Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • Ձգտո՞ւմ ես հասնել Քրիստոսի հասակին
    2015 Դիտարան | սեպտեմբեր 15
    • 2 Այդպես էլ Աստված իր ծառաների մեջ հասունություն է փնտրում։ Խոսքը ոչ թե ֆիզիկական, այլ հոգևոր հասունության մասին է։ Քրիստոնյայի նպատակը Աստծու հասուն ծառա դառնալն է։ Նույնիսկ երբ անհատը առաջադիմում է, նվիրվում և մկրտվում, նա շարունակում է աճել։ Պողոս առաքյալը գրեց, որ Եփեսոսի քրիստոնյաները հոգևորապես աճելու կարիք ունեին։ Նա քաջալերեց նրանց «հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնել միասնության, դառնալ չափահաս մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին» (Եփես. 4։13)։

      3. Ի՞նչ նմանություն կա Եփեսոսի ժողովի և Եհովայի ներկայիս ժողովրդի միջև։

      3 Երբ Պողոսը գրեց իր նամակը, Եփեսոսի ժողովը արդեն մի քանի տարի էր, ինչ գոյություն ուներ։ Աշակերտներից շատերը հասել էին հոգևոր հասունության, ոմանք, սակայն, դեռ կարիք ունեին ջանադրաբար ձգտելու դրան։ Այսօր նույնն է պարագան Եհովայի վկաների դեպքում. շատ եղբայրներ ու քույրեր երկար տարիներ ծառայում են Աստծուն և հասել են հոգևոր հասունության։ Բայց, ինչ խոսք, նույնը չենք կարող ասել բոլորի մասին։ Պատճառներից մեկն այն է, որ ամեն տարի հազարավոր մարդիկ են մկրտվում, ուստի ոմանք դեռ կարիք ունեն հասունանալու։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին (Կող. 2։6, 7)։

  • Ձգտո՞ւմ ես հասնել Քրիստոսի հասակին
    2015 Դիտարան | սեպտեմբեր 15
    • 5 Եհովայի հասուն ծառան իր կյանքը կառուցում է Հիսուսի թողած օրինակի շուրջ՝ «սերտորեն նրա հետքերին հետևելով» (1 Պետ. 2։21)։ Հիսուսը նշեց, որ շատ կարևոր է սիրել Եհովային ամբողջ սրտով, հոգով և մտքով, ինչպես նաև սիրել մերձավորին մեր անձի պես (Մատթ. 22։37–39)։ Հասուն քրիստոնյան ձգտում է ապրել այս խորհրդին ներդաշնակ։ Նա այնպիսի կյանք է վարում, որը ցույց է տալիս, որ իր համար Եհովայի հետ ունեցած փոխհարաբերությունները և ուրիշների հանդեպ անձնազոհ սեր դրսևորելը առաջին տեղում են։

  • Ձգտո՞ւմ ես հասնել Քրիստոսի հասակին
    2015 Դիտարան | սեպտեմբեր 15
    • 8. Ի՞նչ կարելի է ասել այն մասին, թե սուրբգրային ինչ գիտելիքներ և հասկացողություն ուներ Հիսուսը։

      8 Հիսուսը հրաշալի հասկանում էր Աստծու Խոսքը։ Նույնիսկ երբ 12 տարեկան էր, կարողանում էր սուրբգրային հարցեր քննարկել ուսուցիչների հետ տաճարում։ «Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով» (Ղուկ. 2։46, 47)։ Հետագայում իր երկրային ծառայության ընթացքում Հիսուսը լռեցրեց հակառակորդներին՝ տեղին մեջբերումներ անելով Աստծու Խոսքից (Մատթ. 22։41–46)։

      9. ա) Աստվածաշնչի ուսումնասիրության ո՞ր սովորություններն են կարևոր այն անհատի համար, ով ուզում է հոգևորապես աճել։ բ) Ո՞րն է Աստվածաշնչի ուսումնասիրության նպատակը։

      9 Հիսուսի թողած օրինակին հետևելով՝ քրիստոնյան, որը հոգևորապես աճում է, չպետք է բավարարվի աստվածաշնչյան մակերեսային գիտելիքներով։ Նա կանոնավորաբար «խորը կփորի» Աստվածաշունչը՝ գիտակցելով, որ «պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է» (Եբր. 5։14)։ Անկասկած, հասուն քրիստոնյան ցանկանում է «Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքներ» ունենալ (Եփես. 4։13)։ Ամեն օր կարդո՞ւմ ես Աստվածաշունչը։ Ունե՞ս անձնական ուսումնասիրության գրաֆիկ։ Ջանքեր ներդնո՞ւմ ես, որ ամեն շաբաթ ժամանակ հատկացնես ընտանեկան երկրպագության համար։ Աստծու Խոսքը քննելիս ուշադրություն դարձրու աստվածաշնչյան սկզբունքներին, որոնք կօգնեն քեզ ավելի հստակ տեսնելու, թե ինչ մտածելակերպ և զգացմունքներ ունի Եհովան։ Այնուհետև որոշումներ կայացնելիս առաջնորդվիր այդ սկզբունքներով։ Այդպես վարվելով՝ ավելի կմտերմանաս Եհովայի հետ։

Հայերեն հրատարակություններ (1997–2025)
Ելք
Մուտքագրվել
  • Հայերեն
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության քաղաքականություն
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը