորին չափ հեռու մնալ։ Հետևաբար մենք պետք է հեռու մնանք զվարճության ցանկացած ձևից, որը կարող է վատ անդրադառնալ մեզ վրա

      Մեքենան անցնում է լեռնային ճանապարհի եզրով։ Մեքենան քիչ է մնում ընկնի ձորը

      4. Խելամտորեն օգտագործիր ժամանակդ

      Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

      ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչն է տնօրինում ժամանակդ» (2։45)

      • Թեպետ եղբայրը ոչ մի վատ բան չէր դիտում, սակայն ի՞նչ առումով էր նրա ժամանցը վնասակար։

      Կարդացեք Փիլիպպեցիներ 1։10, այնուհետև քննարկեք այս հարցը։

      • Այս համարն ինչպե՞ս կարող է օգնել կողմնորոշվելու, թե որքան ժամանակ արժե տրամադրել հանգստին։

      5. Ընտրիր օգտակար ժամանց

      Թեև զվարճության որոշ ձևեր տհաճ են Եհովային, սակայն կան ժամանցի շատ ձևեր, որոնք ընդունելի են նրա համար։ Կարդացեք Ժողովող 8։15 և Փիլիպպեցիներ 4։8, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։

      • Օգտակար ժամանցի ձևերից որո՞նք ես սիրում։

      Կոլաժ։ Տարբեր տարիքի մարդիկ վայելում են օգտակար ժամանց։ 1. Մի աղջիկ երաժշտություն է լսում ու նկարում։ 2. Երեք երիտասարդ բասկետբոլ են խաղում։ 3. Երկու տղա հեծանիվ են քշում։ 4. Մի տղա փայտից մեքենա է սարքում։ 5. Մի մարդ հարվածային գործիք է նվագում։ 6. Տղան տեսախաղ է խաղում իր հոր հետ։ 7. Մի երիտասարդ աղջիկ լուսանկարում է

      Ժամանցի բազմաթիվ օգտակար ձևեր կան, որոնք կարող ես ընտրել

      ՈՄԱՆՔ ԳՈՒՑԵ ՀԱՐՑՆԵՆ. «Ի՞նչ սխալ բան կա բռնություն, անբարոյություն կամ ոգեհարցություն պարունակող ժամանցի մեջ, եթե ես անձամբ դրանց մասնակից չեմ»։

      • Իսկ դու ի՞նչ ես կարծում։

      ԱՄՓՈՓՈՒՄ

      Եհովան ուզում է, որ մեր ժամանցը լինի օգտակար և թարմացնող։

      Վերհիշենք

      • Քրիստոնյաները ինչպիսի՞ ժամանցից պետք է հեռու մնան։

      • Ինչո՞ւ պետք է ուշադիր լինենք, թե որքան ժամանակ ենք հատկացնում զվարճություններին և հանգստին։

      • Ինչո՞ւ ես ցանկանում, որ ընտրածդ ժամանցի ձևը հաճելի լինի Եհովային։

      Նպատակ դիր

      ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

      Իմացիր, թե ով է պատասխանատու ժամանցի մեր ընտրության համար։

      «Կա՞ն ֆիլմեր, գրքեր կամ երգեր, որ արգելքի տակ են Եհովայի վկաների համար» (վեբ հոդված)

      Տես, թե ինչպես կարող ես ճիշտ որոշումներ կայացնել հանգստի և զվարճությունների վերաբերյալ։

      «Քո ընտրած ժամանցի ձևը օգտակա՞ր է արդյոք» («Դիտարան», 2011 թ. հոկտեմբերի 15)

      «Ես ձերբազատվեցի իմ կանխակալ կարծիքից» պատմությունն ընթերցելիս տես, թե մի մարդ ինչու հրաժարվեց իր նախասիրություններից։

      «Աստվածաշունչը փոխում է մարդկանց կյանքերը» («Դիտարան», 2010 թ. փետրվարի 1)

      Տես, թե մի ծնող ինչպես խելամիտ որոշում կայացրեց ոգեհարցություն պարունակող ժամանցի վերաբերյալ։

      «Հեռու մնա ոգեհարցություն պարունակող ժամանցի ձևերից» (2։02)

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը