Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w19 հունիս էջ 2–7
  • «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ»
  • 2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՍԱՏԱՆԱՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿԸ ԳՑԵՑ
  • ՍԱՏԱՆԱՅԻ ԿԻՐԱՌԱԾ ԵՐԵՔ ՀՆԱՐՔՆԵՐԸ
  • ՍԱՏԱՆԱՆ Ի՞ՆՉ ՀՆԱՐՔՆԵՐ Է ԳՈՐԾԻ ԴՆՈՒՄ ԱՅՍՕՐ
  • Արթուն եղիր. Սատանան ուզում է կուլ տալ քեզ
    2015 Դիտարան
  • Ճանաչենք մեր թշնամուն
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպիսի մարդ դու պետք է լինես
    2013 Դիտարան
  • Սատանա
    2013 Արթնացե՛ք
Ավելին
2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w19 հունիս էջ 2–7

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՀՈԴՎԱԾ 23

«Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ»

«Զգույշ եղեք, գուցե լինի մեկը, որը իբրև զոհ հափշտակի ձեզ փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ։ Սրանք մարդկանց ավանդույթների և աշխարհի սկզբունքների վրա են հիմնված» (ԿՈՂ. 2։8)։

ԵՐԳ 96 Աստվածաշունչը գանձ է

ԱՅՍ ՀՈԴՎԱԾՈՒՄa

1. Համաձայն Կողոսացիներ 2։4, 8 համարների՝ Սատանան ինչպե՞ս է փորձում գերի վերցնել մեր միտքը։

ՍԱՏԱՆԱՆ ուզում է մեզ Եհովայի դեմ տրամադրել։ Իր նպատակին հասնելու համար նա փորձում է թունավորել մեր միտքը, այսպես ասած, հափշտակել այն և իրեն հնազանդեցնել։ Նա ամեն կերպ փորձում է համոզել կամ մոլորեցնել մեզ, որ իրեն հետևենք։ Եվ դրա համար նա հաճախ իր շահերին է ծառայեցնում մեր ցանկությունները (կարդա Կողոսացիներ 2։4, 8)։

2–3. ա) Ինչո՞ւ պետք է ուշադրություն դարձնենք Կողոսացիներ 2։8-ում տրված նախազգուշացմանը։ բ) Ի՞նչ ենք քննելու այս հոդվածում։

2 Բայց իրո՞ք մեզ այդքան մեծ վտանգ է սպառնում։ Սատանան իսկապե՞ս կարող է մոլորեցնել մեզ։ Այո՛, այն էլ ինչպես։ Հիշենք, որ Կողոսացիներ 2։8-ում Պողոս առաքյալը նախազգուշացնում էր ոչ թե անհավատներին, այլ սուրբ ոգով օծված քրիստոնյաներին (Կող. 1։2, 5)։ Առաջին դարի այդ քրիստոնյաներին մեծ վտանգ էր սպառնում, առավել ևս՝ մեզ (1 Կորնթ. 10։12)։ Ինչո՞ւ ենք այսպես ասում։ Բանսարկուն «ցած է գցվել երկրի վրա», և նա ամեն բան անում է, որ մոլորեցնի Աստծու հավատարիմ ծառաներին (Հայտն. 12։9, 12, 17)։ Բացի այդ, մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ «չար և խաբեբա մարդիկ ավելի ու ավելի են առաջ գնում չարության մեջ» (2 Տիմոթ. 3։1, 13)։

3 Այս հոդվածում կքննենք, թե Սատանան ինչպես է «դատարկ խաբեության» միջոցով փորձում թունավորել մեր միտքը։ Կբացահայտենք նրա նենգություններից երեքը (Եփես. 6։11)։ Իսկ հաջորդ հոդվածից կիմանանք, թե ինչպես կարող ենք չեզոքացնել այն բացասական ազդեցությունը, որ նա գուցե հասցրել է թողնել մեր մտածելակերպի վրա։ Բայց նախ եկեք քննենք, թե Ավետյաց երկրում Բանսարկուին ինչպես հաջողվեց մոլորեցնել իսրայելացիներին, և թե ինչ կարող ենք սովորել այդ պատմությունից։

ՍԱՏԱՆԱՆ ԻՍՐԱՅԵԼԱՑԻՆԵՐԻՆ ԿՌԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ԾՈՒՂԱԿԸ ԳՑԵՑ

4–6. 2 Օրենք 11։10–15 համարների համաձայն՝ Ավետյաց երկրում իսրայելացիները իրենց հողագործական մեթոդների մեջ ի՞նչ փոփոխություն պետք է անեին։

4 Սատանան իսրայելացիներին խորամանկորեն գցեց կռապաշտության ծուղակը։ Ինչպե՞ս։ Իսրայելացիները սննդի կարիք ունեին, ուստի նա հենց դա օգտագործեց, որ նրանց մղի իր ուզածն անելու։ Երբ իսրայելացիները մտան Ավետյաց երկիր, նրանք պետք է հողագործության նոր մեթոդներ սովորեին։ Բանն այն է, որ Եգիպտոսում նրանք իրենց դաշտերը Նեղոսի ջրով էին ոռոգում։ Սակայն Ավետյաց երկիրը ոռոգվում էր ոչ թե ջրառատ գետից բերված ջրով, այլ սեզոնային անձրևներով ու ցողով (կարդա 2 Օրենք 11։10–15; Ես. 18։4, 5)։ Դրա համար էլ իսրայելացիները պետք է հող մշակելու նոր մեթոդներ յուրացնեին։ Դա հեշտ չէր լինելու, քանի որ հողագործության փորձ ունեցող հրեաների մեծ մասը անապատում մահացել էր։

Քանանացիների հետ շփման հետևանքով իսրայելացիները Բահաղին երկրպագելու գայթակղության առաջ են կանգնում

Սատանային ինչպե՞ս հաջողվեց թունավորել իսրայելացի հողագործների միտքը (տես պարբերություն 4–6)c

5 Նշելով, որ իսրայելացիների հանգամանքները փոխվել են, Եհովան տվեց հետևյալ նախազգուշացումը, որը առաջին հայացքից թվում է՝ ոչ մի կապ չունի հողագործության հետ. «Զգույշ եղեք, որ չլինի թե ձեր սիրտը հրապուրվի, և շեղվեք ճանապարհից ու երկրպագեք ուրիշ աստվածների և խոնարհվեք նրանց առաջ» (2 Օրենք 11։16, 17)։ Բայց ինչո՞ւ հողագործական նոր մեթոդների մասին խոսելիս Աստված հարկ համարեց այսպիսի նախազգուշացում տալ նրանց։

6 Եհովան գիտեր, որ իսրայելացիները հողագործության որոշ մեթոդներ սովորելու համար գուցե ցանկանային դիմել իրենց շրջապատող հեթանոս ազգերին։ Իհարկե, հարևան ազգերը շատ ավելի փորձառու էին այդ հարցում, և Աստծու ժողովուրդը կարող էր օգտակար բաներ սովորել նրանցից, բայց այդտեղ մի վտանգ կար։ Քանանացի հողագործների մտածելակերպի վրա մեծ ազդեցություն էր թողել իրենց աստված Բահաղի երկրպագությունը։ Նրանք Բահաղին համարում էին երկնքի տիրակալ, հետևաբար հավատում էին, թե նա է անձրևներ տվողը։ Եհովան չէր ուզում, որ իր ժողովուրդը մոլորվեր այդպիսի սխալ հավատալիքներով։ Սակայն, ցավոք, իսրայելացիները, անտեսելով Եհովայի նախազգուշացումը, բազմաթիվ անգամներ Բահաղի երկրպագության ծուղակն ընկան (Թվեր 25։3, 5; Դատ. 2։13; 1 Թագ. 18։18)։ Այժմ քննենք, թե Սատանային ինչպես հաջողվեց իր զոհը դարձնել իսրայելացիներին։

ՍԱՏԱՆԱՅԻ ԿԻՐԱՌԱԾ ԵՐԵՔ ՀՆԱՐՔՆԵՐԸ

7. Իսրայելացիները հավատի ի՞նչ փորձության բախվեցին, երբ մտան Ավետյաց երկիր։

7 Ո՞րն էր Սատանայի կիրառած առաջին հնարքը։ Նա իսրայելացիների դեմ օգտագործեց նրանց բնական ցանկությունը՝ այն, որ նրանք ուզում էին՝ երկիրը ոռոգվեր ու առատ բերք լիներ։ Ավետյաց երկրում ապրիլի վերջից մինչև սեպտեմբեր տեղումներ շատ քիչ էին լինում։ Ուստի իսրայելացիների կյանքն ու բարգավաճումը կախված էին անձրևային սեզոնից, որը սովորաբար հոկտեմբերից էր սկսվում։ Սատանան մոլորեցրեց իսրայելացիներին՝ հավատացնելով, թե նրանք չեն բարգավաճի, եթե չորդեգրեն իրենց շրջապատող ազգերի հեթանոսական սովորույթները։ Վերջիններս հավատում էին, որ եթե որոշ ծեսեր կատարեն, իրենց աստվածները անձրևներ կուղարկեն։ Այն իսրայելացիները, որոնք Եհովայի հանդեպ ամուր հավատ չունեին, մոլորվեցին, ուստի որպեսզի երաշտ չլինի, սկսեցին կեղծ աստված Բահաղի պատվին հեթանոսական ծեսեր կատարել։

8. Ո՞րն է Սատանայի երկրորդ հնարքը։ Բացատրիր։

8 Սատանան այդքանով չբավարարվեց։ Նա մեկ այլ հնարք էլ կիրառեց. իսրայելացիների դեմ օգտագործեց նրանց իսկ անբարո ցանկությունները։ Հեթանոս ազգերը իրենց աստվածներին պաշտելիս սեռական բնույթի նողկալի արարքներ էին գործում։ Երկրպագության այս անբարո ձևերը ներառում էին նաև տաճարային պոռնկությունը, ընդ որում՝ դրանով զբաղվում էին թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք։ Այդ հեթանոս ազգերը ոչ միայն հանդուրժում էին համասեռամոլությունն ու անբարոյականության այլ ձևերը, այլև ընդունելի էին համարում այդ ամենը (2 Օրենք 23։17, 18; 1 Թագ. 14։24)։ Նրանք հավատում էին, թե այդ ծեսերը իրենց աստվածներին մղում են երկիրը պտղաբեր դարձնել։ Հեթանոսական այդ անբարո արարողությունները գրավեցին բազմաթիվ իսրայելացիների, ուստի նրանք որոշեցին այդ կեղծ աստվածներին ծառայել։ Եվ այդպես Սատանան նրանց հափշտակեց իբրև զոհ։

9. Օսեե 2։16, 17 համարների համաձայն՝ Սատանան ինչպե՞ս էր իսրայելացիների մտքում աղավաղել Եհովայի մասին իրենց պատկերացումը։

9 Սատանայի երրորդ հնարքն էլ այն էր, որ նա Եհովայի ծառաների մտքում աղավաղեց Նրա մասին իրենց պատկերացումը։ Երեմիա մարգարեի օրերում Եհովան ասաց, որ կեղծ մարգարեները «Բահաղի պատճառով» իսրայելացիներին մոռանալ էին տվել իր անունը (Երեմ. 23։27)։ Աստծու ժողովուրդը, ըստ երևույթին, դադարել էր օգտագործել նրա անունը և այն փոխարինել էր Բահաղ անվամբ, որը նշանակում է «տեր»։ Դրա պատճառով իսրայելացիները Եհովային այլևս չէին տարբերում Բահաղից, ուստի ճշմարիտ երկրպագությունը միախառնում էին Բահաղի պատվին արվող ծեսերին (կարդա Օսեե 2։16, 17)։b

ՍԱՏԱՆԱՆ Ի՞ՆՉ ՀՆԱՐՔՆԵՐ Է ԳՈՐԾԻ ԴՆՈՒՄ ԱՅՍՕՐ

10. Սատանան ի՞նչ հնարքներ է օգտագործում այսօր։

10 Սատանան նույն հնարքները այսօր էլ է կիրառում։ Նա մարդկանց հափշտակում է իբրև զոհ՝ օգտագործելով նրանց բնական ցանկությունները, դրդելով անբարոյականության և սխալ պատկերացումներ ձևավորելով Եհովայի վերաբերյալ։ Նախ եկեք խոսենք նրա երրորդ հնարքի մասին։

11. Սատանան ինչպե՞ս է մարդկանց մտքում աղավաղում Աստծու մասին պատկերացումը։

11 Սատանան մարդկանց մտքում աղավաղում է Աստծու մասին պատկերացումը։ Հիսուսի առաքյալների մահից հետո ոմանք, որ իրենց քրիստոնյա էին կոչում, սկսեցին կեղծ ուսմունքներ տարածել (Գործ. 20։29, 30; 2 Թեսաղ. 2։3)։ Այդ հավատուրացները աղավաղեցին միակ ճշմարիտ Աստծու մասին մարդկանց ունեցած պատկերացումները։ Օրինակ՝ նրանք Աստվածաշնչի ձեռագրերը կրկնօրինակելիս դադարեցին գրել Աստծու անունը և այն փոխարինեցին «Տեր» բառով կամ այլ տիտղոսներով։ Սակայն այդպես նրանք ընթերցողներին շփոթության մեջ գցեցին, քանի որ այդուհետ դժվար էր Եհովային տարբերակել Սուրբ Գրքում հիշատակված այլ «տերերից» (1 Կորնթ. 8։5)։ Բացի այդ, նրանք նույն՝ «Տեր» տիտղոսով կոչեցին ինչպես Եհովային, այնպես էլ Հիսուսին, ուստի զարմանալի չէ, թե մարդիկ ինչու դադարեցին հասկանալ, որ Եհովան ու իր Որդին տարբեր անձնավորություններ են և տարբեր դիրքեր ունեն (Հովհ. 17։3)։ Այս շփոթը հանգեցրեց Երրորդության գաղափարի ձևավորմանը, որը ամենևին էլ աստվածաշնչյան ուսմունք չէ։ Դրա հետևանքով Աստված շատերի համար դարձավ մի խորհրդավոր անձնավորություն, որին հնարավոր չէ ճանաչել։ Ի՜նչ սարսափելի սուտ (Գործ. 17։27)։

Եկեղեցու գովազդային վահանակի գույները հուշում են, որ այն հանդուրժում է համասեռամոլությունը։

Սատանան ինչպե՞ս է կեղծ կրոնի միջոցով անբարոյականություն տարածում (տես պարբերություն 12)d

12. Ի՞նչ է ջատագովում կեղծ կրոնը, և Հռոմեացիներ 1։28–31 համարների համաձայն՝ դա ի՞նչ հետևանքների է հանգեցնում։

12 Սատանան մարդկանց դրդում է բավարարել իրենց անբարո ցանկությունները։ Հին Իսրայելում Սատանան անբարոյականություն տարածելու համար օգտագործեց կեղծ կրոնը։ Այսօր նա նույնն է անում։ Կեղծ կրոնը հանդուրժում և նույնիսկ ընդունելի է համարում անբարո վարքը։ Հետևաբար շատերը, ովքեր պնդում են, թե ծառայում են Աստծուն, ոտնահարում են նրա հաստատած բարոյական հստակ չափանիշները։ Պողոս առաքյալը հռոմեացիներին ուղղած նամակում գրեց, թե ինչ է լինում դրա հետևանքը (կարդա Հռոմեացիներ 1։28–31)։ Նրա նշած «անվայել բաների» մեջ են մտնում անբարոյականության բոլոր ձևերը, ներառյալ համասեռամոլությունը (Հռոմ. 1։24–27, 32; Հայտն. 2։20)։ Որքա՜ն կարևոր է, որ մենք կառչած մնանք Աստվածաշնչի հստակ ուսմունքներին։

13. Ո՞րն է Սատանայի կիրառած հնարքներից ևս մեկը։

13 Սատանան մարդկանց բնական ցանկությունները իր շահերին է ծառայեցնում։ Բոլորս էլ ցանկանում ենք անհրաժեշտ հմտություններ ունենալ, որպեսզի կարողանանք հոգալ մեր ու մեր ընտանիքի կարիքները (1 Տիմոթ. 5։8)։ Մարդիկ այդ հիմնական հմտությունները ձեռք են բերում դպրոց հաճախելով և ջանասիրաբար սովորելով։ Բայց հարկավոր է զգոն լինել. շատ երկրներում կրթական ծրագիրը այնպես է կազմված, որ աշակերտները ոչ միայն օգտակար բաներ սովորեն, այլև որդեգրեն աշխարհի փիլիսոփայական գաղափարները։ Օրինակ՝ նրանց սովորեցնում են կասկածի ենթարկել Աստծու գոյությունն ու Աստվածաշնչի արժանահավատությունը, նաև ասում են, որ էվոլյուցիոն տեսությունը կյանքի ծագման միակ խելամիտ բացատրությունն է (Հռոմ. 1։21–23)։ Այսպիսի ուսմունքները հակասում են Աստծու իմաստությանը (1 Կորնթ. 1։19–21; 3։18–20)։

14. Աշխարհի փիլիսոփայությունը ի՞նչ պտուղներ է բերում։

14 Աշխարհի փիլիսոփայությամբ սնվողները անտեսում են Եհովայի բարձր չափանիշները և անգամ հիմարություն են համարում դրանցով ապրելը։ Այդ գաղափարախոսությունը մարդու մեջ ոչ թե սուրբ ոգու պտուղն է աճեցնում, այլ նրան դրդում է «մարմնի գործերն» անելու (Գաղ. 5։19–23)։ Դրա ազդեցության տակ մարդը դառնում է հպարտ ու մեծամիտ, հետևաբար՝ նաև եսասեր (2 Տիմոթ. 3։2–4)։ Իսկ սա հակառակ է այն հեզ ու խոնարհ ոգուն, որ Աստված է ուզում տեսնել իր ծառաների մեջ (2 Սամ. 22։28)։ Որոշ քրիստոնյաներ, որոնք բարձրագույն կրթություն են ստացել, թույլ են տվել, որ աշխա՛րհը ձևավորի իրենց մտածելակերպը և ոչ թե Աստված։ Եկեք տեսնենք, թե դրա հետևանքով ինչ կարող է լինել։ Քննենք ընդամենը մեկ օրինակ։

Երիտասարդ քույրը կլանված լսում է դասախոսին, սակայն Թագավորության սրահում անտարբերությամբ և քննադատական ոգով է լսում հնչող նյութը

Աշխարհի փիլիսոփայությունը ի՞նչ ազդեցություն կարող է թողնել մեր մտածելակերպի վրա (տես պարբերություն 14–16)e

15–16. Մեր քրոջ օրինակից ի՞նչ սովորեցիր։

15 Մի քույր, որը ավելի քան 15 տարվա լիաժամ ծառայող է, ասում է. «Լինելով մկրտված Վկա՝ ես բազմիցս լսել և անձամբ կարդացել էի բարձրագույն կրթության վտանգների մասին, բայց ուշադրություն չդարձրի այդ նախազգուշացումներին։ Կարծում էի, թե այդ խորհուրդները ինձ չեն վերաբերում»։ Ի՞նչ եղավ հետևանքը։ Քույրը շարունակում է. «Դասերս այնքան ժամանակ և ուժ էին խլում ինձանից, որ այլևս չէի կարողանում առաջվա պես խոր աղոթքներ անել։ Բացի այդ, չափազանց հոգնած էի լինում, որ ուրիշների հետ զրուցեի Աստվածաշնչի մասին և ինչպես հարկն է պատրաստվեի ժողովի հանդիպումներին։ Բայց հենց հասկացա, թե բուհում սովորելը որքան մեծ վնաս է հասցնում իմ ու Եհովայի փոխհարաբերություններին, ուսումս չշարունակեցի»։

16 Իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ այդ կրթությունը քրոջ մտածելակերպի վրա։ Նա պատասխանում է. «Ամաչում եմ խոստովանել, բայց այդ կրթությունը իմ մեջ քննադատական ոգի առաջացրեց։ Սկսեցի կենտրոնանալ մարդկանց թերությունների վրա, հատկապես իմ եղբայրների ու քույրերի։ Սկսեցի չափից շատ բան ակնկալել հավատակիցներիցս և մեկուսացա նրանցից։ Երկար ժամանակ պահանջվեց, որ միտքս մաքրեմ այդ ամենից։ Իմ դառը փորձով հասկացա, թե ինչքան վտանգավոր է անտեսել մեր երկնային Հոր նախազգուշացումները, որոնք նա տալիս է իր կազմակերպության միջոցով։ Եհովան ինձանից լավ է ճանաչում ինձ։ Երանի՜ լսեի նրան»։

17. ա) Ի՞նչ պետք է վճռենք անել։ բ) Ի՞նչ ենք քննելու հաջորդ հոդվածում։

17 Երբեք թույլ մի՛ տուր, որ այս աշխարհը «իբրև զոհ հափշտակի [քեզ] փիլիսոփայությամբ և դատարկ խաբեությամբ»։ Շարունակ ընդդիմացիր Սատանային (1 Կորնթ. 3։18; 2 Կորնթ. 2։11)։ Զգույշ եղիր, որ նա քեզ մոռանալ չտա, թե ով է Եհովան և ինչ է ակնկալում քեզանից։ Ապրիր Աստծու սահմանած բարոյական բարձր չափանիշներով։ Թույլ մի՛ տուր, որ Սատանան խորամանկելով մղի քեզ անտեսել Եհովայի խորհուրդները։ Իսկ ի՞նչ կարող ես անել, եթե զգում ես, որ այս աշխարհի մտածելակերպը արդեն ազդեցություն է թողել քեզ վրա։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե ինչպես կարող ենք Աստծու Խոսքի միջոցով մեր մեջ «քանդել» նույնիսկ այն գաղափարներն ու հակումները, որ «ամրությունների» են նման (2 Կորնթ. 10։4, 5)։

ՍԱՏԱՆԱՆ Ի՞ՆՉ ՀՆԱՐՔՆԵՐ Է ԿԻՐԱՌՈՒՄ, ՈՐ...

  • աղավաղի Աստծու մասին մարդկանց պատկերացումները

  • մարդուն դրդի կատարել իր անբարո ցանկությունները

  • մարդկանց բնական ցանկությունները ի շահ իրեն օգտագործի

ԵՐԳ 49 Ուրախացնենք Եհովայի սիրտը

a Սատանան մարդկանց մոլորեցնելու վարպետ է։ Նա շատերին է հավատացրել, թե ազատ են, այնինչ իրականում նրանց հափշտակել է իբրև զոհ։ Այս հոդվածում կքննենք Սատանայի մարտավարության մի քանի ձևեր, որոնք նա հաջողությամբ օգտագործում է մարդկանց խաբելու համար։

b Օսեե 2։16-ում գործածված «իմ տեր» արտահայտությունը կարող է թարգմանվել նաև «իմ Բահաղ» (տես նաև «Արարատ» թարգմանություն)։

c ՆԿԱՐ։ Քանանացիների հետ շփման հետևանքով իսրայելացիները Բահաղին երկրպագելու և անբարոյականություն գործելու գայթակղության առաջ են կանգնում։

d ՆԿԱՐ։ Եկեղեցու գովազդային վահանակի գույները հուշում են, որ այն հանդուրժում է համասեռամոլությունը։

e ՆԿԱՐ։ Երիտասարդ քույրը համալսարանում է սովորում։ Նա և մյուս ուսանողները կլանված լսում են դասախոսին, որը սովորեցնում է, թե գիտության ու ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է լուծել մարդկության խնդիրները։ Ավելի ուշ քույրը նստած է Թագավորության սրահում. բեմից հնչող նյութը նրան չի հետաքրքրում, և նա քննադատական հայացքով է լսում այն։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը